Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Անընդունելի եմ համարում չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները»

«Անընդունելի եմ համարում չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները»
20.06.2013 | 11:33

Հայտարարություն

Ելնելով ժողովրդավարության և ազատ մամուլի կայացման անհրաժեշտությունից Maxinfo.am լրատվավերլուծական կայքը նախաձեռնում է ֆոտոռեպորտաժների շարք` ցույց տալու` սոցիալական սուր բևեռվածությունը և տարաբնույթ հիմնախնդիրները:

Վերոնշյալ նպատակներից ելնելով` ֆոտոռեպորտաժ իրականացրեցի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը: Ստորև ներկայացնում եմ եղելությունը.
Հունիսի 17-ին ֆոտոխցիկի միջոցով նկարելով վերոնշյալ հասցեում գտնվող առանձնատան ճակատային հատվածը, ընդ որում նկարահանումն իրականացրեցի` մուտք չգործելով Սարգսյանների սեփականություն հանդիսացող տարածք: Նկարահանումից հետո շարունակեցի ճանապարհս: Մի քանի կիլոմետր երթևեկելուց հետո հանկարծահաս «Մերսեդես» մակնիշի մեքենան կտրելով իմ մեքենայի դիմացը` ստիպեց արգելակել: Վթարից խուսափելու համար` արգելակեցի իմ մեքենան: Իջնելով մեքենայից` ինձ մոտեցավ այդ նույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ նախագահի խորհրդական` Ալիկ Սարգսյանի եղբայր Անդրանիկ Սարգսյանն էր, ում հետ երբևէ առընչություն չեմ ունեցել: Անդրանիկ Սարգսյանը տեղեկանալով թե ով եմ, և թե ինչու եմ ֆոտոխցիկով նկարել իրենց առանձնատունը` առանց ինձ հարցնելու իմ մեքենայի միջից հանեց մեքենայիս բանալին` թույլ չտալով օգտվել իմ իսկ սեփականությունից: Մեր միջև տեղի ունեցավ զրույց, որին հաջորդեցին հարվածները իմ ուղղությամբ: Ես ստիպված եղա հեռանալ, թողնելով մեքենաս այն վայրում, որտեղ կայանել էի: Մոտ մեկ ժամ անց ինձ զանգահարեցին Ոստիկանությունից և տեղեկացրեցին, որ մեքենան գտնվում է իրենց մոտ: Ինչպես հետո պարզվեց Ոստիկանություն էր դիմել հենց Անդրանիկ Սարգսյանը: Վերցնելով մեքենաս ոստիկաններից` բողոքս հայտնեցի Սարգսյանի կողմից իմ նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունների մասով:
Հիմնվելով ազատ խոսքի և ժողովրդավարության սկզբունքների վրա` անընդունելի եմ համարում չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ կատարվող ոտնձգությունները և բռնությունները: Դատապարտելի եմ համարում բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև նրանց ազգականների ֆեոդալավայել կեցվածքը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի խորհրդականի ինստիտուտին: Պահանջում եմ գործի ընթացքի անաչառության ապահովում իրավապահ մարմինների կողմից:
Վստահեցնում եմ, որ բոլոր օրինական ձևերով պայքարելու եմ իմ սահմանադրական իրավունքի պաշտպանության համար:


Maxinfo.am կայքի հիմնադիր` Բաբկեն Հարությունյան

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ