ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Մեծ ողբերգությունը մանրուքներ չի ունենում. ո՞վ է պատասխան տալու Վահե Մարտիրոսյանի մահվան համար

Արա ԱԼՈՅԱՆ. Մեծ ողբերգությունը մանրուքներ չի ունենում. ո՞վ է պատասխան տալու Վահե Մարտիրոսյանի մահվան համար
03.11.2013 | 16:33

Օրերս, մասնավորապես, հոկտեմբերի 29-ին ողբերգական ելքով ավտովթար տեղի ունեցավ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին, որի հետևանքով կյանքից անժամանակ հեռացավ 36-ամյա Վահե Մարտիրոսյանը: Հարգանք ու հեղինակություն ունեցող երիտասարդի անդառնալի կորստից զատ, միջադեպի պատճառով վնասվածքներ ստացան Վարդենիս քաղաքի բնակիչներ, մահացածի եղբայրը՝ 37-ամյա Վահան Մարտիրոսյանը, 37-ամյա Արտակ Նանանյանը, 28-ամյա անհատ ձեռներեց Արտյոմ Կարապետյանը և 36-ամյա Արման Ալոյանը: Չարաբաստիկ ողբերգությունից մեկ ժամ անց միայն, միջադեպի այդ հատվածում, հայտնվեց այդտեղ ընթացող վերանորոգման աշխատանքների մասին հուշող ցուցանակը: Միայն մեկ ժամ անց՝ ՄԵԿ ՄԵԾ ՎՇՏԻՑ մեկ ժամ անց: Սրանով ամեն ինչ ասված է և պատմությունը կարող էր այսքանով ավարտուն ու տրամաբանական լինել, բայց…ամեն ինչ ըստ էության, հերթով ու հանգամանորեն: Սովորաբար, նման դեպքերում, առաջին հարցը, որ ծագում է ամենասովորական մարդու գլխում, այդ միջադեպի պատճառներին վերաբերող մտածումն է: Եվ այսպես, բոլորին և մանավանդ որդեկորույս ընտանիքի անդամներին տանջելու է այս հարցը՝ Ինչու՞, ինչպե՞ս, ո՞ւմ մեղքով: Բայց այսուհետ այդ հարցը միայն Վահեի ընտանիքին հուզող հարցը չէ, քանզի նրա մահվան գնով ի հայտ եկան պատկան մարմինների ապաշնորհությունն ու աշխատանքային փնթիությունները, որոնք հանգեցին մահվան ելքի և, գուցե, Վահեն իր մահով կանխեց ապագա մի քանի տասնյակ ավտովթարներ ու մահվան դեպքեր: Մինչդեռ մի քանի ողջեր ճանապարհաշինարարություն իրականացնելիս՝ գրպանելով կլորիկ գումարներ, չեն մտածում տարրական բաների մասին, ասենք, ուղղորդող, հուշող, նախազգուշացնող, կողմնորոշող ցուցանակներ տեղադրել վերանորոգվող տարածքներում՝ հետիոտնից մինչև ավտովարող անձի անվտանգությունն ապահովելու համար: Թե չէ ստացվում է՝ ու՞մ համար ենք վերանորոգում ճանապարհը, եթե դրանով երթևեկողին գցում ենք մահվան անդառնալի անդունդը: Եվ այսպես, ավտովթարի առաջացման պատճառն, անկասկած, մարդկային չէր և հենց պաշտոնական տեղեկատվությունն էլ այդ առնչությամբ ակնարկում էր, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Nissan Pathfinder մակնիշի 01 VA 010 համարանիշի ավտոմեքենան բախվել էր վերանորոգվող ճանապարհի համար կուտակված ավազի և քարի կույտին և շրջվել»: Այդ կապակցությամբ, իրավապահների պաշտոնական հաղորդագրությունում կարդում ենք հետևյալը. «Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի պետ Վարդան Համբարձումյանի ցուցումով նույն բաժանմունքի քննիչ Գեղամ Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով»: Միաժամանակ, հաղորդվել է, որ քննիչ Գ. Մարգարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական: Իրավապահների նկարագրություններին միշտ էլ ծանոթ ենք, Երբ կատարվածից հետո ոստիկանները, շտապում են դեպքի վայր՝ գթառատության ու մարդասիրության «ՄԵծ» սխրագործություն կատարելով: Ամենևին նպատակ չկա՝ թերագնահատել ոստիկանների ու նման իրավիճակներում հանձնառու անձանց գործը, ավելին՝ հենց նրանց աշխատանքի բարելավման նկատառումով ենք ասում այս ամենը: Ցավն, իրոք, անդարմանելի է ու ցանկացած ձևակերպում կարող է ընկալվել, արդարացվել: ԲԱՅՑ Ե՞ՐԲ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ, ՈՐ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻՆ է, ՔԱՆ ՄԻ ՔԱՆԻՍԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՑ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓՆԹԻՈՒԹՅԱՆ, ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼԻՆԵԼՈՒ պատճառով տուժել է մեկ ընտանիք, մեկ համայնք, մեկ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Այո, պետություն, քանի որ մեր նման փոքրիկ ազգի համար մանրուքներ չկան, որովհետև եթե պետությունն ուզում է զարգանալ, պետք է զարգանան այդ պետության փողերով պետական ծրագրերի շրջանակում, այդ թվում՝ ճանապարհային վերանորոգումներ իրականացնող անձիք, ՈՐՈՆՑ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ, զուտ օրգանական, բայց ոչ՝ մտավոր, հասուն, բանիմաց գլխում վերջապես հաստատվի այն միտքը, որ մեծ ողբերություններում մանրուքներ չկան, որ փնթիությունների (ոչ հիգիենիկ, այլ ՝ մեծ՝ մարդկային ու մասնագիտական առումով) հանրագումարը բերում է ՄԱՀՎԱՆ, ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ, Պետական կառույցների ու որ ամենասարսափելին է՝ Մարդու, Հայ Մարդու նկատմամբ հավատի կորստի ու այլ անցանկալի հետևանքների: ՎԱՀԵՆ չի զոհվել, չի մահացել, ՆԱ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԲՈԼՈՐԻՍ ՇՈՒՐԹԵՐՈՎ ԱՀԱԶԱՆԳԵԼ, ԿՈՉՆԱԿԵԼ, ՀԻՇԵՑՆԵԼ, ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼ, որ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ, ԵԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉՎՈՒՄ ՈՒ ՄԵՂՔՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԶՆՎՈՐԵՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ: ԻՍԿ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՊԵՍ Է, ՉԵՍ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ« ԻՆՔԴ ԵՍ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ: Մենք պատասխանատու ենք ՎԱՀԵԻ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Մնացյալը՝ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԵՐԹՈՎ:

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ