Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այսօր ՀՀ նախագահի ծննդյան օրն է

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Այսօր ՀՀ նախագահի ծննդյան օրն է
30.06.2013 | 13:22

Շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին` ծննդյան 59-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ կյանքի հետագա տարիները նա ապրի ազատ, ժողովրդավարական երկրում, այնպիսի երկրում, որտեղ քաղբանտարկյալներ չկան, որտեղ մարտի մեկը գարնան առաջին օրն է, որտեղ հոգևոր հայրերը զենք չեն կրում, որտեղ իշխանը նաև մատչելի ձուկ է, որտեղ բոլոր քաղաքացիների անվամբ օֆշորում հաշիվ է բացված, որտեղ մաքսակետերի հետադարձ տերմինալները աշխատում են գերբեռնված:

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ