Գուանչժոու ամուսնական զույգը միանգամից ութ երեխայի ծնողներ են դարձել: Երկար տարիների անարդյունավետ փորձերից հետո նրանք չեն կարողացել երեխա ունենալ: Վերջապես զույգը որոշել է էքստրակորպորալ բեղմնավորման պրոցեդուրա անցնել` իրականացնելու համար իր երազանքը: Այն արժեցել է 165 հազար դոլար: Արդյունքում լույս աշխարհ են եկել չորս տղա և չորս աղջիկ: Բժիշկներն այնպես են ջանացել բեղմնավորելու գործընթացում, որ մեկի փոխարեն միանգամից ութ ձվաբջիջ են ակտիվացրել: