-
20.07.2016|
22:46
Մարդու հասցեին հեռակա կարող ենք ասել միայն այնպիսի խոսքեր, որոնք պատրաստ ենք կրկնել նաև այն դեպքում, երբ դուրս կգանք նրա հետ դեմ հանդիման, ընդ որում, եթե նրա ձեռքում անգամ զենք կհայտնվի: Հասկացաք, ինչ նկատի ունեմ:
-
17.07.2016|
16:58
Առավել ևս, Սեֆիլյանի կալանքից հետո էլ չերևաց, որ նա լայն աջակցություն ունի:
Գուցե նրա կողմնակիցներից մի քանիսը, որ դիմել էին այս արկածախնդրությանը, կարծում էին, թե բավական է իրենք նման մի բան անեն ու «կոչով դիմեն ժողովրդին», վերջ, հանրային դժգոհության տրամադրությունները իրենց ապահովելու են բազմահազար աջակիցներով:
-
16.07.2016|
12:08
Երեկ ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ:
Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրի, աշխարհի և այդ կազմակերպության ուժեղագույն ու մարտունակ բանակներից մեկում է ռազմական հեղաշրջում կազմակերպվում, ուրեմն ՆԱՏՕ-ն այնքան էլ անխորտակելի, միասնական ու հզոր չէ, որքան թվում է:
-
12.07.2016|
14:33
Ապրիլյան ցավագին դեպքերից հետո թե՛ երկրի, թե՛ արտասահմանյան հազարավոր հիմնարկություններ և անհատ անձինք, նույնիսկ դպրոցներ ու մանկապարտեզներ մեծաքանակ գումարներ տրամադրեցին Արցախին:
-
10.07.2016|
12:51
Տղերք, բաց արեք դրախտի դուռը,
Նորերն են գալիս,
Նրանք էլ արդեն Ձեզ նման լուռ են,
Երկիրն է լալիս։
-
01.07.2016|
10:35
Էս անցած գարնան հետ մահերը շատացան մեր երկրում:
ՈՒ գնում են ընտրյալ տղաները:
-
29.06.2016|
23:30
Մեծ մանուկ, իր հայրենի սարուձորերի ու անտառների, նրանց գրկում ապրող-արարող մարդկանց մաքուր կարոտները գրառող Մաթևոսյանը: Ճշմարիտ լոռեցի՝ բառուբանով, միամիտ հումորով, վարքով ու մարդկային պահվածքով, նաև՝ իր գրականության մեջ:
-
27.06.2016|
18:02
Միայն թե իմիջ չսարքեն աղավնի բաց թողնելը: Հասկացանք, հո կրակը չի՞ ընկել մեր աղավնին ձեր ձեռքը, կամ հո մենք աղավնատուն չե՞նք ձեզ համար: Կարևոր հարցեր ունենք, դրանցով զբաղվեք:
-
22.06.2016|
17:48
Մեր երկրում ում բռնում են, ասում է՝ հնարած է, ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ: Գողին, մարդասպանին բռնում ես հանցանքի վայրում, ասում է՝ ես հանցագործ չեմ, ես բարեգործ եմ, վիրաբույժ-կենսաբան, գիտնական: Մեկ էլ տեսնում ես՝ դարձավ քաղբանտարկյալ ու հալածյալ:
-
08.06.2016|
17:45
Պոլսո պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսոկոպս Աթեշյանի խայտառակ նամակը շատերիս ուշադրությանն է արժանացել: