ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սյունիքը հաղթելու և պատժելու գենետիկ հիշողություն ունի. Սուսաննա Բաբաջանյան

Սյունիքը հաղթելու և պատժելու գենետիկ հիշողություն ունի. Սուսաննա Բաբաջանյան
23.05.2022 | 07:28

Հիմա էլ Սյունիքի հանդեպ է նույն ատելությունը տարվում, ինչն Արցախի հանդեպ էր:
Սա ավելի մտահոգիչ է, քան՝ տուններս հասած թուրքը:


Այս ի՞նչ ատելավառ խոսքեր են գրում սյունեցու հասցեին՝ կապելով նրան հենց թուրքի հետ, իբր, Սյունիքը ադրբեջանական հող է:
Ամոթ ձեզ, Երևանը ղեկավարող է, թող ինքն իրեն ղեկավարեր: Սյունիքի պատմությունը կարդացեք՝ խոսելուց առաջ:
Ողջ Հայաստանը խորհրդայնացվել էր, Զանգեզուրը՝ Ինքնավար, քանի որ պաշտոնական Երևանն ուզում էր նրան էլ կցեին Ադրբեջանին՝ ռուսական կայսրությունից դուրս գալուց հետո:
Միայն սա օղ արեք՝ սյունեցու կամքը ճանաչելու համար, ու կախեք ականջներիցդ:
Իսկ ի՞նչ անի սյունեցին, որ վիրավոր արջի պես չոռնա: Թուրքը հարյուր մետրի վրա է, իր տանիքը նրա նշանակետի տակ է ամեն օր, ամեն ժամ, իսկ Երևանից ղեկավարվող զորքը հայելային հետքաշման հրաման է ստանում:


Սև օձ տեսածը սև պարանից էլ է զգուշանում: Թե՞ Արցախի օրինակը քիչ էր մեզ:
Սյունիքն արդեն թիրախում է հայտնվել, նա իր տունն ու բնաշխարհն է ընդամենը պահում, իր վիրավոր հողն ու արժանապատվությունը: ՈՒ միշտ է այդպես եղել, երբ փորձել են ոտնձգել:
Նա թքել է 1918-ի նորաստեղծ բոլշևիկյան իշանությունների վրա ու միայնակ դուրս եկել թուրքի դեմ, կյանքի-մահու կռիվ տվել, որպեսզի թուրքը չմտնի Զանգեզուր, իրենով չանի մեր երկիրը:
Տատս պատմում էր, որ 1921 թվականին, երբ Անդրանիկի զինվոր պապս, վճռական մարտից առաջ, մեկ ժամով եկել է գյուղ՝ ընտանիքին գուցե վերջին անգամ տեսնելու, իրեն տարել է գյուղի ամենաբարձր քերծի մոտ կանգնեցրել, ասել. «Թուրքը Գորիս է հասել, սարի վրա է. բան է՝ թե բոլորիս կոտորեն, երեխեքդ կառնես, կգաս էս քերծով քեզ ցած գցես, թուրքի բաժին չդառնաք»:
Տատս երեք-չորս օր շարունակ լուր չուներ, աչքը՝ Գորիսի ճանապարհին, երեխեքին հագցրած, կապած՝ անքուն նստել, սպասել է: Չորորդ օրը երեխեքին առած՝ եկել էր քերծի մոտ՝ հույսը կտրած, մտածելով, որ թուրքն ուր-որ է՝ կմտնի գյուղ, ինքը պատրաստ լինի ցած նետվելու, ձեռքները չընկնեն…


Պապս է եկել՝ հաղթած, վիրավոր եղբայրը՝ շալակին:
Մարտը արյունոտ ու վճռական ճակատամարտ է եղել, Անդրանիկի զորքը կռվել է միանգամից երեք ուղղություններով. Սիսիանից ու Կապանից գրոհող բոլշևիկների կանոնավոր բանակի, հարավ-արևելքից՝ թուրքի դեմ: Գորիսն օղակի մեջ էր առնված: Երեք ուղղություններով էլ Անդրանիկի զորքը ջախջախիչ պարտության է մատնել թուրքին ու Երևանի կանոնավոր զորքին:


Սյունիքը հաղթելու և պատժելու գենետիկ հիշողություն ունի, նրա քթածակն ուղղակի մի մտեք, եթե բարի չէ մտադրությունը, ու հրացան մի պահեք նրա վրա:
Նա անդնդախոր հերոսավայր է:

Դիտվել է՝ 7397

Մեկնաբանություններ