Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Անցած ընտրությունները դաս չեղա՞ն ձեզ

Անցած ընտրությունները դաս չեղա՞ն ձեզ
12.08.2023 | 11:37

Նիկոլենք քիչ էին, էս շոգերն էլ՝ մյուս կողմից:

Նոր ու հզոր «կոնդիցիոներ»՝ օդորակիչ է պետք․․․

Ոչ թե ամեն ընտրության քյանդրբազ միմոսի նման մասնակցող, թռվռացող, սրանց քայլերն ու գործունեությունն օրինականացնող, համագործակցող, խուճուճ-մուճուճ լեգենդներով «մասկիրովկա» եղած, փչացած «վինտիլյատոր»։

Եթե ընդդիմադիր եք, քաղաքական դեմարշ արեք, այլ քայլեր ձեռնարկեք ու Գյուլնազ տատի հեքիաթները մի պատմեք, թե տանջվեցիք, քննարկեցիք ու որոշեցիք նիկոլենց հետ մրցավազքի մեջ մտնել:

Անցած ընտրությունները դաս չեղա՞ն ձեզ, եզրակացություններ չարեցի՞ք․․․

Դե լա՛վ, է՛:

Էլի կտեսնեք, որ ես ճիշտ էի:

Ավինյանացեք՝ կարգին տղերքով ու մանեթանիդիլյանական ոճի քաղաքական ռեինկառնացվողներով:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ