ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աստ­ված զղ­ջա՞ց, որ ստեղ­ծել է մար­դուն

Աստ­ված զղ­ջա՞ց, որ ստեղ­ծել է մար­դուն
03.04.2020 | 00:05
Մեջ­բե­րումն Աստ­վա­ծաշն­չից է: Վե­րա­բե­րում է ջր­հե­ղե­ղյան ժա­մա­նակ­նե­րին, երբ «գեթ մեկ ար­դար չկար» (Նո­յից բա­ցի), ու մար­դիկ կա­տա­րում էին միայն ի­րենց սր­տի ցան­կու­թյուն­նե­րը` խառ­նակ­վում, այ­լա­սեր­վում ու կորց­րել էին օր­գա­նա­կան կապն ի­րենց Ստեղ­ծո­ղի հետ ու ի­րենք էին «ստեղ­ծում»: Աստ­ված իր «մնա­ցոր­դը» փր­կե­լու հա­մար լվաց աշ­խար­հը:
Ծա­նո՞թ վի­ճակ է: Ան­շուշտ: Այ­սօր բո­լորս մի­մյանց ու ինք­ներս մեզ հարց­նում ենք` ինչ­քա՞ն կտևի այս ա­մե­նը, որ­քա՞ն զո­հեր կլի­նեն, մի՞­թե հնա­րա­վոր չէ այս­քան զար­գա­ցած աշ­խար­հում գտ­նել բա­լա­սանն ու բժշկ­վել:
Ո՛չ: Մի շարք պատ­ճառ­նե­րով:
Հոգևոր: Ա­սել ենք. աշ­խար­հը ծա­նոթ հե­քիա­թի քա­ղա­քի է նման­վել։ Քա­ղաք, ուր ա­մեն ինչ քա­րա­ցել է և կեն­դա­նու­թյուն է ու­զում: Կեն­դա­նու­թյուն չի գա­լու դր­սից, անհ­նար է: Մար­դը ներ­սից պետք է կեն­դա­նա­նա, իսկ թե դա որ­քան դժ­վար է, գի­տեն այդ պայ­քա­րը մղող­նե­րը, ծն­կող­նե­րը, պարտ­վող­նե­րը, եր­բեմն` մի կերպ շն­չակ­տուր ոտ­քի կանգ­նող­ներն ու է­լի ընկ­նող­նե­րը… ո­րով­հետև «գեթ մեկ ար­դար չկա», զա­տու­մը սե­փա­կան «ե­սից» անհ­նար է, ե­թե չես կառ­չում, ՃԱ­ՆԱ­ՉՈՒՄ, ձուլ­վում գլ­խա­վոր ՈՒ­ղե­նի­շին` Ստեղ­ծո­ղին: Այլ ու­ղի չկա:
Գլո­բալ-քա­ղա­քա­կան: Ընդ ո­րում, այս դեպ­քում ևս կար­ծես «հոգևո­րով» են ա­ռաջ­նորդ­վել, ա­ռա­վել ստույգ` հա­յե­լա­յին-լյու­ցի­ֆե­րյան «պատ­կե­րով»:
Կո­րո­նա­վի­րուս (նկա­տենք` այն «թագ» նշա­նա­յին ան­վամբ դրել են մար­դու գլ­խին, իսկ մեր գլու­խը Հի­սուսն է) ա­սել է` ա­ռա­ջին քայ­լով նրանք մար­դուն զա­տել են Հի­սու­սից… Պաու­զա վերց­նենք. հոգևոր, քրիս­տո­նեա­կան Զա­տիկն աշ­խար­հից զա­տումն ու Հի­սու­սին միա­նալն է, ի­րենք հա­կա­ռակ ու­ղիով են տա­րել գոր­ծըն­թա­ցը (հեչ պա­տա­հա­կան չհա­մա­րեք նաև, որ հենց զատ­կա­կան շր­ջա­նում «գա­հը» դր­վեց մարդ­կու­թյան գլ­խին):
ՈՒ­շա­դիր. այս վի­րու­սը, ո­րը ման­րակր­կիտ, խոր­քա­յին մշակ­մամբ է «դր­վել» մարդ­կանց գլ­խին, կազմ­ված է չղ­ջի­կի և օ­ձի «մատ­րի­ցա­նե­րից»: Բա­ցատ­րե՞նք, թե ա­ռանց այդ էլ հաս­կա­նա­լի է: Չղ­ջի­կը, որ­պես կեն­դա­նի, «չա­րի» մարմ­նա­վո­րումն է. նա գտն­վում է զատ­ման եզ­րում` լույ­սի ու մու­թի ա­րան­քում, թռ­չում է այդ ժա­մե­րին, և որ­պես նշա­նա­յին հա­մա­կարգ, խա­վա­րի՝ գի­շեր­վա լուրն է «բե­րում»:
Օձն այն կեն­դա­նին է, ո­րը ոչ միայն ա­հա­վոր թու­նա­վոր է, այլև, որ­պես նշա­նա­յին հա­մա­կարգ, կա­րո­ղա­ցավ հա­մո­զել մար­դուն` ու­տել մեղ­քի ծա­ռից:
Հի­մա հաս­կա­նում եք, չէ՞, ին­չու Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի նման եր­կր­նե­րը` հա­մա­տեղ, չեն կա­րո­ղա­նում ի վեր­ջո գտ­նել բա­լա­սա­նը` վակ­ցի­նան, այս չա­րի­քի դեմ. ի­րենք պետք է ևս հոգևոր ու­ղե­նիշ­նե­րով և ոչ միայն լա­բա­րա­տոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով «մո­տե­նան» այս վի­րու­սին:
Ընդ ո­րում, այս ա­մե­նում սահ­մռ­կե­ցու­ցի­չը միայն այն չէ, որ ըստ մե­ծա­գույն պլա­նի` կո­րո­նա­վի­րու­սը պետք է տա­նի մի­լիո­նա­վոր մարդ­կանց կյան­քեր` «թեթևաց­նե­լու» երկ­րա­գուն­դը մար­դուց, վե­րա­բա­ժա­նե­լու Պոտս­դա­մի հա­մա­ձայ­նագ­րով երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նից հե­տո ամ­րագր­ված տի­րա­պե­տու­թյան, ազ­դե­ցու­թյան, ռե­սուր­սա­յին գո­տի­նե­րը, աշ­խար­հի նոր տի­րա­կալ նշա­նա­կե­լու հա­մար:
Մի ա­սեք` չի կա­րող պա­տա­հել. նկա­տի ու­նենք չի­պա­վոր­ման հե­ռան­կա­րը: Այդ մա­սին շատ վա­ղուց է խոս­վում, և ա­մեն բան` է­լեկտ­րո­նա­յին անձ­նա­գիր, ստո­րագ­րու­թյուն, տվյալ­ներ, տե­ղո­րո­շում, օն­լայն ու­սու­ցում, օն­լայն հա­րա­բե­րու­թյուն­ներ-կա­պեր, բան­կա­յին գոր­ծարք­ներ…. բո­լո­րը տա­նում են դեպ այդ­տեղ` «666»-ով չի­պա­վո­րե­լու մարդ­կանց, աշ­խար­հը դարձ­նե­լու մեկ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար` մեկ կե­տից վե­րահ­սկ­մամբ:
Դա­ժա՞ն է: Այն խոս­քը չէ: Կա­րո՞ղ է փոք­րիկ, փխ­րուն մար­դը դի­մագ­րա­վել, դի­մա­կա­յել այս­քա­նին: Ին­քը` ոչ: Իր մեջ ապ­րող Աստ­ված` Ա­ՅՈ՛: ՆԱ ա­սել է` դար­ձեք ինձ, և ԵՍ կդառ­նամ դե­պի ձեզ:
Ա­մեն գի­շեր իր լու­սա­բացն ու­նի: ՈՒ ՆԱ գի­տե ի­րեն­նե­րին օգ­նե­լու ձևե­րը: Մնում է հան­ձն­վել Ի­ՐԵՆ:
Մնում է հաս­կա­նալ, որ այս տխուր-դա­ժան պատ­մու­թյու­նը մի հե­րոս ու­նի:
ՀԻ­ՍՈՒ՛Ս: ՈՒ­րիշ ոչ ոք: Որն այս կի­րա­կի` Ծաղ­կա­զար­դին, կգա Տի­րոջ ա­նու­նով:
-Օրհ­նյալ է Տի­րոջ ա­նու­նով ե­կո­ղը:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ