ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Այ­սօր ոչ թե խո­սել է պետք, այլ գոր­ծել»

«Այ­սօր ոչ թե խո­սել է պետք, այլ գոր­ծել»
21.04.2020 | 00:12
Սոկ­րատ Հով­սե­փյա­նի «Ստաց­վում է` ի­զու՞ր է ե­ղել մեր պայ­քա­րը» «Ի­րա­տես», թիվ 27) հրա­պա­րա­կու­մը ցն­ցող է, լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք տվող: Եվ դեռ եր­կար ժա­մա­նակ մե­զա­նից շա­տե­րը կփոր­ձեն հաս­կա­նալ թե ինչ է կա­տար­վում: Ինչ խոսք, կա­ռա­վա­րու­թյու­նից պետք է պա­հան­ջել, որ նա պար­զա­բա­նի ե­ղե­լու­թյու­նը, իսկ մինչ այդ ՀՑԹ-ի տնօ­րեն Հա­րու­թյուն Մա­րու­թյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա:
Ես խնդ­րի մաս­նա­գե­տը չեմ, բայց գե­նե­տիկ հի­շո­ղու­թյու­նը ինձ էլ է տր­ված. եվ չեմ կա­րող մո­ռա­նալ ե­ղեռ­նից մա­զա­պուրծ փա­խած պա­պիս պատ­մած­նե­րը թուր­քա­կան գե­հե­նի մա­սին` ո­րոնց մե­քե­նա­յա­տիպ 3-հա­տո­րյա­կը ի պահ ենք տվել ՀՑԹ-ին` ի հուշ և ա­հա­զանգ գա­լիք սե­րունդ­նե­րի: Ես չեմ կա­րող մո­ռա­նալ թե ինչ­պես հետ­պա­տե­րազ­մյան դժն­դակ տա­րի­նե­րին, երբ մի փշուր հա­ցը կյան­քի խն­դիր էր, ու­սու­ցիչ պապս (հե­տա­գա­յում հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ու­սու­ցիչ) մեզ զր­կում էր այդ փշու­րից էլ, որ­պես­զի հա­վա­քած փո­ղե­րով տպագ­րա­կան մե­քե­նա գնի ու սե­րունդ­նե­րի դա­տին թող­նի թուր­քե­րի վայ­րա­գու­թյուն­նե­րի վկա­յա­գի­րը: Դրանք ա­կա­նա­տե­սի վկա­յու­թյուն­ներ են, փաս­տագ­րում, ո­րոնք են­թա­կա չեն փո­փո­խու­թյան: ՈՒ­րեմն ին­չո՞ւ է ՀՑԹ-ի տնօ­րե­նը դրանք հա­մա­րում ոչ կա­յուն, ոչ հաս­տատ երևույթ­ներ: Ին­քը այն­տե՞ղ է ե­ղել: ՈՒ­րեմն պապս ստու՞մ է, կեղ­ծու՞մ ի­րո­ղու­թյուն­նե­րը: ՈՒ­րեմն սուտ է նաև գաղ­թի ճա­նա­պար­հին գե­ղեց­կու­հի տա­տիս դժն­դակ մա՞­հը: Ես չգի­տեմ ու՞ր կա­րող ենք հաս­նել այս մտո­րում­նե­րով: Ես ար­դեն կաս­կա­ծում եմ, ի­րենց տե­ղու՞մ են պա­պիս հու­շե­րը, թե՞ ՀԾԹ նոր ղե­կա­վա­րը դրանք ոչն­չաց­րել է` որ­պես ոչ ար­ժա­նա­հա­վատ: Երևի մի օր էլ կաս­վի, որ ոչ մի ցե­ղաս­պա­նու­թյուն էլ չի ե­ղել, ու պետք է քան­դել հու­շա­հա­մա­լի­րը: Վեր­ջին հաշ­վով թուր­քե­րի ու­զածն էլ հենց դա է:
Մինչ­դեռ հու­շար­ձա­նը հա­յի ան­կոտ­րում ո­գու վկա­յա­գիրն է, ո­րը Սոկ­րատ Հով­սե­փյա­նի հիա­նա­լի վեր­լու­ծու­թյամբ, դար­ձավ նաև ղա­րա­բա­ղյան հաղ­թա­նակ­նե­րի վկա­յա­գի­րը: ՈՒ այդ փաս­տա­թուղ­թը տաս­նյակ տա­րի­նե­րի քրտ­նա­ջան, հա­յան­պաստ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, եր­բեմն էլ ի վնաս սե­փա­կան ան­ձի, ըն­տա­նի­քի բա­րե­կե­ցու­թյան ձևա­վո­րել են բազ­մա­թիվ հա­յոր­դի­ներ, ո­րոնց թվում նաև ՀԿԿ Կենտ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղար Յա­կով Նի­կի­տի Զա­րո­բյա­նը: Ես տպա­վոր­ված եմ Սոկ­րատ Հով­սե­փյա­նի ա­ռա­ջին քար­տու­ղա­րի սեղմ, բայց մարդ­կա­յին ջերմ նկա­րագ­րով: Կի­սում եմ նրա կար­ծի­քը, որ մեր երկ­րի ղե­կա­վա­րը գի­տակ­ցա­բար իր բա­րե­կե­ցու­թյու­նը զո­հեց հա­նուն ժո­ղովր­դի, և որ ժո­ղո­վուր­դը պետք է կա­րո­ղա­նա ար­ժա­նին հա­տու­ցել նրա հի­շա­տա­կին, ին­չը ևս մեկ սթա­փեց­նող ապ­տակ կլի­նի հա­րու­թյուն­մա­րու­թյան­նե­րին:
ՈՒ դրա ձևե­րից մե­կը երևի նրա հու­շար­ձա­նը կանգ­նեց­նելն է` ի նշան տո­տա­լի­տար ռե­ժի­մի պայ­ման­ներում հա­յի հի­շո­ղու­թյու­նը ա­ռար­կա­յաց­նե­լու, ազ­գը հա­մախմ­բե­լու, տն­տե­սու­թյու­նը հզո­րաց­նե­լու ջան­քե­րի:
Կար­ծում եմ, որ հու­շար­ձա­նը կա­րե­լի է կանգ­նեց­նել հա­մա­ժո­ղովր­դա­կան դրա­մա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լով:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Հ. Գ. Ինչ­պես միշտ, հիա­ցած եմ Սոկ­րատ Հով­սե­փյա­նի գր­չի թա­փից` «Այ­սօր ոչ թե խո­սել է պետք, այլ գոր­ծել»:
Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ