Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.07.2024 | 00:01

Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր,

ի գիշերի զերկնային զխաղաղութիւն Քո

եւ պահեա՛ զմեզ

ի պատրանաց թշնամւոյն

ամենայաղթ զօրութեամբ սուրբ խաչի Քո:

Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ,

ի տուէ կարդացի եւ ի գիշերի առաջի Քո:

Մտցեն աղօթք իմ առաջի Քո,

Տէ՛ր, խոնարհեսցի ունկն Քո ի խնդրուածս իմ:

Եկեսցէ առ մեզ, Տէ՛ր, պահապան

ի Քէն եւ պահեսցէ զմեզ յամենայն ժամ:

Առաքեա՛ ի մեզ,

Տէ՛ր, զզօրութիւն սրբոյ խաչին,

որ պահեսցէ զմեզ յամենայ

ն ժամ:

Ամէն։

Դիտվել է՝ 3354

Մեկնաբանություններ