ՉԺՀ-ի նախագահ Սի Ձինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդակ են որակել ամբողջ աշխարհի համար՝ հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ այսօրվա իրենց հեռախոսազրույցը դրական ազդակ Է ամբողջ աշխարհի համար: Կողմերը պայմանավորվել են սերտ շփում պահպանել երկկողմ հարաբերությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Բայդենը նաեւ շնորհավորել Է լուսնային օրացույցով գալիք Նոր տարվա առթիվ, որն այս տարի ընկնում Է փետրվարի 12-ի գիշերը: Սի Ձինպինն էլ Բայդենին շնորհավորել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների շուրջ, քննարկել են մի շարք միջազգային հարցեր: