ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն

Անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն
04.10.2024 | 11:21

Բագրատ սրբազանի գլխավորած շարժման առաջին փուլի հաջողության ամենամեծ խթանը այն էր, որ աջակցողների մեծ մասը շարժման հետևում դեռևս չէր տեսնում նախկին նախագահներին։

Այն պահին, երբ հանրային համերաշխության ապահովման լոզունգի ներքո լեգիտիմացվեց նախկին նախագահների դերակատարությունը, այդ պահից ակնհայտ էր, որ շարժման ապագան արդեն միանշանակ չէ։

Հիմա էլ, 1 տարի առաջ էլ, 6 տարի առաջ էլ նույն համոզմանն եմ, որ անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն՝ բառի ամենահոգևոր և ամենաբարոյական իմաստներով։

Քանի դեռ նախկին նախագահները և նրանց մերձավոր շրջապատը ձգտելու են իշխանության, Փաշինյանի իշխանությունը մնալու է այս կամ այն ձևով։

Իհարկե, ասվածը ճիշտ է, եթե համարենք , որ չկան ներքին պայմանավորվածություններ նախկին նախագահի/ների և Փաշինյանի միջև, որովհետև այս դեպքը լրիվ փոխում է քաղաքական գործընթացների պատկերը։

Եվ մնում է պարզ ալգորիթմ` «մնում են նախկին նախագահները որպես իշխանության հաջորդ հավակնորդներ, մնում է Փաշինյանը, հեռանում են առաջինները, ապրիորի հեռանում է Փաշինյանը»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4480

Մեկնաբանություններ