Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Արցախն արյունահոսում է, վիճակն աղետալի է

Արցախն արյունահոսում է, վիճակն աղետալի է
25.06.2023 | 06:50

Ընկերներ ջան, իմ էջի հետևորդներ ջան, բարեկամ հարազատներ ջան. գիտեմ, որ հիասթափված եք, բարկացած եք, նույնիսկ մարդիկ կան հուսահատված են, բայց պիտի խնդրեմ, կոչ անեմ, թեկուզ աղաչեմ, որ սթափվեք, համախմբվեք, մեկդ մյուսին բացատրեք, որ աղետի եզրին ենք։

Երևի ինձանից շատ խորհրդարանական ընդդիմությանը քննադատող չկա, բայց անկեղծ ուզում եմ ասել` սատանան էլ լինի, որ ռեալ պետական դավաճան Նիկոլին ու իր բանդային կհեռացնի, գնալու եմ կանգնեմ կողքին։

Ոչ մեկական մի եղեք, բայց Հայաստանի և Արցախի փրկության համար եղեք հականիկոլ։

Արցախն արյունահոսում է, վիճակն աղետալի է։ Ծայրահեղ վատ վիճակում է նաև Հայաստանը. Էսպես իրար չհասկանալով, անտարբեր լինելով կատարում եք Նիկոլին և իր բանդայի կարևորագույն կետը՝ մասնատել և ջլատել հայ հասարակությանը, որի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6463

Մեկնաբանություններ