Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Կփորձի ապահովել Թուրքիայի «ներկայությունը»

Կփորձի ապահովել Թուրքիայի «ներկայությունը»
15.10.2024 | 18:56

Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ՝ խիստ որոշակի նպատակներ է հետապնդում:

Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում ԵՄ անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը:

Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ