Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն որդուն նշանակել է փոխվարչապետ և Գլխավոր վերահսկիչ պալատի ղեկավար։ 39-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը կմասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին։
Փոխվարչապետի պաշտոնը նոր է ստեղծվել և առաջինը վստահվել նախագահի որդուն։ Մինչ այդ՝ երկու տարի առաջ, հոր որոշմամբ կրտսեր Բերդիմուհամեդովը նշանակվել էր ԱԳ փոխնախարար, ապա՝ արդյունաբերության նախարար։ Նրա արագ վերելքը փորձագետներին հիմք է տալիս ենթադրելու, որ 63-ամյա Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում է նրան փոխանցել իր՝ նախագահի լիազորությունները։ Ըստ միջազգային կառույցների, Թուրքմենստանը համարվում է ամենաբռնապետական երկրներից մեկն աշխարհում՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության շարունակական խախտումներով։