Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նախկինները ժողովրդավարություն չէին խաղում

Նախկինները ժողովրդավարություն չէին խաղում
20.08.2023 | 07:29

Ընկերության մեջ կա՞ մեկը, ով պետական աշխատանքի է կամ կախում ունի այս կամ այն չինովնիկից, գործատուից և ակտիվ քննադատում է իշխող վարչակազմին:

Վստահ եմ՝ չկա: Ուրեմն՝ ի՞նչ ազատության կամ ժողովրդավարության մասին է խոսքը, մարդկանց էլ շատ չմեղադրենք, նրանք անմիջապես իրենց վարչարարների կողմից կարժանանան այն բախտին, ինչին մեզանից ոմանք են վերջին հինգ տարում պարբերաբար արժանացել:

Մենք՝ հեչ, գործազրկության, այլ կերպ ասած՝ քաղաքական հետապնդումների թիրախում են նաև մեր տոհմ ու գերդաստանի աշխատող շիվերը:

Քննադատելով նախկիններին՝ տվել-մի բան էլ անցել են նրանց, նրանք գոնե երեսպաշտորեն դեմոկրատիա ու ժողովրդավարություն չէին խաղում, կային՝ ինչ կային, ու մի ահռելի առավելություն ունեին՝ երկրի անվտանգությունն էին պահում, պաշտպանված և զարգացող Արցախ ունեինք:

Թաքնված հալածանքներ, քանի որ երես չունեն, ամաչում են բացեբաց խոստովանել պատճառը, այլևայլ կեղծ ու էժանագին պատճառաբանություններով մեր երկրում ոչ միայն քաղաքական գործիչների, նաև, ձեռքի հետ, հասարակ բնակչության քաղաքական հետապնդումներ են իրականացվում ամենուր՝ ֆեյսբուքյան կեսբերան շնչիդ, շրջապատում հնչեցրած ընդդիմադիր կես խոսքի համար էլ, բանակում, թե՝ քաղաքացիական կազմակերպություններում, նույնիսկ՝ մսուր-մանկապարտեզներում, մասնավոր օֆիսներում, սորոսից կամ այլ գործակալական ցանցերից սնվող ՀԿ-ներում, ամեն տեղ, ուր կա թեկուզ մեկ կախյալ բոռ, օլիգարխ, թե նորելուկ անհատ ձեռներեց:

Այո՝ կախյալ, թեպետ մասնավոր են, բայց շատ հեշտությամբ կարող է գլխներին սարքվել ու փակվել բիզնեսները:

Օրինակը ցայտուն է նույնիսկ ֆեյսբուքյան ընկերության շրջանակում. մեկ լայքն էլ կարող է ճակատագրական լինել, որպեսզի մարդը կամ նրա ազգուտակը հայտնվեն դրսում՝ անկոպեկ ու ամեն տեղից մերժված:

Ծանոթներիցս մեկը նամակով խնդրեց այսինչ գրառումը հանեմ, քանի որ ինքը լայքել է, և իր լայքը սկրինշոտով հղվել է իր գործատուին, իր հացի խնդիրն է….

Բա սկրինշո՞տը, չէ՞ որ դա արդեն իրենց մոտ է…

Ինքը մի բան կասի, կարևորը՝ նյութը ջնջվի:

Ջնջեցի, ի՞նչ կարող էի անել, մարդն ավելի թանկ է, քան մի գրառում:

Չօգնեց, չանցած մեկ ամիս՝ բոլորովին այլ պատճառաբանությամբ՝ սարքովի, ազատեցին աշխատանքից, երկարամյա ու լավ հարաբերություններ փչացան:

Այ, եթե այս կարուսելը գործի դրվեր, 2018-ին ոչ մեկը չէր համարձակվի դուրս գալ փողոց ու մերժել Սերժին… Մնում է ուսանել սրա մեխանիզմը, ինչպե՞ս, գուցե դրսերի՞ց օգնեն ինչ-որ հզոր ուժեր: Սպասենք, քանի որ մեզ մոտ անհնար է այս ձևավորված բանդիտիզմը, ստրկությունը իշխող վերնախավից՝ ինքնուրույն հաղթահարել:

Չէ՞ որ Հայաստանում բոլոր քաղաքական հեղաշրջումները իրականացվում են դրսից, ինչպես խոստովանում են քաղաքագետները:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 5246

Մեկնաբանություններ