Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ո՛չ աղ­ջիկ­նե­րը ձեր նեղ փո­ղո­ցի, ո՛չ մայրդ ան­գամ, մայրդ հա­րա­զատ, չտե­սան եր­բեք ջա­հե­լու­թ­յո­՜ւնդ…

Ո՛չ աղ­ջիկ­նե­րը ձեր նեղ փո­ղո­ցի, ո՛չ մայրդ ան­գամ, մայրդ հա­րա­զատ, չտե­սան եր­բեք ջա­հե­լու­թ­յո­՜ւնդ…
08.05.2020 | 00:08
Պա­տե­րազ­մի բո­թը հա­սավ նաև մեր գա­վա­ռա­կան փոքր բան­վո­րա­կան քա­ղաք՝ Ա­լա­վեր­դի, ո­րը մինչ այդ ապ­րում էր իր դժ­վա­րին, բայց խա­ղաղ ա­ռօ­րյա­յով: Նախ­քան գեր­մա­նա-ֆա­շիս­տա­կան զոր­քե­րի հար­ձա­կու­մը շա­տերն ար­դեն իսկ, ա­սես կան­խազ­գա­լով կամ հիմն­վե­լով թա­փա­ռող չա­րա­գու­շակ շշուկ­նե­րի վրա, պա­հես­տա­վո­րե­լու նպա­տա­կով, կա­տա­րում էին խո­շոր գնում­ներ: Հարևան շր­ջան­նե­րից ու քա­ղաք­նե­րից, հատ­կա­պես Թբի­լի­սիից, մեր քա­ղա­քում հայ­տն­վե­ցին գնորդ­ներ, ո­րոնք խա­նութ­նե­րից կրում-տա­նում էին ա­մեն ինչ՝ հա­գուս­տե­ղե­նից մինչև պա­րեն ու կեն­ցա­ղա­յին ի­րեր՝ լուց­կի, ձեթ, օ­ճառ և այլն:
Հայրս բա­ժա­նոր­դագ­րել էր «Խոր­հր­դա­յին Հա­յաս­տան» պաշ­տո­նա­թեր­թը և ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ կար­դում էր այն, հե­տո կան­չում էր ինձ, որ տասն­մե­կա­մյա աղջ­նակ էի, և, ա­սես, իր ըն­թեր­ցա­ծի ճշ­մար­տա­ցիու­թյա­նը վե­րա­հա­մոզ­վե­լու հա­մար, հանձ­նա­րա­րում էր բարձ­րա­ձայն կար­դալ թեր­թի հատ­կա­պես չոր­րորդ է­ջը: Իսկ թեր­թը գրում էր, թե ինչ-որ մի երկ­րի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար հայ­տա­րա­րել է, որ Գեր­մա­նիան նա­խա­պատ­րաստ­վում է հար­ձակ­վե­լու Խոր­հր­դա­յին Միու­թյան վրա, ա­պա հետևում էր այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը ժխ­տող ՏԱՍՍ-ի հա­ղոր­դագ­րու­թյու­նը՝ եր­կու եր­կր­նե­րի միջև փո­խա­դարձ չհար­ձակ­վե­լու պայ­մա­նագ­րի վկա­յա­կոչ­մամբ: Մենք հա­վա­տա­ցած էինք, որ պա­տե­րազմ չի լի­նե­լու: Ա­վա՜ղ: 1941 թվա­կա­նի հու­նի­սի 22-ի ա­ռա­վո­տյան մոս­կո­վյան ռա­դիոն, Լևի­տա­նի ազ­դե­ցիկ ձայ­նով, գու­ժեց, որ ֆա­շիս­տա­կան զոր­քե­րը՝ ուխ­տադր­ժո­րեն ներ­խու­ժել են… Կյան­քը մա­հա­ցավ մեր քա­ղա­քում, ի­ջավ մեծ տխ­րու­թյուն: Քա­ղա­քը թաղ­վեց լռու­թյան, ար­ցուն­քի և լար­ված սպա­սու­մի մեջ: Տե­ղա­կան ռա­դիոն սկ­սեց ա­մեն օր հա­ղոր­դել շր­ջա­նի դա­տա­խազ Դո­շո­յա­նի հրա­ման­նե­րը զո­րա­հա­վա­քի վե­րա­բե­րյալ. զո­րա­կո­չում էին տաս­նութ տա­րին լրա­ցած և դրա­նից բարձր տա­րի­քի տղա­մարդ­կանց, բժիշկ­նե­րի և բուժ­քույ­րե­րի:
Մեր կեն­սու­րախ շեն­քի բո­լոր բնա­կիչ­ներն ար­դեն մռայլ ու համր էին, և բա­վա­րար­վում էին միայն ռազ­մա­ճա­կա­տում գտն­վող ազ­գա­կից­նե­րի մա­սին կցկ­տուր հարց ու պա­տաս­խա­նով: Եր­կա­թու­ղին անց­նում էր մեր բնա­կե­լի շեն­քի առջևով՝ ծեր Դե­բե­դի հարևա­նու­թյամբ: Գի­շեր-ցե­րեկ, ի­րար հա­ջոր­դե­լով, ան­դա­դար անց­նում էին մար­դա­տար և ապ­րան­քա­տար գնացք­նե­րի շա­րա­կազ­մե­րը: Ապ­րան­քա­տար փակ վա­գոն­նե­րը լի էին զին­վոր­նե­րով, ձիե­րով, բաց վա­գոն­նե­րով տե­ղա­փո­խում էին տան­կեր, հրա­նոթ­ներ, ինք­նա­թիռ­ներ, ո­րոնք քո­ղարկ­ված էին անջ­րան­ցիկ ծած­կոց­նե­րի տակ, և գտն­վում էին ավ­տո­մա­տա­վոր զին­վոր­նե­րի հս­կո­ղու­թյան տակ: Մենք՝ ե­րե­խա­ներս, զին­վոր­նե­րի նկատ­մամբ մեր սերն ար­տա­հայ­տում էինք նրանց ուղ­ղու­թյամբ դաշ­տա­յին ծա­ղիկ­նե­րի փոք­րիկ փն­ջեր նե­տե­լով: Զին­վոր­ներն ու­րախ բա­ցա­կան­չու­թյուն­նե­րով և գո­հու­նա­կու­թյուն ար­տա­հայ­տող շար­ժում­նե­րով էին ար­ձա­գան­քում մեր ինք­նա­տիպ «սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­նե­րին»:
Մեր ըն­տա­նի­քից պա­տե­րազմ մեկ­նե­ցին հայրս, ե­րեք հո­րեղ­բայր­ներս և ա­վագ հո­րեղ­բորս որ­դին: Մեծ հո­րեղ­բայրս վե­րա­դար­ձավ պա­տե­րազ­մից իր հա­րա­զատ Ղա­չա­ղան գյուղ և, իր զոհ­ված որ­դու «տե­ղը դա­տարկ չթող­նե­լու» հա­մար, ևս մեկ ե­րե­խա ունե­ցավ: Նրա տաս­նին­նա­մյա ա­վագ որ­դին հե­րո­սա­բար կռ­վեց և զոհ­վեց Ստա­լինգ­րա­դի մա­տույց­նե­րում: Նրան առ­նչ­վող մի դեպք ա­ռայ­սօր տպա­վոր­ված է հի­շո­ղու­թյանս մեջ: Տաս­նե­րորդ դա­սա­րա­նում Գուր­գե­նը սի­րա­հար­վում է իր հա­մա­դա­սա­րան­ցի Լու­սի­կին: Վեր­ջինս ա­մո­թից դրդ­ված մեր­ժում է նրա հետ հան­դի­պում­նե­րը: Գուր­գե­նը պա­տա­հա­կա­նո­րեն տես­նում է Լու­սի­կին աղ­բյու­րի մոտ և, ան­զոր` ցան­կու­թյու­նը զս­պե­լուն, գր­կում ու համ­բու­րում է աղջ­կան: Լու­րը հաս­նում է Լու­սի­կի ծնող­նե­րին: Աղ­մուկ-ա­ղա­ղակ բարձ­րաց­նե­լուց զատ, «ան­պատ­վու­թյան» դի­մաց կա­տա­րե­լա­պես վրեժ­խն­դիր լի­նե­լու մղու­մով, նրանք դա­տի են տա­լիս Գուր­գե­նին: Մի ա­ռա­վոտ նա գյու­ղից ե­կավ մեր տուն, հայ­րի­կիս պատ­մեց ե­ղե­լու­թյու­նը և հայտ­նեց, որ դա­տը նշա­նակ­ված է այդ օ­րը: Հորս հետ գնա­ցին դա­տա­րան, ո­րը վճ­ռեց Գուր­գե­նին տու­գա­նել հի­սուն ռուբ­լով…
Ռու­բեն հո­րեղ­բայրս բարձ­րա­հա­սակ, ու­ժեղ և աշ­խա­տա­սեր մարդ էր: Գյու­ղում ոչ ոք չէր կա­րո­ղա­նում նրա հետ կոխ բռ­նել: Ան­գե­րա­զան­ցե­լի էր նաև հո­ղա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րում: Հան­դից տուն էր վե­րա­դառ­նում հպարտ ու վաս­տա­կած՝ իր հն­ձած խո­տը եր­կու զույգ եզ­նե­րով սայ­լին բար­ձած, ին­քը՝ լծին նս­տած: Ինձ՝ 9-10 տա­րե­կան ե­րե­խա­յիս, hա­ճախ է կա­մին նս­տեց­րել, և ինձ թվում էր, որ ե­թե նա ցան­կա­նա, ա­պա լեփ-լե­ցուն բար­ձած սայ­լը մի ձեռ­քով շուռ կտա: Պա­տե­րազմ մեկ­նեց, երբ ըն­դա­մե­նը քսա­ներ­կու տա­րե­կան էր:
Միհ­րան հո­րեղ­բայրս նրա հա­կա­պատ­կերն էր՝ նի­հար, բա­րա­լիկ: Գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տեց Կի­րո­վա­կա­նի ման­կա­վար­ժա­կան տեխ­նի­կու­մը և աշ­խա­տան­քի նշա­նակ­վեց հարևան գյու­ղի դպ­րո­ցում: Ա­վար­տե­լուց հե­տո ե­կավ մեր տուն, պատ­մեց իր հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին: Նրա ման­կա­վարժ աշ­խա­տե­լու հան­գա­ման­քը չա­փա­զանց մեծ ու­րա­խու­թյուն պարգևեց ա­վագ եղ­բո­րը, և հայրս նրան պա­յու­սակ, գրե­նա­կան պի­տույք­ներ նվի­րեց: Միհ­րա­նը վե­րա­դար­ձավ գյուղ՝ նա­խա­պատ­րաստ­վե­լու սեպ­տեմ­բե­րի մե­կին, սա­կայն այդ բախ­տը վի­ճակ­ված չէր նրան: Պա­տե­րազ­մը սկս­վե­լուց եր­կու շա­բաթ ա­ռաջ լրա­ցավ նրա 18-ա­մյա­կը: Ռազ­մա­ճա­կատ մեկ­նե­լուց ա­ռաջ դար­ձյալ հյու­րըն­կալ­վեց մեր տա­նը: Նրա­նից ստաց­ված միակ և վեր­ջին լու­րը մի նա­մակ էր, ո­րը նա գրել էր Ռոս­տով քա­ղա­քից:
Այս տո­ղե­րը ես գրում եմ սր­տի մեծ ցա­վով: Ա­մեն ան­գամ նրանց հի­շե­լիս ար­ցունք­նե­րը խեղ­դում են կո­կորդս: Նրան­ցից ոչ մե­կը չհասց­րեց ըն­տա­նիք կազ­մել, որ գո­նե մխի­թար­վեինք նրանց ժա­ռանգ­նե­րով: Տատս կաթ­վա­ծա­հար ե­ղավ վշ­տից: Ան­կող­նում պառ­կած, աչքն իր ջա­հել-ջի­վան, աշ­խա­տա­սեր, ծնող­նե­րի հան­դեպ խոր ակ­նա­ծան­քով և հար­գան­քով լց­ված հրաշք-որ­դի­նե­րի ճա­նա­պար­հին էր: Այն պա­հե­րին, երբ որ­դի­նե­րի վե­րա­դար­ձի հան­դեպ հա­վա­տը լքում էր պա­պիս, նա զար­ման­քով էր անդ­րա­դառ­նում ի­րեն պա­տու­հա­սած այդ ող­բեր­գա­կան ի­րո­ղու­թյա­նը՝ մի՞­թե հնա­րա­վոր է այդ­պի­սի ա­նար­դա­րու­թյուն, ինչ­պե՞ս կա­րող է գո­նե նրան­ցից մե­կը չվե­րա­դառ­նալ և տեր կանգ­նել ի­րենց տուն ու տե­ղին, հանդ ու հո­ղին, ծխեց­նել օ­ջա­խի ծու­խը: Նա հա­վա­տում էր, որ իր տան փակ դուռն Աստ­ված կբա­նա մի օր: Այդ­պես չի թող­նի: Նրանք՝ տատս ու պապս, ա­վագ հո­րեղ­բայրս ու նրա կի­նը հե­ռա­ցան այս աշ­խար­հից՝ վիշ­տը սրտ­նե­րում, հա­վա­տը՝ հո­գի­նե­րում, աչք­նե­րը՝ ճամ­փին…
Հորս նույն­պես զո­րա­կո­չե­ցին: Նրանց աշ­խա­տան­քա­յին գու­մար­տա­կը ծա­ռա­յում էր Մու­ղա­նի դաշ­տա­վայ­րում, որ­տեղ բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­ներն ան­տա­նե­լի էին, որ­տեղ ա­նա­սե­լի տա­պին գու­մար­վում էր նաև խմե­լու ջրի բա­ցա­կա­յու­թյու­նը: Գու­մար­տա­կը փո­րում և գետ­նի տա­կից դուրս էր բե­րում նավ­թա­մու­ղի խո­ղո­վակ­նե­րը, քա­նի որ թշ­նա­մին մղ­վում էր դե­պի Բաք­վի նավ­թը, ո­րի նշա­նա­կու­թյու­նը չա­փա­զանց մեծ էր հատ­կա­պես մե­ծա­քա­նակ ռազ­մա­կան տեխ­նի­կան ա­պա­հո­վե­լու հա­մար:
Մեր հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը մի օր երկ­տող բե­րեց հո­րիցս, որ վի­ճա­կը ծանր է, որ բո­լո­րը տա­ռա­պում են թու­նա­վոր փոր­լու­ծով, որ շա­տա­ցել են մա­հա­ցու­թյան դեպ­քե­րը, և ոչ ոք, նե­րա­ռյալ ին­քը, այլևս փր­կու­թյան հույս չու­նի: Շփոթ­մուն­քի մատն­ված մայրս, այ­նուա­մե­նայ­նիվ, խու­ճա­պի չմատն­վեց, այլ ան­մի­ջա­պես դի­մեց մեր քա­ղա­քի միակ դե­ղա­տան վա­րիչ Բախ­շե­ցյա­նին, և այդ հրա­շա­լի անձ­նա­վո­րու­թյու­նը նրան մեծ քա­նա­կու­թյամբ «սու­ֆի­դին» դեղ տվեց, որն այդ ժա­մա­նակ նոր էր մտց­վել շր­ջա­նա­ռու­թյան մեջ, և պատ­վի­րեց ա­մեն ջանք գոր­ծադ­րել դրանք ա­րագ տեղ հասց­նե­լու հա­մար: Մայրս հա­ջո­ղեց նաև ճա­րել բա­վա­կա­նա­չափ կո­նյակ, ո­րը նույն­պես դե­ղո­րայ­քի նշա­նա­կու­թյուն ու­ներ: Մայրս այդ ու նաև այլ բա­ներ տե­ղա­վո­րեց ճամպ­րու­կի մեջ ու գնացք նս­տեց: Մենք ե­րեք ե­րե­խա էինք՝ ես և եր­կու կրտ­սեր եղ­բայր­ներս, ո­րոնց վս­տա­հեց իմ խնամ­քին: Պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րը հա­սու­նաց­րել էին բո­լո­րիս:
Ա­ներևա­կա­յե­լի չար­չա­րանք և հե­րո­սու­թյուն էր այդ տա­րի­նե­րին գնացք նս­տե­լը, ո­րոնք լեփ-լե­ցուն էին ուղևոր­նե­րով, զին­վոր­նե­րով, վի­րա­վոր­նե­րով: ՈՒ­ղեկ­ցորդ­նե­րը պար­զա­պես չէին բա­ցում վա­գոն­նե­րի դռ­նե­րը, աս­տի­ճան­նե­րից ցած էին գլո­րում մարդ­կանց, շա­տե­րը բեռ­նե­րով օ­րեր էին անց­կաց­նում եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նում, մինչև հա­ջող­վում էր մի կերպ ներս խցկ­վել գնացք: Մար­դիկ ճա­րա­հա­տյալ կախ­վում էին վա­գոն­նե­րի դռ­նե­րից, աս­տի­ճան­նե­րից, ա­վե­լի հա­մար­ձակ­նե­րը բարձ­րա­նում էին վա­գոն­նե­րի վրա, և այդ կերպ տե­ղա­շարժ­վում մի վայ­րից մյու­սը՝ ի­րենց ան­հե­տաձ­գե­լի հոգ­սե­րը հո­գա­լու հա­մար: Բայց շատ կա­յին նաև բա­րի մար­դիկ, ո­րոնք տա­րեց­նե­րին, կա­նանց և ե­րե­խա­նե­րին օգ­նում էին տե­ղա­վոր­վե­լու գո­նե վա­գո­նի աս­տի­ճա­նի վրա: Ինչ­պես ա­սում են, մի տնից չէինք, բայց մի հա­լի էինք. բո­լո­րը մտա­հոգ, բո­լո­րը տխուր… Բո­լո­րին միա­վո­րում էր այն գի­տակ­ցու­թյու­նը, որ հա­րա­զատ­ներ ու­նեն ռազ­մա­ճա­կատ­նե­րում, և ոչ ոք ա­վե­լի ար­տոն­ված չէ դի­մա­ցի­նից: Գնացք­նե­րում հար­կա­վոր էր նաև ա­չա­լուրջ լի­նել, քա­նի որ կա­յին գո­ղեր, ո­րոնք թռց­նում էին ուղևոր­նե­րի ճամպ­րուկ­ներն ու պա­յու­սակ­նե­րը և ան­հե­տա­նում հա­ջորդ կա­յա­րա­նում:
Բա­րի մարդ­կանց կա­մե­ցո­ղու­թյամբ մայրս գնացք նս­տեց ու ճամ­փա ըն­կավ: Նա ինքն ան­գամ հա­մոզ­ված չէր, թե կկա­րո­ղա­նա՞ ար­դյոք գտ­նել հորս, գտ­նե­լուց հե­տո ի՞նչ վի­ճա­կում՝ ողջ թե մե­ռած… Փա՜ռք Աստ­ծու, նա հա­սավ նպա­տա­կին, թեև սար­սա­փե­լի ծանր վի­ճա­կում, բայց գտավ հորս: Դե­ղո­րայքն ա­րեց իր բա­րի գոր­ծը: Հայրս բուժ­վեց, նրա հետ նաև զի­նա­կից­նե­րից շա­տե­րը: Օ­րեր անց մայրս վե­րա­դար­ձավ տուն: Նա ան­սահ­ման ու­րախ ու եր­ջա­նիկ էր, որ տե­սել ու բու­ժել է ա­մուս­նուն, նաև խիստ ան­հան­գիստ և մտա­հոգ՝ նա իր աչ­քե­րով էր տե­սել նրանց տա­ռա­պան­քը, իր մաշ­կի վրա էր զգա­ցել ան­հաղ­թա­հա­րե­լի տա­պը, «համ­տե­սել» ջր­հո­րի ան­տա­նե­լի ջու­րը։
Մի օր մեր դաս­ղեկ Ռի­մա Վեր­մի­շյանն ա­սաց, որ դա­սե­րից հե­տո ոչ թե տուն, այլ եր­կա­թու­ղա­յին կա­յա­րան ենք գնա­լու, որ­պես­զի դի­մա­վո­րենք Լե­նինգ­րա­դից բեր­ված ման­կա­տան ե­րե­խա­նե­րին և օգ­նենք նրանց տե­ղա­վո­րե­լուն: Ես վե­ցե­րորդ դա­սա­րա­նում էի սո­վո­րում: Ցուրտ օր էր, անձրևա­խառն ձյուն էր տե­ղում: Ե­րե­խա­նե­րին ու­ղեկ­ցում էին միայն կա­նայք, տղա­մար­դիկ մնա­ցել էին Լե­նինգ­րա­դը պաշտ­պա­նե­լու: Ե­րե­խա­նե­րը տար­բեր տա­րի­քի էին՝ եր­կու­սից մինչև տաս­նե­րեք տա­րե­կան: Բո­լո­րը սար­սա­փե­լի տխուր, նաև հոգ­նած էին ՝ եր­կար ճա­նա­պար­հից, ո­մանք նաև հի­վան­դա­ցել էին: Եր­կա­թու­ղու ծան­րա­բեռն­վա­ծու­թյան պատ­ճա­ռով եր­կու ա­միս էր տևել մինչև նրանք Լե­նինգ­րա­դից հա­սել էին Ա­լա­վեր­դի: Մեր դա­սա­րա­նը գոր­ծի ան­ցավ: Ո­մանք ե­րե­խա­նե­րին գր­կե­ցին, ո­մանք ի­րե­րը վերց­րին: Ես գիրկս ա­ռա մի փոք­րիկ ե­րե­խա­յի և քայ­լե­լով հասց­րի Սա­նա­հին գյուղ: Գյու­ղի ման­կա­պար­տե­զի շենքն իր ամ­բողջ գույ­քով հատ­կաց­վել էր ման­կա­տա­նը: Ե­րե­խա­նե­րը մեզ դի­մում էին տյո­տյա, մա­մա, սեստ­րիչ­կա գո­չե­լով: Մենք նրանց խղ­ճում և գու­թով էինք վե­րա­բեր­վում, քա­նի որ որբ ու ա­նօգ­նա­կան էին: Նրանք մի քա­նի տա­րի ապ­րե­ցին ի­րենց հատ­կաց­ված շեն­քում, ո­րը շատ մոտ էր Սա­նա­հի­նի վան­քին՝ բա­կի լո­րե­նի­նե­րի բույ­րի ներ­քո, մեր քա­ղա­քի ղե­կա­վա­րու­թյան և Սա­նա­հին գյու­ղի կոլ­տն­տե­սու­թյան նա­խա­գա­հի և բնա­կիչ­նե­րի հո­գա­ծու­թյան տակ: Դպ­րո­ցա­հա­սակ­նե­րը սո­վո­րում էին Ա­լա­վեր­դու Սու­րեն Սպան­դա­րյա­նի ան­վան դպ­րո­ցի ռու­սա­կան բաժ­նում: ՈՒ­սու­ցիչ­ներն ար­տա­կարգ հո­գա­տար և ու­շա­դիր էին նրանց նկատ­մամբ: Պա­տե­րազ­մի ա­վար­տից մի քա­նի տա­րի անց, ար­դեն մե­ծա­ցած և հա­սու­նա­ցած, նրանք մեկ­նե­ցին ի­րենց հայ­րե­նի քա­ղա­քը, ի­րենց հետ տա­նե­լով նաև մեր ֆի­զի­կա­յի ու­սու­ցիչ Ա­րա­մա­յիս Ղու­կա­սյա­նին, ո­րը սի­րա­հար­վեց և ա­մուս­նա­ցավ լե­նինգ­րադ­ցի ման­կա­վար­ժու­հի­նե­րից մե­կի հետ:
Վի­րա­վոր զին­վոր­նե­րի բուժ­ման նպա­տա­կով մեր դպ­րո­ցի շեն­քը վե­րած­վեց հոս­պի­տա­լի: Կա­ռույ­ցը հար­մար էր, քա­նի որ դուրս էր գոր­ծա­րա­նա­յին ծխի տա­րած­քից, երկ­հար­կա­նի եր­կար շի­նու­թյուն էր և, որ ա­մե­նա­կարևորն է, ա­պա­հով­ված էր ջե­ռուց­ման հա­մա­կար­գով, որ­պի­սին բա­ցա­կա­յում էր այլ շեն­քե­րում: Ի մի­ջի այ­լոց, նշեմ, որ այդ հա­մա­կարգն անց­կաց­վել էր դպ­րո­ցի տնօ­րեն Ա­րամ Մա­ցա­կի Ղա­զա­խե­ցյա­նի և հայ­րի­կիս՝ տն­տես­վար Գա­րե­գին Հա­րու­թյու­նի Դավ­թյա­նի ջան­քե­րով:
Դպ­րո­ցի ղե­կա­վա­րու­թյու­նը մեզ հանձ­նա­րա­րեց դպ­րո­ցա­կան ամ­բողջ ու­նեց­ված­քը տե­ղա­փո­խել քա­ղա­քի տար­բեր շի­նու­թյուն­ներ: Այժմ էլ աչ­քե­րիս առջևով անց­նում է մի տե­սա­ժա­պա­վեն, ո­րում եր­կար ու ձիգ ճա­նա­պար­հով դպ­րո­ցի սե­ղան-նս­տա­րան­նե­րը, գրա­դա­րա­նի գրա­կա­նու­թյու­նը, լա­բո­րա­տո­րիա­յի սար­քա­վո­րում­նե­րը և այլ ծանր ու թեթև պա­րա­գա­ներ տե­ղա­փո­խող ա­շա­կերտ­ներս ենք: Մենք այն­պի­սի բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ենք կա­տա­րում մեզ հանձ­նա­րար­ված աշ­խա­տան­քը, ինչ­պես լուրջ և հա­սուն մար­դիկ, ա­սես ման­կու­թյու­նը մեր մեջ սպա­ռել է ի­րեն: Այդ ա­մե­նը տե­ղա­վո­րում ենք քա­ղա­քի տար­բեր շեն­քե­րում: Կենտ­րո­նա­կա­նը, որ­տեղ տե­ղա­կայ­վում են ու­սուց­չա­նոցն ու բարձր դա­սա­րան­նե­րը, ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի շենքն է: Մեզ՝ մի­ջին դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րիս, տե­ղա­վո­րում են «Պիո­ներ պա­լա­տի» սե­նյակ­նե­րում, մեկ այլ հատ­ված՝ գրա­խա­նու­թին կից սե­նյակ­նե­րում: Բո­լորն ա­պա­հով­վե­ցին դա­սա­սե­նյակ­նե­րով, միայն թե հե­ռա­վո­րու­թյու­նը կենտ­րո­նա­կան շեն­քից ան­հա­սա­նե­լի էր դարձ­նում զան­գի ձայ­նը: Բայց մեր ու­սու­ցիչ­նե­րը պար­տա­ճա­նա­չո­րեն դա­սը վա­րում էին քա­ռա­սուն­հինգ րո­պե և ժա­մա­նա­կին հայտ­նում ընդ­միջ­ման մա­սին՝ ա­պա­վի­նե­լով ի­րենց ձեռ­քի ժա­մա­ցույց­նե­րին: Այդ տա­րի­նե­րին դա­սա­գիրք չէր հրա­տա­րակ­վում, օգ­տա­գոր­ծում էինք հնե­րը: Մեր ու­սու­ցիչ­ներ Ա­նիկ Մխո­յա­նը, Ռի­մա Վեր­մի­շյա­նը, Համ­բար­ձում Սարգ­սյա­նը մեծ դա­սա­մի­ջո­ցին մեզ հա­մար կար­դում էին լրագ­րե­րի տե­ղե­կատ­վու­թյու­նը ռազ­մա­ճա­կա­տի ի­րա­վի­ճա­կի, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մեր զին­վոր­նե­րի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին, ո­րը մեր մեջ կաս­կած չէր թող­նում մեր հաղ­թա­նա­կի ան­վե­րա­պա­հու­թյան մա­սին: Բո­լոր հոդ­ված­նե­րի վեր­ջում շեշտ­վում էր՝ «Մեր գործն ար­դար է, հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու»: Հա­ճախ էին հն­չում հա­յազ­գի հե­րոս­նե­րի ա­նուն­ներ, ո­րը մեզ ա­վե­լի էր ո­գեշն­չում և ա­նե­րեր դարձ­նում մեր հա­վատն առ հաղ­թա­նակ: Հն­չեղ էին նաև հայ հե­ղի­նակ­նե­րի թղ­թակ­ցու­թյուն­նե­րը ռազ­մա­ճա­կա­տից, նաև գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Իմ մեջ տպա­վոր­վել է հատ­կա­պես պա­տե­րազ­մի թո­հու­բո­հի մեջ բա­նաս­տեղ­ծե­լու ներ­շն­չան­քով տո­գոր­ված մար­տի­կի կեր­պա­րը, ինչ­պի­սին, օ­րի­նակ, ե­ղել է Դե­րե­նիկ Չարխ­չյա­նը.
Թե մար­տում ընկ­նեմ, տխուր մի մնա,
Ան­սեր մի մնա, սի­րիր դու մե­կին,
Թող ջա­հել սիրտդ սի­րով ար­բե­նա,
Ափ­սոս է վար­դը՝ թոշ­նի գա­րուն­քին:
Ես հող կդառ­նամ դաշ­տում սի­զա­վետ,
Կդառ­նամ ծա­ղիկ, ա­նուշ կբու­րեմ,
Դու եկ ինձ այ­ցի նոր սի­րա­ծիդ հետ,
Քա­ղիր ինձ, որ քո ձեռ­քը համ­բու­րեմ:
Համ­բույ­րով վեր­ջին կա­րոտս առ­նեմ,
Իսկ դու իմ ա­նուշ բույ­րով ար­բե­նաս,
ՈՒ քո ձեռ­քի մեջ թող ես թա­ռա­մեմ,
Ախ, կու­զեմ դու միշտ ան­թա­ռամ մնաս:
Նա­մակ-բա­նաս­տեղ­ծու­թյունն ու­ղար­կե­լուց մի քա­նի օր անց հե­ղի­նա­կը զոհ­վում է…
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, ռազ­մա­ճա­կա­տի մի յու­րա­տե­սակ գո­տու էր վե­րած­վել թի­կուն­քը, կազ­մե­լով մեկ ընդ­հան­րու­թյուն նրա հետ: Մար­դիկ ոչ միայն ան­հան­գս­տա­նում էին ի­րենց հա­րա­զատ­նե­րի և երկ­րի ճա­կա­տագ­րով, այլև ի­րենց կա­րե­լիու­թյուն­նե­րի չա­փով գործ­նա­կա­նում ծա­ռա­յում դե­պի հաղ­թա­նակ տա­նող գոր­ծին: «Ա­մեն ինչ ռազ­մա­ճա­կա­տի հա­մար», «Մայր Հայ­րե­նիքն է կան­չում» և այլ կար­գա­խոս­ներ ա­մենևին դա­տարկ կո­չեր չէին, որ փակց­ված էին մեր քա­ղա­քի վար­չա­կան և այլև շեն­քե­րի վրա, այլ զգո­նու­թյան հի­շե­ցում աշ­խա­տան­քա­յին ե­ռան­դը և ար­դյու­նա­վե­տու­թյու­նը հնա­րա­վո­րինս ա­ռա­վե­լա­գույ­նի հասց­նե­լու մա­սին: Ա­վե­լին, մեր տա­տիկ­նե­րը ինք­նա­կամ հա­նում էին ներք­նակ­նե­րի բուր­դը, թել մա­նում, տաք գուլ­պա և ձեռ­նոց գոր­ծում: Մենք հա­վա­քում էինք դրանք, տե­ղա­փո­խում դպ­րոց, որ­տեղ մեր ու­սու­ցիչ­նե­րը ծան­րոց­ներ էին պատ­րաս­տում և ու­ղար­կում ռազ­մա­ճա­կատ: Նմա­նա­տիպ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը և լրա­ցու­ցիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը բազ­մա­թիվ և բազ­մա­պի­սի էին: Յու­րա­քան­չյու­րը ցան­կա­նում էր իր նպաստն ու թե­կուզ չն­չին ներդ­րումն ու մաս­նակ­ցու­թյունն ու­նե­նալ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը: Այդ ա­մե­նը ծանր ու դժ­վա­րին պայ­ման­նե­րում, երբ բազ­մա­պի­սի փոր­ձու­թյուն­նե­րի էին են­թարկ­վում հենց ի­րենք, հաղ­թա­հա­րում գո­յու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ խո­չու­խու­թեր: Գոր­ծում էր քար­տա­յին հա­մա­կարգ, ո­րը տևեց մինչև 1957 թվա­կա­նը: Քար­տով էին վա­ճառ­վում հա­ցը, յու­ղը, պա­նի­րը, շա­քա­րը և այլ ա­ռաջ­նա­յին մթե­րա­տե­սակ­ներ: Մենք եր­բեք չէինք կշ­տա­նում: Քաղ­ցը մեղ­մե­լուն օգ­նու­թյան էին հաս­նում ձա­վարն ու կար­տո­ֆի­լը, ո­րը նույն­պես դժ­վար էր հայ­թայ­թել: Հայրս հա­ճախ էր ա­սում, որ կար­տո­ֆի­լը հա­ցի եղ­բայրն է: ժո­ղո­վուրդն ըմ­բռ­նում էր ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը և խո­հե­մա­բար դի­մա­կա­յում դժ­վա­րու­թյուն­նե­րին: Մեր քա­ղա­քի բնակ­չու­թյան հա­մար էա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ ապ­րան­քա­փո­խա­նա­կու­թյու­նը, հատ­կա­պես մո­տա­կա Պրի­վոլ­նո­յե գյու­ղի հետ, ո­րը փռ­ված էր հարթ տա­րած­քում և հայտ­նի էր իր ար­գա­վանդ հո­ղե­րով և ա­ռողջ ու խո­շոր կար­տո­ֆի­լով: Բնակ­չու­թյա­նը մե­ծա­պես նպաս­տում էր Ա­լա­վեր­դու տեքս­տիլ-տրի­կո­տա­ժի ար­տե­լի տնօ­րեն Աստ­ղիկ Մի­կո­յա­նը, ո­րը հան­րա­հայտ Ար­տեմ և Ա­նաս­տաս Մի­կո­յան­նե­րի քույ­րե­րից մեկն էր: Այդ մեծ ու բա­րի սր­տի տեր կի­նը կի­սա­քաղց քա­ղա­քաբ­նակ­նե­րի հա­մար է­ժան գնե­րով դուրս էր գրում քա­թան, ո­րը վեր­ջին­ներս փո­խա­նա­կում էին ցո­րե­նով, ձա­վա­րով և կար­տո­ֆի­լով, և կա­րո­ղա­նում մա­սամբ հա­գեց­նել ի­րենց քաղ­ցը:
Բո­լոր պա­րա­գա­նե­րում մենք հո­գե­պես ա­մուր և ու­ժեղ էինք:
Վեր­ջա­պես ե­կավ բաղ­ձա­լի օ­րը: Հաղ­թա­նա՛կ: Ամ­բողջ երկ­րի, աշ­խար­հի հա­մայն մար­դա­սի­րա­կան ու­ժե­րի հետ մեկ­տեղ ցն­ծու­թյան մեջ էր մեր փոք­րիկ բան­վո­րա­կան քա­ղա­քը: Վեր­ջա­պես ա­վարտ­վեց այն ա­հա­վոր պա­տե­րազ­մը, ո­րը մի­լիո­նա­վոր մարդ­կանց կյան­քեր ար­ժե­ցավ, մարդ­կու­թյա­նը պատ­ճա­ռեց բյուր վնաս­ներ ու զր­կանք­ներ: Հայ ժո­ղո­վուրդն ա­մե­նայն ար­ժա­նա­պատ­վու­թյամբ հան­դես ե­կավ այդ պա­տե­րազ­մում, ո­րին մաս­նակ­ցեց ա­վե­լի քան վեց հա­րյուր հա­զար հա­յոր­դի՝ 300 հա­զա­րը Հա­յաս­տա­նից, 200 հա­զա­րը՝ ԽՍՀՄ մյուս հան­րա­պե­տու­թյուն­նե­րից, 100 հա­զա­րը՝ Սփյուռ­քից: Վեր­ջի­նիս հան­գա­նա­կու­թյուն­նե­րի շնոր­հիվ կազ­մա­վոր­վե­ցին «Սա­սուն­ցի Դա­վիթ» և «Գե­նե­րալ Բաղ­րա­մյան» տան­կա­յին շա­րա­սյու­նե­րը՝ որ­պես ըն­ծա Խոր­հր­դա­յին Միու­թյա­նը: Պա­տե­րազ­մի մաս­նա­կից հայ­կա­կան վեց դի­վի­զիա­նե­րի մար­տիկ­նե­րի ա­ռանձ­նա­կի ա­րիու­թյունն ու­ներ նաև մեկ այլ, խիստ կարևոր դր­դա­պատ­ճառ՝ Ստա­լիգ­րա­դի անկ­ման պա­րա­գա­յում սո­վե­տա-թուր­քա­կան սահ­մա­նին կու­տակ­ված թուր­քա­կան քսան­վեց դի­վի­զիա­նե­րի մեր եր­կիր ներ­խուժ­ման սպառ­նա­լի­քը … Ինչևէ: Այդ օ­րը մեր շեն­քի կա­նայք ու ե­րե­խա­նե­րը վա­զում էին փո­ղո­ցից փո­ղոց, բա­կից՝ բակ, տնե­տուն, բո­լո­րին հա­ղոր­դե­լու եր­ջա­նիկ ի­րո­ղու­թյան մա­սին: Ո­մանք խեն­թա­ցած քրք­ջում էին, ո­մանք բարձ­րա­ձայն լա­լիս, ու­րիշ­նե­րը ծն­կա­չոք ա­ղո­թում Աստ­ծուն՝ խնդ­րե­լով, որ ի­րենց հա­րա­զատ­նե­րը տուն վե­րա­դառ­նան: Մեր շեն­քի գաղ­թա­կան Ա­րու­սը, ո­րի ա­մու­սի­նը զոհ­վել էր, իսկ նրա խնամ­քի տակ էին մնա­ցել եր­կու ե­րե­խա­նե­րը, ստիպ­ված զբա­ղեց­րել էր ա­մուս­նու աշ­խա­տա­տե­ղը գոր­ծա­րա­նի ձու­լա­րա­նում, թա­կում էր ցան­կա­ցած պա­տա­հա­կան դուռ ու լու­սա­մուտ և ամ­բողջ կո­կոր­դով գո­ռում. «Վեր­ջա­ցա՜վ, պա­տե­րազ­մը վեր­ջա­ցա՜վ, դուրս ե­լեք, բո­լորդ դուրս ե­լե՛ք: Ռա­դիոն հայ­տա­րա­րեց՝ վե՛ր-ջա՛-ցա՜վ…»:
Ա­հա, այս­պի­սին է իմ սի­րե­լի ծնն­դա­վայ­րում Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րի պատ­կե­րը մի քա­նի դր­վա­գի հի­շա­տա­կու­թյամբ: Պա­տե­րազմ, ո­րը հե­տա­գա­յում յու­րո­վի ու­ղեկ­ցե­լու էր ինձ կյան­քիս ամ­բողջ ըն­թաց­քում, քան­զի կյանքս կա­պե­ցի այդ ա­հեղ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած Մկր­տիչ Սարգ­սյա­նի հետ՝ հա­մա­տեղ ապ­րե­լով գրե­թե կես դար: Ի­րա­պես, պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի կյան­քը բաղ­կա­ցած է ե­րեք փու­լից՝ պա­տե­րազ­մից ա­ռաջ, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ և պա­տե­րազ­մից հե­տո: Ա­մու­սինս վեր­ջի­նը հա­մա­րում էր Աստ­վա­ծա­յին շնորհ և շա­հում: Երբ նա զին­վո­րա­կան եր­կար շի­նե­լը հա­գին, վի­րա­վոր թևը կրծ­քին, ա­ռա­ջին ան­գամ մտավ ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի պատ­մա-բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի լսա­րան, ես հաս­կա­ցա, որ այդ ե­րի­տա­սարդ և գե­ղեց­կա­դեմ ե­րի­տա­սար­դը, որն ար­դեն հա­սուն և կա­յա­ցած տղա­մար­դու հա­յացք ու­ներ, եր­բեք չի կա­րո­ղա­նա մո­ռա­ցու­թյան մատ­նել պա­տե­րազ­մը: Եվ չս­խալ­վե­ցի: Նա հե­ղի­նա­կեց պա­տե­րազ­մի մա­սին իր «Կյան­քը կրա­կի տակ», «Ճա­կա­տագ­րով դա­տա­պարտ­ված­ներ», «Սեր­ժանտ Կա­րոն», «Զին­վոր­ներ և սի­րա­հար­ներ» և այլ գր­քեր: Չս­խալ­վե­ցի, քան­զի այլ կերպ չէր կա­րող լի­նել, ինչ­պես ինքն է 1945 թվա­կա­նին իր սերն­դա­կից­նե­րին ձոն­ված «Մեր ջա­հե­լու­թյու­նը» բա­նաս­տեղ­ծու­թյամբ ներ­կա­յաց­նում, նրանք ջա­հե­լու­թյուն չտե­սած ջա­հել­ներ էին.
Ո՛չ աղ­ջիկ­նե­րը ձեր նեղ փո­ղո­ցի,
Ո՛չ մայրդ ան­գամ, մայրդ հա­րա­զատ,
Չտե­սան եր­բեք ջա­հե­լու­թյո՜ւնդ…
Ա­րար աշ­խար­հի ջա­հե­լու­թյու­նը,
Մահ­վան բե­րա­նից իր մա­հով փր­կած
Ջա­հե­լու­թյո՜ւնդ…
Ե­լե­նա ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5702

Մեկնաբանություններ