38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի...

Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի...
07.04.2016 | 19:26

Դե միշտ էլ ամենատխուր պահերին, նույնիսկ ռազմաճակատում թեժ կռինվերի ժամանակ էլ հումորը մեր ժողովրդից անպակաս է. թեթև հումորը հոգին թեթևացնում է մի պահ. ներողամիտ եղեք...
Հիմա էս մի քանի օրը, երբ Արցախում մեր հովիվը որսորդական հրացանով խփեց ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ես դարդ եմ անում... Բա որ հանկարծ Ադրբեջանի ղեկավարությունը դիմի Հայաստանի իշխանություններին Հայաստանից մի քանի հովիվ ուղարկելու Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում բարձր տեխնոլոգիաների թեմաներով զեկուցումներ կարդալու, մենք ի՞նչ ենք անելու: Հայաստանում հովիվ չի մնա, բոլորը կդառնան Ադրբեջանի ակադեմիկոսներ և ռազմական հրահանգիչներ, իսկ մեր ոչխարներն անտեր կմնան։ Բա որ հանկարծ էնտեղի Մեծ խանումն էլ ակադեմիկոս հովիվներին սուրճի հրավիրի իրենց խաթրն առնելու... Հալլա՜հ– հալլա՜հ, Ալլահը փորձանքից, շառ ու շուռից հեռու պահի: Իսկ ավելի ճիշտ չի՞ լինի, եթե մեր հովիվները Բաքվի պետական համալսարանում մի քանի օրում «Չոբանագիտություն» ֆակուլտետ բացեն և գործարար կապեր ստեղծեն ազերի ակադեմիկոսների և «Անասնագիտություն» համաշխարային ասոցիացիայի միջև։ Առաջավոր փորձով կհարստանան, գնալ-գալ կլինի, մի բան կսովորեն... Մի մասնաճյուղ էլ Թուրքիայում թող բացեն։ Հետաքրքիր է՝ Թուրքիայի Գորշ Գայլերն ու ազերի ոչխարները ո՞նց են կողք կողքի ապրելու... Վայթե Գայլերը հոշոտեն ոչխարներին. դե, բնության օրենքն է...Է՜, իբր մեր դարդը մեզ քիչ էլ, հիմա էլ մտածենք Ադրբեջանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին... Է՜, մեր գիտնական հովիվը մեզ էս ինչ կրակի մեջ գցեց՝ գյոզալ ոչխարը մի ստից ինքնաթիռի հետ փոխեց... Ա՛յ, էդտեղ են ասում՝ Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի...


Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ