Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ազգերը բաժանվում են «պատվի» ու «ամոթի» հասարակությունների

Ազգերը բաժանվում են «պատվի» ու «ամոթի» հասարակությունների
16.10.2023 | 18:37

Սեպուկուն Ճապոնիայում ծիսական ինքնասպանությունն է, որը մեր օրերում նույնպես ճապոնացիները կատարում են այն դեպքերում, երբ կասկածի տակ է դրվում անձի պատիվն ու արժանապատվությունը։

Ճապոնիայում սեպուկուն կատարում էին պատվազրկությունից խուսափելու համար։ Ժամանակակից Ճապոնիայում, երբ որևէ պաշտոնյա մեղադրվում է կոռուպցիայի կամ ծանր անօրինականության մեջ, նրա ողջ ընտանիքը նույնպես պատվազրկվում է, սակայն ընտանիքի և մերձավորների վրայից այդ պատվազրկությունը հանելու համար կա մի տարբերակ՝ սեպուկուն։

Օրինակ, 2001-ին մեծ հնչեղություն էր ստացել հայտնի ձյուդոյիստ Իսաո Ինօկումայի ինքնասպանությունը, որի ղեկավարած ընկերությունն իր պատճառով սնանկացել էր։

Առհասարակ, ազգերը բաժանվում են «պատվի» ու «ամոթի» հասարակությունների։ Ճապոնիան Պատվի հասարակություն է, Հայաստանը՝ Ամոթի։

Պատվի հասարակություններում պատիվը փրկելու համար կա մեկ ձև։

Պատիվը խիստ անձնական հասկացություն է, ամոթը հանրային կարծիքից է կախված, և այ, այստեղ, հնարավորությունների պատուհան է բացվում:

Մերժվածը փորձում էր ձևավորել հանրային կարծիք՝ իր մեղքն ուրիշների վրա բարդելու համար։ Ճապոնիայում դա չէր անցնի: Իր, իր ընտանիքի, իր ընկերների, կուսակիցների, ԱԺ ֆրակցիայի անդամների ու նրանց ընտանիքների պատիվը փրկելու համար, եթե մենք Պատվի հասարակություն լինեինք, նա կունենար մի եղանակ, որի մասին խոսեցինք, և այդ դեպքում չէին լինի այն ճղճիմ ինքնարդարացումները, որոնցով Մերժվածը և իր բախտակիցները լցրել են մամուլն ու սոցցանցերը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5751

Մեկնաբանություններ