ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Որտե՞ղ սայթաքեցինք

Որտե՞ղ սայթաքեցինք
22.12.2023 | 19:14

Քեզ եմ փնտրում, մա՛յր իմ,

խամրած մի նկարում․

որբանոց է, որբեր՝

մանկությունից զրկված,

հայացքներից մոլոր

խեղճություն է ծորում,

անթև թռչնակներ են՝

բնավեր ու լլկված։

Դժվար է քեզ գտնել

այս ձույլ պատկերի մեջ․

վիրավոր է հուշը՝

կորսված երազիդ պես,

յաթաղանից փրկված

մանկություն է մի խեղճ,

որ աշխարհի ունկին

ճիչ է լոկ աղեկեզ։

Դու կաթիլն ես մի կենտ՝

լուծված վշտի ծովին,

ուր մի դեմք եմ տեսնում

ու մի թշվառ անուն,

ձուլվել ես միադեմ

վշտին այս մորմոքուն,

որ մի բառով ցավոտ

կոչվում է «Որբություն»։

Էլ քեզ ինչպե՞ս գտնեմ․

դու էլ մի որբ անտուն,

որ մանկություն չունի․

արյան գետն է տարել,

բայց կարոտդ անբառ՝

հալածված ու տրտում,

իմ վիրաավոր սրտի

տրոփին է թառել։

Հիմա, մա՛յր իմ, վաղո՜ւց

Հավերժին ես ձուլվել,

իսկ ինձ համար դեռ կան

հարցեր անպատասխան․

մեզնից այսօր, ավա՜ղ,

շատ բաներ են խլվել՝

և՛ հողերը մեր սուրբ,

և՛ պատիվը անգամ։

Գտածը մեր՝ սակավ

կորուստները՝ անթի՜վ,

եղածները քի՜չ էին՝

նորն է ավելացել․

որտե՞ղ սայթաքեցինք,

մեղքը ո՞ւմն էր, մա՛յր իմ․

գուցե որբությո՞ւնն է

ժառանգական դարձել։

07․ 01․ 2019թ․

Հասմիկ Վարոսյան

Դիտվել է՝ 4353

Մեկնաբանություններ