Ճանաչված հրապարակագիր, տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԻ «Այո, այսօր տերը ես եմ` հաղթանակած հայը ու չեմ ուզում, որ վաղը թշնամին տեր դառնա» հոդվածը («Իրատես» թիվ 57 (2020 թ.) հայկական կյանքի հարյուրամյա վաղեմության մի դրվագ է, որը համահունչ է մեր օրերին։ Նյութին անդրադառնում եմ մի հանգամանքով, այսօր, ինչպես 1918-ին Բաքվում, վտանգված է հայկական ինքնությունը, բայց եթե Բաքվում հաստատված Հայոց ազգային խորհուրդը գործում էր հայրենի բնօրրանից դուրս, այսօր, անկախ պետականության կազմավորումից 30 տարի անց մենք պարտադրված ենք դրոշ պարզելու ամենուր և ամեն օր, և «այո՛, այսօր տերը ես եմ` հաղթանակած հայը», կոչը դարձնել մարտակոչ և հռչակագիր։ ՈՒզում եմ այս ամփոփ անդրադարձս լրացնել տիար Դադայանի վերոնշյալ նյութի վերջաբանի նշմամբ. «Եվ ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե այսօրվա ադրբեջանցին տարբերվում է 1918-ի թաթարից, ով կրակել ու կրակելու է ցանկացած հայ բանագնացի վրա», և սեփական եզրահանգմամբ. տիկնայք և պարոնաք այլադավաններ, տերը մենք ենք, դուք աղետ եք այս երկրում դուք այսօր առանց հրազենի և անթաքույց կրակում եք երկրի վրա, բայց ներկա Հայաստանի ազգային ուժերը, որ հրապարակել են իրենց պահանջները հանուն ազգային պետականության վերականգնման, ճերմակ դրոշը պարզած ձեր դուռը չեն գալու, քանի որ դուք ազգադավ և պետականամերժ աղետ եք և նախ Երրորդ Հանրապետության, այնուհետև ձեր փրկությունը ձեր հեռացման մեջ է։
Հեռացեք, ուրիշ ոչինչ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ