ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հե­տո­ղոր­մ­յա մայր թատ­րո­նում

Հե­տո­ղոր­մ­յա մայր թատ­րո­նում
08.05.2020 | 00:37
Շուրջ մեկ տա­րի Գ. Սուն­դու­կյա­նի ան­վան ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նում «լեզ­վակ­ռիվ է ըն­թա­ցել. ՀՀ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, բե­մադ­րիչ Տիգ­րան Գաս­պա­րյա­նը փոր­ձել է հաս­կաց­նել, բա­ցատ­րել և պա­տաս­խան պա­հան­ջել, թե ին­չու՞ են խա­ղա­ցան­կից հան­վել 10-ի հաս­նող իր բե­մադ­րու­թյուն­նե­րը։
Ղե­կա­վա­րի հա­մար վիզ դրած Ար­մեն Էլ­բա­կյա­նի տնօ­րի­նա­ցու Մկրտ­չյան Վար­դանն էլ, պա­տե­պատ ըն­կած, հիմ­նա­վո­րում է բստ­րել և, ի վեր­ջո, վեր­ջա­կե­տել. «Հան­դի­սա­տե­սի շր­ջա­նում պա­հան­ջարկ չեն ներ­կա­յաց­նում»։ Եվ սա այն դեպ­քում, երբ սուն­դու­կյան­ցու բե­մադ­րած Պ. Զեյ­թուն­ցյա­նի «Հա­րյուր տա­րի անց», Մ. Բուլ­գա­կո­վի «Մո­լիե­րի կյան­քը», Ա. Քա­մյուի «Կա­լի­գու­լա», Ֆ. Դոս­տոևսկու «Ո­ճիր և պա­տիժ», Վ. Շեքս­պի­րի «Ջոն ար­քա», Բ. Բրեխ­տի «Կով­կա­սի կավ­ճե շր­ջան» և այ­լոց հայտ­նի գոր­ծե­րը տա­րի­ներ շա­րու­նակ չեն ի­ջել մայր բե­մից։ Եվ մերժ­ման խոսքն այդ մարդն ա­սում է այն ժա­մա­նակ, երբ իր և ռե­ժի­սո­րի միջև սև կատ­վի գոր­ծո­նը ար­դեն դուրս է ե­կել թատ­րո­նի պա­տե­րից։
ՈՒ հի­մա, 2,5 տա­րի անց, այն բա­նից հե­տո, երբ հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ստեղ­ծա­գոր­ծա­կան մի շարք կո­լեկ­տիվ­ներ, այդ թվում Վա­նա­ձո­րի Հովհ. Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան, Հա­մազ­գա­յին և այլ թատ­րոն­ներ, նա­խա­ձեռ­նում են առ­ցանց շփում­ներ հան­դի­սա­տե­սի հետ, ու­շա­ցու­մով արթ­նա­ցող Մկրտ­չյան Վար­դա­նը փոր­ձում է «մի կրա­կո­ցով 2 նա­պաս­տակ խփել»։ Ա­ռա­ջի­նը` թեև ան­կապ, բայց և այն­պես, են­թադ­րում է մեղ­մել ռե­ժի­սո­րի կող­մից չմո­ռաց­վող վր­դով­մուն­քը։ Երկ­րոր­դը, ո­րի վար­պետն է` հա­ճո­յա­նալ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը` ի դեմս փոխ­նա­խա­րար Ա­րամ Խզ­մա­լյան ըն­կե­րոջ։
Մեզ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն` շախ­մա­տա­յին կոմ­բի­նա­ցիա­նե­րից գլուխ հա­նող Գաս­պա­րյա­նը ե­րեկ ձիու քայլ է կա­տա­րել. օգտ­վե­լով հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քից, սուր­հան­դակ Ա­լիկ Թադևո­սյա­նի մի­ջո­ցով փո­խան­ցել է իր ան­հա­մա­ձայ­նու­թյու­նը` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ին­քը տե­ղյակ չէ, թե «Ոտ­քի` դա­տա­րանն է գա­լիս» ներ­կա­յաց­ման որ տար­բե­րակն է տե­ղադր­վե­լու թատ­րո­նի ին­տեր­նե­տա­յին կայ­քում։
Մա­տի ու մա­տա­նու ա­րան­քը չմտ­նե­լով` նկա­տենք, որ տնօ­րե­նի քայ­լը եղ­կե­լի է, միա­ժա­մա­նակ ծի­ծա­ղե­լի. ին­չու՞ է նա­խա­տես­ված ներ­կա­յա­ցու­մը հի­մա ցու­ցադր­վում, ոչ թե Մեծ ե­ղեռ­նի 105-ա­մյա տա­րե­լի­ցի օ­րը։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 23533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ