Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայաստանում համատարած լցված հնդիկներն իրականում այնքան էլ հնդիկ չեն

Հայաստանում համատարած լցված հնդիկներն իրականում այնքան էլ հնդիկ չեն
04.08.2024 | 18:10

Օրերս Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում էի։ Նավուր գյուղատեղիի մոտ նկատեցի բեռնատարը բարձող հնդկական արտաքինով մի խումբ տղաների և նրանց ղեկավարող հայ տղամարդու։ Զարմացա, որ նույնիսկ սահմանամերձ այդպիսի հատված են հասել ներգաղթյալներն ու անում են այն, ինչ կարող են անել տեղացիները։

Մեքենան կանգնեցրի, զրուցեցի հայ տղամարդու հետ։ Պարզվեց, տեղի բնակիչներից քչերն են համաձայնում բանվորական աշխատանքներ անել, ինչի համար իրենք ստիպված են եկվորներին դիմել։ Ասացի, որ ամեն դեպքում զգույշ լինեն։

Իսկ ինչու՞ զգույշ լինել։ Վստահաբար հարց կառաջանա։

Նախ, իմացեք, որ Հայաստանում այդքան համատարած լցված հնդիկներն իրականում այնքան էլ հնդիկ չեն։ Նրանք մեծ մասամբ Հնդկաստանի Փենջաբ նահանգից են, որտեղ ապրում է Սիկհ ցեղախումբը։ Սիկհերը սովորույթների և արժեքների առումով խիստ տարբերվում են մեր իմացած հնդիկներից, ավելի շուտ պակիստանցի են, մանավանդ որ Փենջաբը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Փենջաբում ցածր կենսամակարդակի և ծայրաստիճան աղքատության պատճառով շատ են հանցագործությունները, գրեթե բացակայում է պետական վերահսկողությունը, ինչը հանրության մեջ ամենաթողության զգացում է առաջացրել։

2013-ից սկսած, Փենջաբի սիկհերը զանգվածաբար սկսեցին տեղափոխվել Վրաստան, այդ երկրի համար լուրջ գլխացավանք դառնալով։ Հիմա Նիկոլի շնորհիվ Հնդկաստանի սիկհերը զանգվածաբար գալիս են Հայաստան։ Նրանք լցվել են ամեն տեղ, կատարում են ամենահասարակ և էժան աշխատանքները, չեն տիրապետում որևէ արհեստի։ Հաճախ գողություններ են լինում, որոնց մասին քիչ է բարձրաձայնվում, բայց ժամանակի ընթացքում Հնդկաստանից եկած սիկհերի գործած հանցանքների մասին ավելի շատ կխոսվի։

Սիրելի հայրենակիցներ, եթե ուզում եք իսկական հնդիկների տեսնել, գնացեք բժշկական համալսարան և այնտեղ տեսեք, թե ինչ տեսք ու ինչ արժեքներ ունեն իսկական հնդիկները, իսկ փողոցներում ու շինհրապարակներում լցված «հոտավետ» մարդիկ սիկհեր են, որոնք ավելի շուտ պակիստանցի են և վաղը կարող են լուրջ գլխացավանք դառնալ մեզ համար։

Զգույշ եղեք։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4354

Մեկնաբանություններ