Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«Մի նամուսով կենդանու չափ էլ չկա՞նք, որ ինքնապաշտան բնազդ ունի»

«Մի նամուսով կենդանու չափ էլ չկա՞նք, որ ինքնապաշտան բնազդ ունի»
21.05.2022 | 09:55

ՈՒղիղ մեկ տարի է՝ թուրքը նստած է Իշխանասարի բարձունքներին, ասել է թե՝ Սյունիքի գլխին և նշանակետի տակ է պահում Գորիս քաղաքն ու Սիսիանը, Գորիս-Երևան մայրուղին:
...Թշնամին դեռ դարանակալ է մեր դիրքերում, սպասում է ի՜ր պահանջների կատարմանը:
Իսկ ո՞վ պետք է մեր երկիրն ատամներով պահի ու բռունցք ցույց տա թուրքին էլ, ռուսին էլ. նա՞, ում համար Իշխանասարը սոսկ «ձյունա՜ծ սար է՝ ամառ-ձմեռ, մեզ պե՞տք է Իշխանասարը». համարյա այսպես:


Ի սեր Աստծո, ՀՀ զինված Ուժեր, ու՛ժ ցույց տվեք, թուրքն ուրիշ լեզու չի հասկանում: Կրակ բացեք, կրակախորով արեք ագրեսորներին, վաղը սրանք, Աստված գիտե, էլ ինչեր են զավթելու, եթե այսօր չպատժենք:
Գորիսեցին էս անպատիվ հացը չի ուտի, մի ջարդեք սյունեցու ոգին էլ:
Կենդանին, որ կենդանի է, իր տարածքը երբեք չի զիջի օտար հոտի մի այլ կենդանու, կյանքի-մահու կռիվ կտա, արյունաքամ կլինի, բայց չի զիջի:


Մի նամուսով կենդանու չափ էլ չկա՞նք, որ ինքնապաշտան բնազդ ունի:
Ի՞նչ կա բանակցելու. մեկին գումարած մեկ է՝ ապօրինի մտել է տարածքդ, ուզում է քեզ այնտեղից քշել:
Թող մի տեսնենք՝ ինչպես է պատասխանում, ինչպես է ագրեսորը հարձակվում ինքնիշխան պետության վրա ու մնում անպատիժ: Մի ակնթարթում կկորցնի լկտիության ու հոխորտանքի ողջ պաշարը, լեզուն կապ կընկնի:
Ինչո՞վ պիտի արդարանա աշխարհի առաջ. որ մեր տունն իրեն չե՞նք տալիս…
Թուրքն իրականում իր շվաքից էլ է վախենում, ռուսն էլ
երբեք մեր պատճառով չի կռվի, բայց ռուսը ստիպված է. եթե ոչ այսօր, վաղն ինքն է ընկնելու իր փորած գերեզմանն ու, բևեռային արջի ուժգնությամբ, հարձակվելու է թուրքի վրա, պատառոտի, ցիր ու ցան անի:


Իսկ մինչ այդ՝ մեզ համբերություն ու խելք, պատվավոր ընդվզում և բռունցք՝ չկորցնելով երկրի մասեր ու միաժամանակ՝ վտանգավոր դաշնակցին. նրանից կերտել է պետք այն, ինչն իրականում մեզ է պետք:
Ռուսին հիշեցրել ենք իր պարտքը, մնում է հետևենք, որ կատարի. պարտավոր է խաղալ մեր օգտին, թող չասի՝ ես պարտք չեմ ձեզ:
Այս հարցում երկու կարծիք ու խաղ չկա. երկիր ենք կորցնում, ու ռուսին պետք է հասկացնել՝ սեղանին դրված խաղաքարտն ինչ է. ուզի, թե ոչ՝ պարտավոր է հասկանալ ի՛ր շահն էլ: Հարսի հունարով փեսին լավություն չանի, ինչ է թե՝ ձեռքի տակ պահի շրջակա բոլորին, նաև՝ էս ամենի հետ, թվում է, կապ չունեցող Իրանին:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 7522

Մեկնաբանություններ