Մեր դեմ տրանսգենդերի հայցով դատարանի վճռի փոխարեն վարույթը վերսկսելու որոշում
20.12.2019 | 00:19
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` դատավոր Զարուհի Նախշքարյանի) երեկ, ինչպես նախապես հայտարարել էր, Դատական տեղեկատվական համակարգում (DataLex.am) պետք է հրապարակեր թիվ ԵԴ/14742/02/19 քաղաքացիական գործով (ըստ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայցի` ընդդեմ «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ի) վճիռը:
Սակայն հիշյալ կայքում խնդրո առարկա վճիռը չհայտնաբերելով և օրվա երկրորդ կեսին զանգահարելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի նստավայր, տեղեկացանք, որ դատարանը որոշում է կայացրել վարույթը վերսկսելու մասին: Հաջորդ դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:
«Իրատես»
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ