Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ հետ համատեղ ստեղծել նոր սերնդի հակահրթիռային համակարգ, գրված է Իսրայելի ՊՆ Թվիթերյան էջում։
Խոսքը Arrow – 4 համակարգի մասին է։ Իսրայելը այս պահին ունի «Երկաթե գմբեթ», Arrow – 2 և Arrow – 3 հակահրթիռային համակարգեր։ 2020-ի դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրինագիծ, որով Վաշինգտոնը կհատկացնի 173 միլիոն դոլար Arrow համակարգերի զարգացման ծրագրի համար։