21.01.2021|
19:03
Խորհրդարանում Շուշիի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հերթական անհեթեթությունը կրկին բուռն քննարկման թեմա է դարձել։ Զարմանալի ժողովուրդ ենք, որ Փաշինյանը Շուշին հանձնել է, ու դա մենք հեշտությամբ մարսել ենք, չենք ըմբոստացել, նրան նույն օրն իսկ իշխանությունից չենք վռնդել, կարծես նորմալ է, իսկ որ հիմա դավաճանության համար «արդարացումներ» է մոգոնում վարչապետի աթոռ զբաղեցրած անձը, խիստ նեղվել ենք։