ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տգետ­նե­րին շատ ա­վե­լի հեշտ է կա­ռա­վա­րել ամ­բողջ աշ­խար­հում, քան գի­տա­կից մարդ­կանց»

«Տգետ­նե­րին շատ ա­վե­լի հեշտ է կա­ռա­վա­րել ամ­բողջ աշ­խար­հում, քան գի­տա­կից մարդ­կանց»
04.09.2020 | 01:06

«Ի­րա­տե­սի» հյու­րը ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, տե­նոր, Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի թատ­րո­նի մե­ներ­գիչ ՊԵՐՃ ՔԱՐԱ­ԶՅԱՆՆ է:
Մեր զրույ­ցը կա­յա­ցել է հե­ռա­վար տար­բե­րա­կով: Սա պայ­մա­նա­վոր­ված էր ոչ միայն կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի թե­լադ­րած պայ­ման­նե­րով, այլև այն հան­գա­ման­քով, որ եր­գի­չը գտն­վում է ԱՄՆ-ում, և նույն այդ հա­մա­վա­րա­կը նրան խան­գա­րում է վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան:
Պերճ Քա­րա­զյա­նը հոգևո­րա­կան­նե­րի ժա­ռանգ է և ման­կուց ստա­ցել է հոգևոր դաս­տիա­րա­կու­թյուն, ուս­տի ան­հաս­կա­նա­լի, ան­բա­ցատ­րե­լի շր­ջա­դար­ձե­րով լե­ցուն մեր այս ժա­մա­նա­կա­նե­րում փոր­ձել ենք երևույթ­ներն ու փաս­տե­րը դի­տար­կել նրա քրիս­տո­նեա­կան ըն­կա­լում­նե­րի ծի­րում:


-Պերճ, Ձեր հեր­թա­կան այ­ցը ԱՄՆ ա­կա­մա եր­կա­րաձգ­վեց: Ե՞րբ էր նա­խա­տես­ված վե­րա­դար­ձը Հա­յաս­տան, ի՞նչ ծրագ­րեր տու­ժե­ցին կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով:
-Հա­յաս­տան պի­տի վե­րա­դառ­նա­յի մա­յի­սին: Նա­խա­տես­ված հա­մերգ­ներ կա­յին, տար­բեր ծրագ­րեր: Բայց ամ­բողջ աշ­խար­հում կյան­քը փոխ­վեց, փակ­վե­ցին ճա­նա­պարհ­նե­րը: Ստիպ­ված եմ մնալ այս­տեղ այն­քան ժա­մա­նակ, մինչև նոր­մա­լա­նա տե­ղա­փո­խու­թյու­նը երկ­րից եր­կիր:
-Քա­նի որ Ա­մե­րի­կա­յում եք, օգտ­վե­լով ա­ռի­թից՝ հարց­նեմ. այդ­տեղ ան­վեր­ջա­նա­լի բո­ղո­քի ցույ­ցեր են, քա­ղա­քա­ցիա­կան ակ­ցիա­ներ՝ կապ­ված հա­մա­վա­րա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի հետ, սևա­մորթ­նե­րի հան­դեպ ռա­սա­յա­կան խտ­րա­կա­նու­թյան հետ, պատ­վաս­տում­նե­րի հետ, Բիլ Գեյթ­սի կեր­պա­րի շուրջ ձևա­վոր­ված կաս­կած­նե­րի հետ և այլն, և այլն: Ի­հար­կե, այս վի­ճա­կը միայն Ա­մե­րի­կա­յին չէ բնո­րոշ: Բայց քա­նի որ Ա­մե­րի­կան աշ­խար­հա­կարգ թե­լադ­րող եր­կիր է, ուս­տի և այդ­տեղ կա­տար­վող ա­մեն բան այս կամ այն կերպ անդ­րա­դառ­նում է գրե­թե բո­լոր եր­կր­նե­րի վրա: Որ­պես ա­կա­նա­տես այդ ա­մե­նին՝ ի՞նչ կա­սեք ա­մե­րի­կյան հա­սա­րա­կու­թյան՝ եր­կու բա­նա­կի բա­ժան­ված լի­նե­լու հան­գա­ման­քի, դե­մոկ­րատ­նե­րի և հան­րա­պե­տա­կան­նե­րի հա­կա­մար­տու­թյան մա­սին:
-Ես կա­սեի՝ ոչ թե եր­կու, այլ ե­րեք, նույ­նիսկ չորս բա­նակ­նե­րի է բա­ժան­ված հա­սա­րա­կու­թյու­նը ԱՄՆ-ում: Խն­դի­րը, որ ներ­կա­յաց­վում է այս կամ այն ակ­ցիա­յի առն­չու­թյամբ, այն­քան էլ պարզ չէ: Այն միայն ռա­սիզ­մին կամ ա­ռող­ջա­պա­հու­թյա­նը չի վե­րա­բե­րում: Ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, այն­պես էլ Ա­մե­րի­կա­յում բո­լոր ակ­ցիա­նե­րը քա­ղա­քա­կա­նաց­ված են: Ինչ­պես գի­տեք, մի քա­նի ամ­սից Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ են սպաս­վում: Իսկ նա­խընտ­րա­կան շր­ջա­նում պատ­կե­րը մշ­տա­պես նույնն է. իշ­խա­նու­թյան մեջ ե­ղող­նե­րը փոր­ձում են ա­մեն ինչ շատ լավ, պայ­ծառ, դրա­կան գույ­նե­րով ներ­կա­յաց­նել, իսկ ով­քեր իշ­խա­նու­թյան մեջ չեն և ու­զում են լի­նել իշ­խա­նու­թյուն, ըն­դգ­ծում են բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, ա­մեն ինչ օգ­տա­գոր­ծում են ի­րենց նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար, տար­բեր շա­հար­կում­ներ են ա­նում այս կամ այն հար­ցի հետ կապ­ված: ՈՒղ­ղա­կի ցա­վա­լին այն է, որ մարդ­կու­թյու­նը, ոչ միայն Ա­մե­րի­կա­յում, այլև ամ­բողջ աշ­խար­հում, զար­գա­ցա­ծու­թյան ի­մաս­տով խիստ ցածր աս­տի­ճա­նի վրա է: Այդ պատ­ճա­ռով էլ մար­դիկ չեն կա­րո­ղա­նում հաս­կա­նալ, թե տվյալ ակ­ցիան ինչ ձևա­չա­փով է ար­վում և ինչ են­թա­տեքստ ու­նի: Սա, կրկ­նում եմ, միայն Ա­մե­րի­կա­յին չէ բնո­րոշ: Այս­պես է և՛ մեր երկ­րում՝ Հա­յաս­տա­նում, և՛ Եվ­րո­պա­յում, և՛ այլ եր­կր­նե­րում: Մարդ­կու­թյու­նը, ցա­վոք, այն­քան գի­տա­կից չէ, որ հաս­կա­նա, թե ի­րա­կա­նում այս կամ այն ակ­ցիան ինչ նպա­տակ է հե­տապն­դում: Ե­թե, ա­սենք, ակ­ցիան «սև» կյան­քե­րի հա­մար է, այդ պայ­քա­րը խա­նութ­ներ թա­լա­նե­լով չի լի­նում, մարդ­կանց այս կամ այն կերպ վնա­սե­լով չի լի­նում: Չէ՞ որ կա­րող են այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում որևէ աֆ­րոա­մե­րի­կա­ցու կալ­ված­քը վնա­սել, որևէ սևա­մոր­թի պատ­կա­նող խա­նու­թը թա­լա­նել: Դա բնավ էլ քա­ղա­քա­ցիա­կան դիր­քո­րոշ­ման ար­տա­հայ­տու­թյուն չէ, դա ա­վե­լի շատ վան­դա­լիզ­մի, վայ­րա­գու­թյան դրսևո­րում է, որն ինձ հա­մար ըն­դու­նե­լի չէ: Իմ կար­ծի­քով այդ ա­մե­նի պատ­ճա­ռը մարդ­կու­թյան դեգ­րա­դա­ցումն է, ու­ղե­ղա­յին սահ­մա­նա­փա­կու­մը: Չեն կա­րո­ղա­նում երևույթ­նե­րի խոր­քը թա­փան­ցել և չեն էլ աշ­խա­տում այդ ուղ­ղու­թյամբ, մի բան, որ շատ վտան­գա­վոր է: Մար­դը գո­նե այն աս­տի­ճա­նի զար­գա­ցած պի­տի լի­նի, որ հաս­կա­նա ակ­ցիա­յի բո­վան­դա­կու­թյու­նը, գի­տակ­ցի, թե մինչև ուր է ձգ­վում տվյալ ակ­ցիա­յի չափ ու սահ­մա­նը, ինչն է թույ­լատ­րե­լի, ին­չը՝ ոչ:
-Չե՞ք կար­ծում, որ մարդ­կանց դեգ­րա­դաց­նե­լը, մտա­վոր կա­րո­ղու­թյուն­նե­րը ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րի են­թար­կե­լը ի վե­րուստ ծրագր­ված են և շա­հե­կան մութ ու­ժե­րի հա­մար: Այ­սօր ողջ աշ­խարհն է փո­թորկ­ված գլա­բո­լիս­տա­կան ու­ժե­րի ա­հա­սար­սուռ ծրագ­րե­րի մա­սին պտտ­վող տե­ղե­կատ­վու­թյան պատ­ճա­ռով:
-Ոչ թե կար­ծում եմ, այլ հա­մոզ­ված եմ, որ ա­մեն ինչ ծրագր­ված է և կան­խամ­տած­ված: Տգետ­նե­րին շատ ա­վե­լի հեշտ է կա­ռա­վա­րել ամ­բողջ աշ­խար­հում, քան գի­տա­կից մարդ­կանց: Միշտ է այդ­պես ե­ղել. և՛ Հռո­մեա­կան կայս­րու­թյան շր­ջա­նում, և՛ Օս­մա­նյան կայս­րու­թյան: Ի՞նչ են ա­րել մարդ­կանց կա­ռա­վա­րող ու­ժե­րը. նախ և ա­ռաջ ոչն­չաց­րել են գիր-գրա­կա­նու­թյու­նը, ար­վես­տը, որ­պես­զի սահ­մա­նա­փա­կեն մարդ­կանց մտա­վոր կա­րո­ղու­թյուն­նե­րը, որ­պես­զի շատ ա­վե­լի հեշտ կա­րո­ղա­նան կա­ռա­վա­րել նրանց: Այ­սօր էլ դա շատ մտած­ված կեր­պով կա­տար­վող հա­մա­տա­րած ակ­ցիա է. ամ­բողջ աշ­խար­հում փոր­ձում են հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կել ժո­ղով­րուրդ­նե­րի, մարդ­կու­թյան մտա­հո­րի­զո­նը, վեր­լու­ծա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, որ­պես­զի շատ ա­վե­լի հեշտ տի­րեն նրանց: Սա շատ ցա­վա­լի ի­րո­ղու­թյուն է:
-Դուք հոգևո­րա­կա­նի ժա­ռանգ եք և, ինք­նին հաս­կա­նա­լի է, որ ստա­ցել եք հա­մա­պա­տաս­խան դաս­տիա­րա­կու­թյուն: Ի՞նչ եք կար­ծում, դի­վա­յին ծրագ­րե­րի այս շղ­թան, ո­րի օ­ղակ­նե­րը օր օ­րի շա­տա­նում են, կկա­րո­ղա­նա՞նք հաղ­թա­հա­րել, Աստ­ված կզո­րակ­ցի՞ մարդ­կու­թյա­նը այդ հար­ցում:
-Ճիշտ նշե­ցիք: Ե՛վ մեծ հայրս՝ տեր Գա­րե­գին ա­վագ քա­հա­նա Քի­րա­զյանն է ար­ժա­նա­պա­տիվ քա­հա­նա ե­ղել, և՛ հայրս՝ տեր Ղևոնդ քա­հա­նա Քի­րա­զյանն է մինչև այ­սօր պաշ­տո­նա­վա­րում որ­պես քա­հա­նա: Եվ ես, փա՛ռք Աստ­ծո, ստա­ցել եմ հոգևոր դաս­տիա­րա­կու­թյուն, մե­ծա­ցել ե­կե­ղե­ցում: Մինչ օրս աշ­խար­հի որ ան­կյու­նում էլ ե­ղել եմ, գտել եմ այդ­տեղ մեր ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, հա­ճա­խել, ա­ղո­թել, եր­գել, շփ­վել ե­կե­ղե­ցա­կան­նե­րի հետ: Ես ինձ բախ­տա­վոր եմ հա­մա­րում, ո­րով­հետև լի եմ աստ­վա­ծա­յին հո­գով: Ցա­վոք, այ­սօր բո­լոր եր­կր­նե­րում աշ­խա­տում են մարդ­կանց հե­ռաց­նել հա­վատ­քից, ան­կեղծ, ան­մեղ, ան­շա­հախն­դիր հա­վատ­քից:
-Դա ման­րակր­կիտ մտած­ված ծրա­գիր է, որն ի­րա­գոր­ծում են՝ կի­րա­ռե­լով տար­բեր մի­ջոց­ներ: Ըստ Ձեզ, որ­տե­ղի՞ց է գա­լիս ճշ­մա­րիտ հա­վատ­քից, սե­փա­կան ինք­նու­թյու­նից օ­տա­րաց­ման ա­մե­նա­մեծ վտան­գը:
-Վտանգ­նե­րը շատ են ու տար­բեր: Ա­մե­նուր գլուխ են բարձ­րաց­րել կաս­կա­ծե­լի ա­ղանդ­նե­րը, որ նպա­տակ ու­նեն, մարդ­կանց տար­բեր ձևե­րով շա­հագ­րգ­ռե­լով, ֆի­նան­սա­կան օգ­նու­թյուն­ներ տրա­մադ­րե­լով, ար­վես­տի մեջ հա­ջո­ղու­թյուն­ներ ա­պա­հո­վե­լով, սկա­վա­ռակ­ներ թո­ղար­կե­լով, լավ աշ­խա­տանք տա­լով, շա­րու­նա­կա­բար լվա­նալ ու­ղեղ­նե­րը և հե­ռաց­նել իս­կա­կան հա­վատ­քից, ե­կե­ղե­ցուց: Ե­թե մարդն Աստ­ծով լց­ված լի­նի, հա­վատ­քով լց­ված լի­նի ¥ես նկա­տի չու­նեմ ֆա­նա­տիկ հա­վա­տը¤, չի կա­րող չար լի­նել, սխալ մտ­քեր ու­նե­նալ, ու­րիշ­նե­րին վա­տը կա­մե­նալ, շուտ հու­սա­հատ­վել, ա­րագ բոր­բոք­վել: Աստ­ծուն մոտ լի­նելն այդ բո­լոր բա­ցա­սա­կան բա­նե­րը մեղ­մում է, հույս ու հա­վատ է ներ­շն­չում: Նե­րո­ղամ­տու­թյան շնորհ­քը, որ մար­դուն տր­ված է Աստ­ծուց, մե­ծա­գույն պարգևն է: Բայց ցա­վոք, մարդ­կու­թյու­նը օր օ­րի կորց­նում է իր այդ շնորհ­քը, ին­չը և ծնունդ է տա­լիս ա­մե­նայն չա­րի­քի, ա­մե­նայն վա­տի: Իսկ Ատ­ծուն մոտ լի­նե­լը, հոգևոր ար­ժեք­նե­րը պետք է լի­նեն մար­դու կյան­քի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը: Հայ ազ­գին, հա­յոր­դի­նե­րին քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյուն տա­լու վրա մե­ծա­գույն ու­շադ­րու­թյուն պի­տի դարձ­վի, որ նրանք չհու­սա­հատ­վեն, լի­նեն կա­ռու­ցող, լի­նեն բա­րի:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 56874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ