Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Դարզի Մուշեղի գանգատ-մենախոսությունը

Դարզի Մուշեղի գանգատ-մենախոսությունը
18.02.2024 | 11:12

Մի քանի օր առաջ, անձրևը չէր դադարում։

Ես էլ տանը նստած աշխատում էի մի հոդվածի վրա։

Մեկ էլ` զանգ, անծանոթ համարից:

- Ալո՜ո՜ո՜ո՜, խմբագիր ջան, տանն ե՞ս:

- Հա՛, տանն եմ: Բայց ո՞վ է հետս երգում- ասացի ես ու սպասում եմ հաջորդ խոսքին։

- Ա՛յ տունդ չփլի, չգիտե՞ ս ով ա, դարզի Մուշեղն ա , գյուղացիդ, որ երկու տարի առաջ Մոսկվայում հանդիպեցինք, տեղը բերեցի՞ր։

- Հա՜ա՜ա՜ա՜, տեղը բերեցի, ինչ ա՞ եղել, որ հիշել ես ինձ,-ասացի ու սպասում եմ, թե ինչ պիտի ասի, փորացավն ինչ է։

- Դե հե՛չ ,ասում են գրածներդ քար է ծակում, ինձ էլ նեղում են։ Էս Նիկոլի ոջիլներն ընկել են հետևիցս, թե բա պիտի հարկ վճարես։ Ես դրանց ինչն եմ ասել, բա մեկը չլինի՞ ասի` ա՛յ Նիկոլ, էս ու՞ր հասար, նավդ խորտակվում է, առնետներիդ փախե փախն ընկել է, դու եկել լոլոներ ես կարդում, մարդկանց աչքին թոզ ես փչում, էսպես մինչև ու՞ր ես հասնելու։

Հիմի էլ քո յոլդաշ թուրքի հետ օրը ցերեկով, ականջներդ կախ լծվել եք Հայաստանի բնաջնջման գործին։

- Բայց այդքանն ասում ես, որ ի՞նչ անեմ։

- Ո՞նց թե` «ինչ անեմ»: Մի երկու բան գրի, աշխարհով մեկ թող իմանան ու թողնի ռադը քաշի գնա։

- Գրելով չի, ախպե՛ր ջան, իրան էշի տեղ ա դրել ու մեզ էլ կրակի մեջ գցել։

2019 թվին ասում էր` Տեղ գյուղից էն կողմ Արցախի Հանրապետությունն է, «Արցախը Հայաստան է և վերջ»։

Հիմի էլ կանգնել էշ-էշ դուրս է տալիս, թե` Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետություն է։

- Լա՛վ, բա սրա վերջն ինչ է լինելու հը՞։ Հա էն մի հոգին էլ` Ալեն Սիմոնյանը, մեծ-մեծ խոսում էր 2019 թվին, թե` «Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, մենք զոհեր ենք տվել, մենք հողեր ենք ազատագրել և դրանք մեր պատմական տարածքներն են ու մենք թանկ ենք վճարել»։ Հիմի էլ ասում է. «Մի տարի է, էս ամբիոնից ասում ենք, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի հանրապետություն է, Ղարաբաղն էլ ներառյալ»: Կոտորվեք հա, մեր օրերի Մելիք Ֆրանգուլներն են։

Հիմա ի՞նչ անուն տանք:

Սրանք տուն սարքողներ չեն, սրանք անաղուհաց քրդի շներ են: Սրանք տուն քանդողներ են։

Դու ասա վերջը լավ լինի։

Հիմի էլ թուրքի նազով են գնում, սահմանադրություն են ուզում փոխեն:

էս էլ փոխեն, վեշներս կապենք չվենք։

Թուրքը երեք տարի առաջ 150-ից 200 քառակուսի կիլոմետր մտել է մեր հողերը, չեն կարողանում քշել։

Սրանք ո՞նց պետություն կպահեն, խամաճիկների

հավաքածու են, ներսից մանրից քանդում են։

- Հա՛, ինձ ասում ես, ես ի՞նչ անեմ:

- Մեզ քիչ է, էս խելքը, որ մերն է, որ գլխներիս էլ ք…են, պիտի սուս անենք, Նիկոլը ոնց էր ասու՞մ` տեղներդ հանգիստ նստեք, սա հայրենիք չէ սա հայրենիքի մնացորդ է։ Էս մաքուր գիժ է, էս ասելու բան է՞։

- Ա՛յ Մուշեղ ջան, եղունգ ունես գլուխդ քորի, համբերի տեսնենք սրա վերջն ի՞նչ է լինելու։

- Ի՞նչ պիտի լինի, Նիկոլը երկար չի ձգի, արդեն հոտը գալիս է։ Էն Դոգ են ասում, ինչ են ասում, 10 հարկանի ուշունցներ է տալիս Նիկոլին։ Նիկոլն էլ խելոք, խելոք լսում է ու ձեն չի հանում։ Մի մարդ, որ ասի ինչքան ուզում են, թող ինձ դավաճան ասեն, մեկա սովոր եմ դրան,

չեմ նեղանում…

էս պետության ղեկավարի շնորhք է՞, էս խայտառակություն է, է՜է՜է՜է՜, ո՞րն ասեմ, ո՞րը թողեմ։

Դե լավ մնա խմբագիր ջան, գանգատս արեցի, մի քիչ հանգստացա։

Դու ասա վերջը բարի լինի։

Գրի առավ

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ

18.02.2024 թ.

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ