ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ըն­դու­նա­կու­թ­յան ստու­գա­տես ի­րա­կան ֆորս մա­ժոր­նե­րից ա­ռաջ

Հա­կաճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման ըն­դու­նա­կու­թ­յան ստու­գա­տես ի­րա­կան ֆորս մա­ժոր­նե­րից ա­ռաջ
20.03.2020 | 02:23
Ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լու մա­սին կա­ռա­վա­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած քն­նարկ­ման ժա­մա­նակ շատ հե­տաքր­քիր և ա­ռա­ջին հա­յաց­քից ոչ լուրջ երկ­խո­սու­թյուն տե­ղի ու­նե­ցավ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և փոխ­վար­չա­պետ‚ այժմ ար­դեն ՀՀ պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի միջև։ Վե­րոն­շյալ նիս­տի ըն­թաց­քում ակն­հայտ էր‚ որ հենց կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րի հա­մար ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին լուրջ ֆորս մա­ժոր է‚ ո­րի պայ­ման­նե­րում նրանք բա­ցար­ձա­կա­պես պատ­կե­րա­ցում չու­նեն‚ թե ինչ պետք է ա­նել՝ սկ­սած ի­րա­վա­կան քայ­լե­րից‚ վեր­ջաց­րած պրակ­տիկ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։ Նիս­տի ըն­թաց­քում դի­լե­տան­տու­թյան այն­պի­սի դր­վագ­ներ էին տեղ գտ­նում քն­նարկ­ման ժա­մա­նակ‚ որ ուղ­ղա­կի ա­փե­րից հա­նե­ցին փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նին‚ ո­րը գոր­ծի բեր­մամբ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րով զբաղ­վում է մի փոքր ա­վե­լի շուտ‚ քան մյուս­նե­րը‚ և ո­րո­շա­կիո­րեն խնդ­րին տի­րա­պե­տում է՝ ի տար­բե­րու­թյուն ո­մանց‚ ո­րոնք ան­լր­ջաց­նում էին կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված հար­ցը‚ սար­կազ­մով էին վե­րա­բեր­վում‚ ծաղ­րում էին նրանց‚ ո­րոնք պն­դում էին‚ որ եր­կի­րը պետք է ժամ ա­ռաջ պատ­րաստ­վի հա­մա­ճա­րա­կին։ Այս հա­մա­տեքս­տում հի­շար­ժան է նախ և ա­ռաջ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող‚ սկան­դա­լա­յին համ­բավ ու­նե­ցող Ար­սեն Թո­րո­սյա­նը‚ ո­րը հայտ­նի է կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված զար­գա­ցում­նե­րը բազ­միցս ան­լր­ջաց­նե­լու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով՝ նշե­լով‚ որ կո­րո­նա­վի­րուսն այն­քան վտան­գա­վոր չէ‚ որ­պես­զի դրա դեմ հա­տուկ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նարկ­վեն։ Չմո­ռա­նանք նաև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թևա­վոր դար­ձած հայտ­նի խոս­քը՝ կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է։
Կա­ռա­վա­րու­թյան նիս­տը ցույց տվեց‚ թե որ­քան է կա­ռա­վա­րու­թյու­նը հե­ռու կրի­զի­սա­յին մե­նեջ­մեն­թից‚ ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում եր­կի­րը կա­ռա­վա­րե­լու ու­նա­կու­թյու­նից։ Այն­պի­սի ա­ռա­ջար­կու­թյուն­ներ էին հն­չում‚ որ Տիգ­րան Ա­վի­նյա­նը ստիպ­ված էր հայ­տա­րա­րել‚ որ կո­րո­նա­վի­րու­սից հե­տո էլ կյան­քը շա­րու­նակ­վե­լու է‚ այ­սինքն՝ նախ պետք է մտա­ծել‚ հե­տո ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ա­նել։ Դրան ի պա­տաս­խան վար­չա­պետն ար­ձա­գան­քեց՝ այդ­քան էլ վս­տահ մի ա­սեք։ Սա ի­հար­կե ա­ռա­ջին հա­յաց­քից հու­մո­րա­յին դր­վագ էր թվում‚ սա­կայն ար­տա­ցո­լում էր առ­կա մթ­նո­լորտն ու ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում եր­կիր կա­ռա­վա­րե­լու այ­սօր­վա իշ­խա­նու­թյան ու­նա­կու­թյան մա­կար­դա­կը։ Դա է՛լ ա­վե­լի ամ­բող­ջաց­րեց չորս ժա­մից ա­վե­լի երկ­րով մեկ հե­ռար­ձակ­վող ԱԺ նիս­տը‚ որ­տեղ ազ­գի ընտ­րյալ­նե­րը‚ ո­րոնց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են‚ փայ­լե­ցին ի­րենց ոչ կոմ­պե­տեն­տու­թյամբ‚ քա­ղա­քա­կան հո­տա­ռու­թյան բա­ցա­կա­յու­թյամբ‚ սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի հար­ցե­րով։ Եվ այդ ա­մենն այն­քան ցայ­տուն էր‚ որ նույ­նիսկ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մո­լի եր­կր­պա­գու­ներ ու­ղիղ ե­թե­րում ինչ ա­սես ա­սում էին ի­րենց ընտ­րյալ­նե­րի‚ ի­րենց սր­տի վար­չա­պե­տի թի­մի հաս­ցեին։ Բայց կա­ռա­վա­րու­թյան և խոր­հր­դա­րա­նի նիս­տերն ըն­դա­մե­նը երևա­ցող կողմն էին։ Սա ցույց է տա­լիս‚ թե ինչ իշ­խա­նու­թյամբ ենք մենք մուտք գոր­ծել հա­մաշ­խար­հա­յին բնույթ ու­նե­ցող ա­մե­նա­լուրջ ճգ­նա­ժա­մե­րից մե­կը‚ ո­րը, ցա­վոք, նե­րա­ռում է նաև մեր եր­կի­րը։
Խն­դիրն այ­սօր միայն կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան չէ։ Ե­թե ա­վե­լի սառ­նա­սիրտ դա­տենք և ա­ռաջ­նորդ­վենք չոր թվե­րով ու զատ­վենք զգաց­մունք­նե­րից‚ ա­պա կտես­նենք‚ որ նոր­մալ կազ­մա­կերպ­վա­ծու­թյան պա­րա­գա­յում ո­րոշ ժա­մա­նակ անց հնա­րա­վոր է հաղ­թա­հա­րել այս հա­մա­վա­րա­կը։ Խն­դի­րը հնա­րա­վո­րինս շուտ և ա­ռանց լուրջ‚ ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րելն է։ Այդ կո­րուստ­նե­րը կա­րող են լի­նել մարդ­կա­յին‚ տն­տե­սա­կան‚ ֆի­նան­սա­կան‚ և Աստ­ված մի ա­րաս­ցե‚ խն­դիր­ներ ու­նե­նանք նաև ռազ­մա­ճա­կա­տում։ Այս տե­սա­կե­տից շատ վեր­լու­ծա­բան­ներ կո­րո­նա­վի­րու­սի հետ առ­նչ­վող ի­րա­վի­ճա­կը դի­տար­կում են այլ տե­սա­կե­տից՝ հաս­կա­նա­լու‚ թե եր­կի­րը ինչ­պես է պատ­րաստ ար­ձա­գան­քե­լու ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րին։ Իսկ Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նա­ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կը պեր­մա­նենտ պա­տե­րազ­մի վտանգն է։ Եվ պա­տե­րազ­մի ֆո­նին տար­բեր տի­պի պան­դե­միա­նե­րը‚ որ­քան էլ մեծ ու ա­ղե­տա­բեր լի­նեն‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ լո­կալ և ժա­մա­նա­կա­վոր բնույ­թի են։
Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը յու­րօ­րի­նակ թեստ է լի­նե­լու ՀՀ իշ­խա­նու­թյան հա­մար‚ ո­րը կօգ­նի մեզ տես­նել‚ թե ինչ ար­դյու­նա­վե­տու­թյամբ կա­րող են աշ­խա­տել երկ­րի քա­ղա­քա­ցիա­կան պաշտ­պա­նու­թյու­նը‚ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը‚ ինչ­պես կգոր­ծի պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի և բնակ­չու­թյան միջև կա­պը։ Խոսքն ա­ռա­ջին հեր­թին փո­խա­դարձ վս­տա­հու­թյան մա­սին է։ Այս ըն­թաց­քում հաս­կա­նա­լի կդառ­նա‚ թե պե­տա­կան հա­մա­կար­գը որ­քա­նով է ու­նակ աշ­խա­տե­լու լրատ­վա­կան դաշ­տի հետ‚ կա­ռա­վա­րե­լու լրատ­վա­կան հոս­քե­րը։ Պան­դե­միա­յի պայ­ման­նե­րում‚ իսկ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ա­ռա­վել ևս‚ շատ կարևոր է տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում ոչ միայն չպարտ­վե­լը‚ այլև հաղ­թե­լը։ Մենք պետք է հաս­կա­նանք‚ թե որ­քա­նով մի­մյանց հետ փոխ­կա­պակց­ված ու փոխ­հա­մա­ձայ­նեց­ված կա­րող են գոր­ծել ու­ժա­յին մար­մին­նե­րը‚ ու­ժա­յին և քա­ղա­քա­ցիա­կան կա­ռույց­նե­րը։ Այս ըն­թաց­քում պետք է ա­մեն ինչ ար­վի‚ որ­պես­զի ի­րա­վի­ճա­կը ամ­բող­ջո­վին կա­ռա­վա­րե­լի լի­նի բա­նա­կում‚ որ­տեղ տաս­նյակ­հա­զա­րա­վոր մար­դիկ են ի­րար հետ ապ­րում։ Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը‚ բա­ցի զուտ օր­վա խն­դիր լու­ծե­լուց‚ պետք է նա­խա­պատ­րաս­տի հա­մա­կար­գե­րը ըն­թա­ցիկ զար­գա­ցում­նե­րին։
Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան ի­հար­կե վատ հետևանք­ներ է ու­նե­նա­լու երկ­րի‚ բնակ­չու­թյան վրա‚ բայց, այ­նուա­մե­նայ­նիվ‚ կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել այս հնա­րա­վո­րու­թյու­նը և պատ­րաստ­վել գլ­խա­վոր ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճա­կին՝ պա­տե­րազ­մին։
Գու­ցե այժմ այն­քան էլ ժա­մա­նա­կը չէ գնա­հա­տա­կան տա­լու‚ թե ինչ ար­դյու­նա­վե­տու­թյամբ է կա­ռա­վար­վում եր­կի­րը‚ սա­կայն կա­րող ենք փաս­տել‚ որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ա­ռա­ջին փու­լում կա­ռա­վա­րու­թյունն այն­քան էլ ար­դյու­նա­վետ չէ։ Նման դեպ­քե­րում‚ որ­պես կա­նոն‚ ա­մե­նաար­դյու­նա­վետ պայ­քա­րը վա­րա­կի օ­ջախ­նե­րը տե­ղայ­նաց­նելն է։ Իսկ մեզ մոտ կա­րող ենք փաս­տել‚ որ իշ­խա­նու­թյու­նը լո­կա­լի­զաց­նե­լու եր­կու խն­դիր ու­ներ՝ ար­տա­քին օ­ջախ­նե­րից լո­կա­լի­զաց­նել եր­կի­րը և հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում թույլ չտալ‚ որ­պես­զի վի­րու­սը մուտք գոր­ծի ՀՀ տա­րածք‚ և մտ­նե­լու դեպ­քում՝ տե­ղայ­նաց­նել ներ­քին օ­ջա­խը‚ որ­պես­զի հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում չտա­րած­վի։ Նշենք‚ որ մինչ օրս էլ իշ­խա­նու­թյուն­ներն ընդ­հա­նուր առ­մամբ չեն գնա­ցել վի­րու­սը ար­տա­քին ներ­մու­ծու­մից տե­ղայ­նաց­նե­լու քայ­լե­րի. շա­րու­նակ­վում էին վա­րակ­վա­ծու­թյան մեծ մա­կար­դակ ու­նե­ցող եր­կր­նե­րի հետ օ­դա­յին շփում­նե­րը‚ և միայն ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լուց հե­տո ո­րո­շա­կիո­րեն սահ­մա­նա­փակ­վե­ցին այդ շփում­նե­րը։ Եվ դա հան­գեց­րեց նրան‚ որ մար­դիկ ա­մե­նավ­տան­գա­վոր եր­կր­նե­րից ա­ռանց կա­րան­տի­նա­յին շր­ջան անց­նե­լու մուտք գոր­ծե­ցին Հա­յաս­տան։ Բա­ցի այդ‚ շատ ա­վե­լի զար­մա­նա­լի էր‚ երբ պարզ­վեց‚ որ վի­րու­սի տա­րած­ման օ­ջախ­նե­րից մե­կը դառ­նում է Էջ­միա­ծի­նը‚ սա­կայն օ­րեր շա­րու­նակ չէին փա­կում այդ քա­ղա­քի մուտ­քերն ու ել­քե­րը. Էջ­միած­նում կյան­քը շա­րու­նակ­վում էր նախ­կին հու­նով՝ զանգ­վա­ծա­յին խն­ջույք­ներ և այլն։ Փաս­տո­րեն‚ ժա­մա­նա­կի կո­րուստ տե­ղի ու­նե­ցավ‚ և այ­սօր ար­դեն հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրու­թյան ռե­ժի­մը պար­տադր­ված ար­ձա­գանք է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։
Կա­րող ենք փաս­տել‚ որ ճիշտ են վեր­լու­ծա­բան­նե­րի‚ մաս­նա­գետ­նե­րի այն եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը‚ թե կա­ռա­վա­րու­թյունն այս ըն­թաց­քում կորց­րել է ա­մե­նա­թան­կը՝ ժա­մա­նա­կը‚ ին­չի հետևան­քով ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի ան­կա­ռա­վա­րե­լի դար­ձավ։ Հի­մա ի­հար­կե փոր­ձում են ո­րո­շա­կիո­րեն վե­րահս­կե­լի դարձ­նել ի­րա­վի­ճա­կը։ Կար­ծես թե մենք դեռ հե­ռու ենք պան­դե­միա­յի տա­րած­ման գա­գաթ­նա­կե­տից։ Եվ այս պա­րա­գա­յում ներ­քա­ղա­քա­կան‚ ար­տա­քին քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին խո­սե­լը մի քիչ ժա­մա­նա­կավ­րեպ է‚ սա­կայն նաև պարզ է‚ որ երկ­րում քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են լի­նե­լու այն հան­գա­ման­քով‚ թե որ­քա­նով իշ­խա­նու­թյուն­նե­րը ի վի­ճա­կի կլի­նեն կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ար­դյու­նա­վետ գոր­ծե­լու։ Ե­թե կա­րո­ղա­նան քիչ թե շատ է­ֆեկ­տիվ աշ­խա­տել‚ կկու­տա­կեն ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ և կշա­րու­նա­կեն ի­րենց քա­ղա­քա­կան գի­ծը՝ սկ­սած հան­րաք­վեից‚ վեր­ջաց­րած այլ բարդ խն­դիր­նե­րով‚ ո­րոնց լու­ծու­մը նրանք բա­ցար­ձա­կա­պես չեն պատ­կե­րաց­նում։ Բայց ե­թե շա­րու­նակ­վի կաս­կա­ծե­լի ար­դյու­նա­վե­տու­թյամբ գոր­ծո­ղու­թյու­նը‚ ա­պա քա­ղա­քա­կան այլ օ­րա­կար­գեր կձևա­վոր­վեն։ Ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րը շատ բան ցույց կտան‚ քա­նի որ ի­րա­վի­ճա­կը բա­վա­կա­նին դի­նա­միկ է զար­գա­նում։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5652

Մեկնաբանություններ