ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Տխուր մտորում մի «ուրախ» համերգի առիթով

Տխուր մտորում մի «ուրախ» համերգի առիթով
28.07.2024 | 18:53

88-ի երկրաշարժից հետո փլատակների տակից դուրս եկող գյումրեցիներն առաջինը հարցնում էին․

«Ի՞նչ կա Արցախից»:

Իսկ այսօր Գյումրին «տոնում» է Արցախի կորուստը:

Ինչպիսի՜ բարոյական անկում որևէ ազգի համար:

Ի՜նչ էինք, ինչ դարձանք:

ԱԶԳ-ԲԱՆԱԿԻՑ դարձանք ազգ-դավաճան:

Ազգից դարձանք խելահեղ ամբոխ:

Ափսո՜ս Գյումրի․․․

Ափսո՜ս հայ ազգ․․․Հայ-հա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜յ․․․

Ռուզան ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ