ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անպարտելի միջանցքը

Անպարտելի միջանցքը
27.05.2023 | 10:27

Ամիսներ առաջ գրել եմ մի խաբեության մասին, որը հորինել էր թուրքական, անգլիական հետախուզությունը։

Պատերազմում կապիտուլյացիա կրած պետության ղեկավարը, բունկերից դուրս գալուց հետո սկսեց պնդել, որ մենք ոչ մեկին միջանցք չենք տրամադրելու։ Իսկապես զարմանալի երևույթ էր ՀՀ քաղաքացիների համար, որոնց զարմանալի հպարտություն էր ներշնչել միջանցք չտվող ղեկավարի վստահ, հաղթանակող, թեկուզ և կուզիկ և թշվառ կեցվածքը։

ՈՒ սկսվե՜ց…

Հեյդարի քուրդ լակոտը իր ժողովրդին ամեն օր կերակրում էր Զանգեզուր միջանցքի պատմություններով, դե ՀՀ գլխավոր պաշտոնավորը անվրդով ձևով ամեն տեղ գոռում էր, որ միջանցք չի տալու։

Բայց միջանցքի թեմայով ձևական հարայհրոցի տակ կատարվում էին անհասկանալի դեպքեր։

1.Առանց կրակոցի հանձնվում է Քարվաճառի միջնաբերդը, որը գրավելու հույս չունեին ազերի շները։

2.Առանց դիմադրության հանձնվում է Գորիս-Կապան 21 կմ ճանապարհը, որի հանձնման հիմք էին ընդունվել

Ինչ-որ քարտեզներ, որոնց ոչ բերողին իմացանք, ոչ էլ հեղինակներին։

3.Առանց դիմադրության հանձնվեցին սև լճերը, որոնց հանձնման համար հիմք ընդունվեց տարվա մեջ մեծ մասամբ ձնածածկ լինելը։

4.Առանց որևէ պատճառի Արցախից ժամերի ընթացքում հեռացվեցին հայկական բանակի ստորաբաժանումները, որոնց հեռացումից հետո թշնամին ձեռք բերեց ահռելի գերակշռություն։

5.Անբացատրելի, դավադիր ձևով հանձնվեցին տասնյակ լեռնային գագաթներ և ամրացված դիրքեր, որոնք հավասարակշռում էին ուժերի բալանսը։

6.Շարունակվող անհասկանալի զիջումների, օտարումների շարքը շարունակվեց Ջերմուկ քաղաքում, որտեղ հակառակորդը չեզոքացրեց վատ, չկահավորված հայկական նոր դիրքերը, պատճառելով հարյուրից ավելի զոհեր և դիրքերի կորուստներ։

Հայաստանի տարածքում թշնամու հիշատակված ձեռքբերումների ընթացքում, սակայն, շարունակվել է մի երևույթ, որի անունն է եռակողմ բանակցության ֆորմատ, որի մասնակիցներն էին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնց յուրաքանչյուր հանդիպման արդյունքում կողմերն արձանագրում էին տեխնիկական հարցերի միակամությունը և համաձայնություն։

Պատկերն ավելի չարագուշակ է դառնում, երբ միջանցք չտվող հայկական կողմը հայտարարում էր, որ միջանցք չեն տա, բայց կտան ՀՀ ամբողջ ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն և Ադրբեջանին առաջարկում էին և՛ Իջևան-Ղազախ, և՛ Նախիջևան, Մեղրի,Հորադիզ երկաթուղային ուղղությունը, և բոլոր ավտոմոբիլային ճանապարհները։ Այսօր (25.05.2023-irates.am) չարագուշակ կասկածների պակասը լրացվեց Մոսկվայում, որտեղ միջանցք չտվողը հայտարարեց, որ երկաթուղային միջանցքը կլինի և ՀՀ սահմանապահներն էլ կսպասարկեն բարձր մակարդակով։

Դե Հեյդարի` հանդիպմանը ներկա լակոտը քթի տակ ծիծաղելով հայտարարեց, որ ՀՀ ղեկավարը միջանցք բառի իմաստը չի հասկացել, որովհետև միջազգային դիվանագիտական շփումների լեզվին չի տիրապետում։ Նույն երեկոյան Մոսկվայից եկավ էլի մի հակասական լուր, այն մասին, որ փոխվարչապետների մակարդակով, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի քավորությամբ մեկ շաբաթվա ընթացքում կքննարկվեն երկաթուղային միջանցքի հետ կապված վերջնական հարցերը։

Դուք դեռ չե՞ք ծիծաղում:

Ի՞նչ մնաց, որպես չոր նստվածք:

Փաստացի չհանձնվող միջանցքի թեման կուտ էր, զրո, թոզ, խաբկանք, որի անզիջում քննարկման քողի տակ թշնամին ունեցավ և՛ այդ երկաթուղային միջանցքը, և՛ ավտոմոբիլային ճանապարհներն օգտագործելու հրավերը։

Հասկացա՞ք:

Ձեզ, մեզ բոլորիս խաբել են և շարունակում են խաբել։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Իշխանափոխությունից հետո պահանջելու ենք գաղտնազերծել միջանցքների հետ կապված ողջ ծավալով բանակցությունները և վստահ եղեք կպարզվի, թե ինչպիսի սուտ ու խարդավանք է հյուսվել մեր ժողովրդի թիկունքում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 7471

Մեկնաբանություններ