ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է
04.04.2013 | 14:15

Ձմեռ-գարուն նախընտրական սեզոնը մեր երկրի առանց այդ էլ կազուսներով և կոնֆուզներով հարուստ քաղաքական կյանքում մի նոր մոդայիկ տենդենց առաջ քաշեց. մեծն «բոյկոտը»: Դեռ ընտրությունները չկայացած, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ եթե ընտրություններն անարդար լինեն, կուսակցությունը բոյկոտելու է Երևանի ավագանու աշխատանքները: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն շրջանառության մեջ են դնում ընտրությունների կեղծման թեզը: Սա ավելի շատ նման է սեփական ցածր քաղաքական վարկանիշը քողարկելու փորձի, այսինքն, եթե կուսակցութունը չհաղթեց, էլեկտորատի առջև միշտ էլ կարելի է արդարանալ կեղծված ընտրությունների արդեն ծեծված թեզով: Բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ զանազան քաղաքական բոյկոտներից հասարակությունը ոչինչ չի շահում: Ոչ վաղ անցյալում մեկ այլ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ամբողջ 4 տարի բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը, այնինչ հավաքել էր ձայների 1/5-րդը: Եվ ի՞նչ, ինչ շահեց հասարակությունն այդ բոյկոտից:

Հ.Գ. Հարգելի ընդդիմադիր և այլընտրանքային կուսակցություններ, ձեր անգործությունից, որը դուք քողարկում եք գեղեցիկ հնչող «բոյկոտ» բառով, տուժում են միմիայն քաղաքացիները, ձեր բոյկոտը, կներեք, իշխանության «տանձին չի», քանի որ իրենք, միևնույնն է, շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Դիտվել է՝ 4367

Մեկնաբանություններ