38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ասացինք՝ չէ, էլի, «նետ»

«Ասացինք՝  չէ, էլի, «նետ»
17.06.2008 | 00:00

Մերժեցին։

Մատենադարանին հարող տարածքն էլ ընդդիմությանը տրամադրել մերժեցին՝ կրկին ի ցույց դնելով «Հրազդան» մարզադաշտի մատույցները։

Իսկ մինչ մերժումը Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները քաղաքապետարանում տաք¬տաք քննարկել են հարցը՝ փորձելով հիմնավորել, որ «հանդիպման վայրը փոխել չի կարելի»։

«Մենք նրանց բացատրեցինք, որ հանրահավաքը «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ անցկացնելու առաջարկն անօրինական է, քանի որ օրենքը շատ հստակ նշում է, թե քաղաքապետարանը որ դեպքում իրավունք ունի հանրահավաքի համար այլ վայր առաջարկել։ Մեր դեպքում այդ հիմքը բացակայում է»,¬ քաղաքային իշխանությունների հետ ձախողված բանակցություններից հետո հայտարարել է ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։

Այդուհանդերձ, ի՞նչ հիմքով քաղաքապետարանը մերժեց ընդդիմության երկրորդ հայտը։

«Քաղաքապետարանն ասում է, թե ՀՀ ոստիկանության և ԱԱԾ տվյալներով՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ որոշ մարդիկ պատրաստվում են անկարգություններ անել»,¬ «Ա1+»¬ին տեղեկացրել է Լևոն Զուրաբյանը։

«Железно!»,¬ կասեր հայտնի ֆիլմի հերոսուհին։ Կարելի է կարծել` «որոշ մարդիկ» «Հրազդան» մարզադաշտի մերձակայքում անկարգություններ չեն կարող անել։

«Մենք նույն հարցը տվեցինք քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչին և որևէ գոհացուցիչ պատասխան չստացանք»,¬ ասել է Զուրաբյանը, հավաստիացնելով, թե անկախ քաղաքապետարանի ու Վարչական դատարանի որոշումներից՝ հունիսի 20¬ի հանրահավաքը կկայանա։

Կկայանա Ազատության հրապարակում։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 7982

Մեկնաբանություններ