ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «100-ամյակն առանց Ժիրոյի, Չունգա-Չանգա-սզյանի, խզմարիկների»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «100-ամյակն առանց Ժիրոյի, Չունգա-Չանգա-սզյանի, խզմարիկների»
26.03.2015 | 20:53

Ինձ թվում էր` Րաֆֆի Հովհաննիսյանը կատաղած կգա ու հանրահավաք կանի: Քանի՜ ուրբաթ անցավ, ժողովրդի աչքը ջուր կտրեց` հուսալքված ու անտեր սպասելիս:
Րաֆֆիի այցելությունների գրաֆիկից պարզ դարձավ, որ ավելի բազմազբաղ է, քան Պուտինն ու Օբաման:
Ի՞նչ անենք բա, դեմը «գյոզալ» ուրբաթ օր կա, ահագին ժամանակ է հանրահավաք չի արվել, ժողովուրդը կարոտել է, կարոտից չորացել: Հակառակի պես, եղանակն էլ` չքնաղ ու աննման, իսկը` հանրահավաքային:
Չբռնե՞մ ես հանրահավաք անեմ, մեկ է, քաղաքական կյանքն ամլացած, վակուումային վիճակում է: Ինչպես նրանք` ինձ հայտարարեմ համազգային, չէ, շատ կլինի, համաժողովրդական Նոր շարժման ղեկավար: Մի քանի կատաղած, թունոտ հայտարարություններ, առաջարկներ կանեմ, շարժման նշանաբանը կլինի. «100-ամյակն առանց Ժիրոյի, Չունգա-Չանգա-սզյանի, խզմարիկների»: Ցեղասպանության ուղերձից չեմ խոսի, որ առաջին նախագահը չնեղանա, թունդ կքննադատեմ` հանքավայրերի թալանից կխոսեմ, արագաչափերից, կուտակայինից, կոռուպցիայից ու արտագաղթից` պարտադիր: Իհարկե` կիսահայհոյախառն ու մի քանի «հավաստի» վիճակագրական տվյալներով համեմված, մեկ է, թվերը ինչպես ուզես կարող ես մեկնաբանել:
Լավ էլ կստացվի: Հանդիպման վայրը նույնն է` Թատերական հրապարակ, հանրահավաքը կանցկացնի Նոր համաժողովրդական շարժում կազմակերպությունը` ՆՀՇ, երբեք չշփոթել ՀՀՇ-ի հետ:
Նիկոլ ջան, չնեղանաս, «գործիդ» խփեցի, էլ ի՞նչ «ինստիտուտուցիոնալ», մինչև ասում ես այդ բառը, լեզուդ ջարդվում է, հետո էլ որոշեցի քեզանից առաջ անցնել: Սուրբ տեղը դատարկ չի մնում:

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ