Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Մերձավորարևելյան տարածաշրջանը կանգնած է լայնածավալ պատերազմի շեմին

Մերձավորարևելյան տարածաշրջանը կանգնած է  լայնածավալ պատերազմի շեմին
02.08.2024 | 12:16

«Երրորդ համաշխարհային պատերազմը» նոր երանգներ է ստանում: Այն ընթանում է շատ յուրահատուկ ելևէջներով, հիբրիդային բաղադրիչներով և կրում է միջնորդավորված բնույթ: Սկիզբը ես կհամարեի սիրիական իրադարձությունները և Ղրիմի միացումը Ռուսաստանին: Առաջինը՝ պատասխան էր «արաբական գարուն» կոչվող գունավոր հեղափոխությունների ներթափանցմանը Սիրիա, հաջորդը՝ Կիևում հաղթանակած եվրամայդանին: Այսինքն, խորքային պատճառը ՌԴ կոշտ հակազդեցությունն է արևմտյան ներթափանցմանը իր ազդեցության գոտիներ: Ստացվում է՝ շուրջ տասը տարի ձգվող ռազմաքաղաքական դիմակայություն, որն իր գագաթնակետին հասավ ուկրաինական լայնածավալ պատերազմով: Այս ճակատում ելքը դեռևս չի երևում, սակայն Իսրայել-Համաս պատերազմը Գազայի հատվածում և Հզբոլլահի ներգրավումը ակտիվ ռազմական գործողություններին, նրանց առաջնորդների սպանությունները մեծացնում են մերձավորարևելյան ճակատի կարևորությունը, տարածաշրջանը կանգնեցնելով լայնածավալ պատերազմի շեմին: Ինչպիսի իրադարձություններ կհաջորդեն մեկը մյուսին, դժվար է ստույգ կանխատեսել, սակայն կան գործոններ որոնք անպայման պետք է նկատի ունենալ, երբ փորձում ես կանխատեսումներ անել:

Առաջին. «Երրորդ համաշխարհայինը» չի կարող ավարտվել որևիցե կողմի հաղթանակով, ինչպես եղավ առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ: Հակամարտ բլոկներում կան միջուկային տերություններ, որոնք պարզապես չեն կարող պարտվել, որովհետև ունեն ողջ երկրագունդը ոչնչացնելու ջերմամիջուկային պոտենցիալ: Առավելագույնը, որ կարող է տեղի ունենալ, դա աշխարհի նոր բաժանումն է՝ ՌԴ, ԵՄ-ԱՄՆ, Չինաստան ազդեցության գոտիներով, Ճապոնիայի, Հնդկաստանի և մի քանի այլ տնտեսական ուժեղ խաղացողների շահերի հաշվարկով:

Երկրորդ. Մերձավորարևելյան ճակատում թեժացումը մարտահրավերներ առաջ կբերի և՛ ՌԴ-ի, և՛ հավաքական Արևմուտքի համար: Նրանք ստիպված նոր բեռի տակ են ընկնելու այս տարածաշրջանում՝ իրենց դաշնակից-կողմնակիցներին պաշտպանելու համար: Ռուսաստանը՝ Սիրիային և Իրանին, Արևմուտքը՝ Իսրայելին:

Երրորդ. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է հակաիսրայելական ճակատի ակտիվ դերակատար, որն ստեղծել է անտրամաբանական և հակասական իրավիճակ: Իրանի նոր գործադիր իշխանության ղեկավար, նախագահ Փեզեշքիանը, լինելով բարեփոխիչների քաղաքական թևի առաջնորդ, ի սկզբանե հաղթեց ընտրություններում՝ Արևմուտքի հետ առճակատմանը վերջ տալու մասին իր քաղաքական պլատֆորմի շնորհիվ, ի տարբերություն ավիովթարից զոհված Ռայիսի-Աբդոլահիան քաղաքական դիրքորոշման:

Չորրորդ. Տարածաշրջանի հզոր դերակատարներից Սաուդյան Արաբիան, ինչպես տեսնում ենք, առանձնակի պատերազմական հռետորաբանությամբ հանդես չի գալիս: Իմ տպավորությամբ՝ արաբական աշխարհում ոչ բոլորն են ոգևորված իրանական հովանավորությամբ Համասի և Հզբոլլահի ռազմաշունչ գործունեությամբ, հազարից ավելի իսրայելցիների սպանությամբ և պատանդառությամբ, որը, ըստ էության, ոչինչ չտվեց Գազայի ժողովրդին:

Հինգերորդ. Եգիպտոսը և Հորդանանը ճանաչել են Իսրայել պետությունը, այդ ուղու վրա են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, որոնց համար նպաստավոր չէ Եմենի հուսիթների գոծունեությունը՝ կրկին իրանական հովանավորչությամբ: Վեցերորդ. Հստակ երևում է, որ պատերազմի ծավալմամբ շահագրգռված չեն Պեկինում, Տոկիոյում և Դելիում, որոնց տնտեսական-էներգետիկ շահերը պահանջում են խաղաղ-համագործակցային պայմաններ տնտեսական ծավալման և ազդեցության տարածման համար:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ