Մոսկվան պատրաստ է վերադառնալ ԵՄ-ի հետ բնականոն հարաբերություններին՝ չնայած ճգնաժամին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Ընտրությունը ԵՄ-ինն, եթե որոշում կայացնի, որ հարաբերությունները պետք է վերականգնվեն և կանգնեցնի խզելու գործողությունները, մենք նույնպես պատրաստ կլինենք դրան», - ասել է Լավրովը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ Սանկտ Պետերբուրգում բանակցություններից հետո: Լավրովը նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունը խնդիրներ չունի եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունների հարցում: