ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մի սասանեք ներդաշնությունը»

«Մի սասանեք ներդաշնությունը»
09.06.2022 | 07:20

Աստծո գործերն անքննելի են. երբեմն կարող է մի ամբողջ հեծելազոր հանել մեկ հոգու դեմ, երբեմն էլ, իր մեկ հյուլեն պաշտպանելու համար, տներ, թագավորություններ, ողջ մոլորակը գլխիվայր շուռ տալ:


Երբեմն անմեղի մեկ կաթիլ արցունքն անմիջապես տեղ կհասնի, երբեմն էլ ողջ աշխարհի աղերսագին կողկողանքը կարող է հնչել ձայն բարբառո անապատի:
Հազարավոր վայրագություններ կարող է ներել, բայց, ահա, ամենաչնչին թվացողը Նրա համար կարող է ելակետ հանդիսանալ՝ հատուցումների անվերջանալի շղթայի:
Նա հարմար պահի էր սպասում: Նա ոչինչ չէր մոռացել:


Ցավ մի պատճառեք Աստծո արդարին, նրա արարչագործության կարծեցյալ փոշեհատիկին էլ: Մի սասանեք նրա ներդաշնությունը, որի ստեղծման ու պահպանման համար նա աստղային ժամանակ ու ջանք է վատնել, ինչը դուրս է ողբալի մժղուկներիս ընկալման տիրույթից:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 8644

Մեկնաբանություններ