ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Նիկոլենք ամեն օր շատ հետևողական ու ջանասիրաբար ապացուցում են, որ իսկական դավաճաններ են. նենգ ու ստոր դավաճաններ

Նիկոլենք ամեն օր շատ հետևողական ու ջանասիրաբար ապացուցում են, որ իսկական դավաճաններ են. նենգ ու ստոր դավաճաններ
23.03.2023 | 23:13

Երկրի անվտանգությամբ հետաքրքրված ցանկացած իշխանություն պետք է գնար ու ամեն ջանք գործարդրեր, եթե կուզեք՝ խնդրեր ու աղաչեր, որպեսզի Գրիգորի Խաչատուրովի պես զինվորականը բանակ վերադառնար ու շատ կոնկրետ մարտական խնդիրներ լուծեր։

Երկրի ճակատագրով մտահոգ իշխանությունը պարզապես պարտավոր էր մի կողմ դնել իր անձնական ամբիցիաներն ու փառասիրությունը և ամբողջությամբ տրվեր բանակաշինության գործին։

Հայրենիքի ապագայի մասին մտածող ցանկացած պաշտոնյա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի մեր հանրության կարող ու սկզբունքային շերտն առաջ գար ու ամբողջությամբ լծվեր երկրի վերականգնման գործին։

Դրա փոխարեն Նիկոլի իշխանությունը հորինված գործով կալանավորում է Գրիգորի Խաչատուրովին։ Բանակից հեռացնում է սկզբունքային սպաներին՝ զորքերի հրամանատարությունը հանձնելով իրենց առջև կզած «գեներալներին»։ Դա էլ քիչ է, հիմա էլ որոշել են Խաչատուրովին չկալանավորած դատավորի նկատմամբ վարույթ նախաձեռնել։

Ի՞նչ անվտանգություն, ի՞նչ երկիր, ի՞նչ ապագա… Նիկոլի թիմակիցների մտածողությունում չկան նման հասկացություններ։ Իրենք ամեն օր շատ հետևողական ու ջանասիրաբար ապացուցում են, որ իսկական դավաճաններ են։ Նենգ ու ստոր դավաճաններ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ