-
15.11.2014|
18:36
«Զորավարժությունների անցկացման մասին նախապես հայտարարվել էր, և ինչպես միշտ՝ մեր հարևանները ցույց տվեցին իրենց դեմքը՝ կոպտորեն խախտելով բոլոր նորմերը և խոցելով ուղղաթիռը,- լրագրողների հետ զրույցում ասել է զորավարժությունների ընթացքին հետևող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
15.11.2014|
18:30
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 9-ից 15-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7000 կրակոց:
-
14.11.2014|
21:36
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողներին հարցին՝ ի՞նչ է մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցումից հետո ստեղծված նոր իրողության մասին:
-
14.11.2014|
21:27
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ հակառակորդի կողմից կրակահերթերն ակտիվացել են հատկապես երկու օր առաջ տեղի ունեցած ողբերգության վայրում։ Հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ ուղղաթիռի կործանման վայրին։
-
14.11.2014|
00:31
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ «ՄԻ-24» ուղղաթիռը:
-
13.11.2014|
17:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածել ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ:
-
13.11.2014|
17:34
Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է հրադադարի հաստատումից հետո՝ նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մամուլի հաղորդագրությունում:
-
13.11.2014|
17:33
Ադրբեջանում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը չպետք է կարգավորվի ռազմական ճանապարհով:
-
13.11.2014|
17:32
Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Twitter-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանմանը, գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
-
13.11.2014|
17:26
Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ մեծամասշտաբ օպերատիվ զորավարժություններ են սկսել։