Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նայեք՝ չզրկվեք հա՛մ Խոտվա ժամից, հա՛մ էլ՝ Շնհերվա

Նայեք՝ չզրկվեք հա՛մ Խոտվա ժամից, հա՛մ էլ՝ Շնհերվա
26.06.2024 | 13:19

Չեմ հասկանում որոշ մարդկանց ուզածն ինչ է. նեղանձնական, պստլիկ ամբիցիաներով ու գաստրոնոմիական մթագնած ուղեղիկներով երկրի ու ազգի բախտ են ուզում վճռել:

Դրած՝ Արևմուտք են գովերգում, ասել է թե՝ սորոսաթուրքական ռեժիմը:

Հարցնող լինի՝ ձեզ ո՞վ է տվել այդ իրավունքը, մի հատ կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, ազգ, ժողովուրդ հասկացության կողքին դուք՝ ձեր պատկերացմամբ պերսոնա անհատներդ, պարզապես փոշի եք, ԹՈԶ, գալովի ու գնալովի քամիներ՝ ինչպես բոլոր իշխանությունները:

Մեկընդմիշտ պատմական, աշխարհագրական ու ներկա փաստերը ի մի բերեք, ժողովրդի անունից էլ մի բարբաջեք, դրանով հաստատ եվրոպացի չեք դառնալու:

Արցախի հանձնումը Արևմուտքը խրախուսել է, կանգնել է թշնամու կողմը ու էսօր էլ դեմ է Սրբազան շարժմանը, ասել է թե՝ կողմ է ներկա իշխանության քարտեզագրմանն ու Հայաստանը մաս-մաս թուրքին հանձնելուն։

Մի հստակ հարց էլ՝ իշխանությանն ի՜բր ընդդիմադիր անգլոսաքսոնական, սորոսաթուրքական վճարվող պադելկաներին. ճիշտն ասեք՝ դուք դե՞մ եք Սրբազան շարժմանը, թե՝ չէ, ուզու՞մ եք Հայաստանը մաս-մաս հանձնվի թշնամուն. դա հաջողությամբ արվում է, և արևմտյան ուժերն էլ հավանություն են տալիս։

Պոչ խաղացնել չկա, մարդուն անտեղի վիրավորելով, ռսամոլ ասելով չի, Ռուսաստանը ծաղրելով չի. երկրի լինել-չլինելու հարցն է:

էս հարցին էլ պատասխանեք ու անցեք առաջ.

ուզու՞մ եք Ռուսաստանի, Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք ու խմբավորում, ռեալ հարաբերակցում՝ ընդդեմ թուրքի ու ապազգային, գլոբալիստական ու սորոսածին Արևմուտքի, թե՞ երազում եք անգլիական նավերի մասին, որ երբեք էլ մեր սարերը չեն բարձրացել:

Միայն՝ առանց ձեր պստլիկ, նեղանձնական ամբիցիաների, ռուսին, նրա երկիրը սիրել-չսիրելուն:

(Ի դեպ, այդ երկրում 2-3 միլիոն հայ է ապրում ու վտարանդի է՝ ձեզպեսների պատճառով, ու երեսուն և ավելի տարի է՝ կերակրում է Հայաստանի 60-70 տոկոս բնակչությանը):

էլ ոնց կլինի՞, ձեր պապերը անգլոսաքսոնական ոսկեզօծ պատառաքաղը ձեռքներին են մեռել, դուք էլ ոչ թե Մերձավոր Արևելքից եք, Կովկասից, այլ՝ Եվրոպայի մեջտեղից:

Ու մի բան էլ՝ Ռուսաստանի կողմից մի կերպ փրկված Արևելյան Հայաստանն ու տեղը, որտեղ այս պահին կանգնած, քֆրտում եք նրան, նայեք՝ սա էլ տանուլ չտաք՝ զրկվելով հա՛մ Խոտվա ժամից, հա՛մ՝ Շնհերվա:

Այս ասույթը մեր կողերում են ասում՝ ծայրահեղ հիմար, անխելք մարդուն, ու երևի այն առաջացել է Մխիթարի գլուխը կտրելուց, Հալիձոր, Շնհեր ու Խոտ հանձնելուց հետո:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ