Մոսկվայի Հասարակական մոնիտորինգի հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 600 մարդ՝ գրում է eadaily.com կայքը:
Մայրաքաղաքում ձերբակալություններն սկսվել էին Պուշկինսկայա հրապարակում, որտեղից սկսվել էր հանրահավաքը: Հունվարի 23-ին ՌԴ ողջ տարածքով չարտոնված ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որ ձերբակալվել է հունվարի 17-ին Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես: