ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեղաներ

Մեղաներ
08.12.2023 | 14:39

Մեղա՜ Քեզ Տեր իմ Հիսուս

Մեղա՜ իմ նախնիների ու իմ մեղքերի համար:
Մեղա՜ գիտակցված ու չգիտակցված մեղքերիս համար:
Մեղա՜ Քո պատվիրաններից հեռանալու համար:
Մեղա՜ Քո կամքից հրաժարվելու, մերժելու համար:
Մեղա՜ Քո պատկերն ու նմանությունը, որով որ ինձ ստեղծել էիր,
աղավաղելու, փչացնելու, ապականելու, ծռմռելու համար:
Մեղա՜ Քո պատկերն ու նմանությունը մեղքերի, թույների, ախտերի ու
աղտերի բազում շերտերի տակ թաղելու, կորցնելու համար:
Մեղա՜ Քո ստեղծած մարմնում դիվական լեգիոններ լցնելու համար:
Մեղա՜ չարին գերի հանձնվելու համար:
Մեղա՜ չարի կամակատարը, հպատակն ու ծառան դառնալու համար:
Մեղա՜ չարի առջև գլուխ խոնարհելու, կռանալու, ենթարկվելու համար:
Մեղա՜ նրան ինձ համար առաջնորդ, ուսուցիչ դարձնելու համար:
Մեղա՜ նրա ձեռքի խաղալիքն ու գործիքը դառնալու համար:
Մեղա՜ Քո աղոթքի ժամանակ քնած լինելու համար:
Մեղա՜ Քո աղոթքի արնախառը քրտինքի շաղի համար:
Մեղա՜ Քո արցունքի ամեն մի կաթիլի համար:
Մեղա՜ Քեզ կասկածելու, չվստահելու, չհավատալու համար:
Մեղա՜ Քեզ դավաճանելու, մատնելու, լքելու համար:
Մեղա՜ Քեզ ուրանալու, վախկոտության համար:
Մեղա՜ Քեզ հալածողներին իմ կյանքով միանալու համար:
Մեղա՜ Քեզ ծաղրելու, նսեմացնելու, հայհոյելու համար:
Մեղա՜ Քեզ ապտակելու և թքելու համար:
Մեղա՜ Քո մահը կամենալու, պահանջելու համար:
Մեղա՜ Քո բարիքն ու բուժումները մոռանալու համար:
Մեղա՜ Քո առջև ապերախտ լինելու համար:
Մեղա՜ Քեզ հարվածելու, խարազանելու համար:
Մեղա՜ Քեզ ցավ ու վերք հասցնելու համար:
Մեղա՜ Քեզ փշե պսակով թագադրելու համար:
Մեղա՜ Քեզ վրա քարեր նետելու համար:
Մեղա՜ Քեզ խաչի ճանապարհով քշելու համար:
Մեղա՜ Քեզ խաչի վրա գամելու համար:
Մեղա՜ Քեզ խաչից իջնելու կոչերի համար:
Մեղա՜ Քո ծարավին հագեցում չտալու համար:
Մեղա՜ Քո խաչի մահն ուզելու, ողջունելու համար:
Մեղա՜ Քո կողը խոցելու, պատռելու համար:
Մեղա՜ Քո թափած Արյան ամեն բջջի համար:
Մեղա՜ Քո Հարությունը չընդունելու, կասկածելու համար:
Մեղա՜ Քո սրբերին ու եկեղեցուն հալածելու համար:
Մեղա՜ Քո կամքին հակառակ կյանքս վատնելու համար:
Մեղա՜ Քո տված մնասներն անխնա մսխելու համար:
Մեղա՜ Քո Անվամբ քրիստոնյա կոչմանն անարժան լինելու համար:
Մեղա՜ Քո ամենազոր զորությանը չվստահելու համար:
Մեղա՜ Քո Սուրբ Հոգով մկրտությանն անարժան գործերի համար:
Մեղա՜ Քո Ամենասուրբ Երրորդությանը չհավատալու համար:
Մեղա՜ Տեր, մեղա՜, մեղա՜…

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5451

Մեկնաբանություններ