Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Անտեսված աշուն

Անտեսված աշուն
18.10.2023 | 16:05

Աղջամուղջը՝ ցուրտ ու տտիպ,

Արշալույսի շուրթին՝ ժպիտ,

Արեգածին երկինք վճիտ,

Արծաթ շողեր՝ հեղգ ու վտիտ։

Եթեր՝ պայծառ ու լուսեղեն,

Ամպեր՝ եղած ծվեն-ծվեն,

Փախչող, երկչոտ, գորշ ստվերներ,

Երկրին իջած ցող ու շաղեր։

Բեկբեկ հովի պագշոտ խաղեր,

Տերևների դեղին դողեր,

Խորհրդավոր, հեղգ շշուկներ,

Խաշամաձայն խշխշուկներ։

Զուգված ծառեր հազարագույն,

Ոսկեզօծված անտառ նախշուն,

Այս ու այնտեղ խաշամի բույլ,

Շշուկների լաց ու համբույր։

Լքված սարեր՝ լուռ, աբրեշում,

Ծաղիկների բույր ու շրշյուն,

Կյանք ու մահի խոհ ու հուշում,

Մի անտեսված, չքնաղ աշուն...

ԼԱՈՒՐԱ Ա.

18.10.2023

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ