06.02.2014|
15:35
«Կոչ ենք անում բոլոր հիմնարկությունների աշխատողներին ինքնակազմակերպվել: Մենք չենք կարող ամեն տեղ լինել, մենք չենք կարող ամեն բան անել, ամեն գործատուի մոտ գնալ և պահանջել աշխատողների իրավունքների պաշտպանություն ու չոտնահարում, բայց եթե ցանկացած հիմնարկության աշխատող ընդվզի, մենք պատրաստ ենք կանգնել նրա կողքին, պատրաստ ենք աջակցել ամեն ինչով»,- այսօր մամուլի ասուլիսում, լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներ, ծրագրավորող Գևորգ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ ու քաղաքագետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: