Երբ մեր հերոսական արցախահայությանը կոչեր, պահանջներ ու նույնիսկ քննադատական բաներ եք գրում, մի պահ կանգ առեք ու, Աստված մի արասցե, ձեզ պատկերացրեք մեր Արցախի հայրենակիցների վիճակում: Ի՞նչ կանեիք, եթե ձեր բալիկը մի քանի օր շարունակ ցամաք հաց ուզեր, ու դուք չկարողանայիք տալ: Ի՞նչ կանեիք, երբ ձեր հիվանդ ու տարեց ծնողը դեղ ուզեր, և դուք չկարողանայիք տալ. մնացածը չշարունակեմ: էդ մարդիկ իրոք անում են այսօր անհնարինը, անում են ոչ միայն հանուն իրենց, այլ՝ ողջ հայ ժողովրդի։
Հիմա մարդիկ կան, կասեն՝ մենք էլ ենք դա տեսել 90-ականներին. Այո, տեսել ենք, բայց էն ժամանակ կար բոլորովին այլ սերունդ, բոլորովին այլ ժողովուրդ, բոլորովին այլ իշխանություն ու, ամենակարևորը, անսահման հույս՝ հաղթանակի և լույսի:
Տիգրան Հակոբյան