Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում ձերբակալվել են ԼԳԲՏ շարժման անդամներ, որոնք Օլիմպիադայի բացման արարողության պահին փորձել են անցկացնել չարտոնված հանրահավաք: Սեռական փոքրամասնությունների պաշտպանները «փորձել են տեղադրել դրոշներ և երգել ազգային հիմնը»,-նշել է «Новая газета» պարբերականի թղթակից Եվգենի Ֆելդմանը:
Ակցիային մասնակցել է 10 մարդ, նրանք բոլորը ձերբակալվել են: