ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ո՞վ ենք մենք, որ­տե­ղի՞ց ենք գա­լիս և ու՞ր ենք գնում»

«Ո՞վ ենք մենք, որ­տե­ղի՞ց ենք գա­լիս և ու՞ր ենք գնում»
10.12.2019 | 02:35
ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը մշա­կում է նոր նա­խա­գիծ, ո­րով «հա­յոց լե­զու», «հայ գրա­կա­նու­թյուն» և «հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը բու­հե­րում դա­դա­րում է պար­տա­դիր լի­նե­լուց:
Այս­պի­սի կարևոր խնդ­րին վե­րա­բե­րող հար­ցը, չգի­տեմ՝ մեկ, թե մի խումբ մարդ­կանց մտահ­ղա­ցումն է, բայց մի բան պարզ է, որ ե­թե այն չի դար­ձել ամ­բողջ մտա­վո­րա­կա­նու­թյան, բու­հա­կան հա­մա­կար­գի և վեր­ջա­պես ամ­բողջ ժո­ղովր­դի մտա­հո­գու­թյան ա­ռար­կան, ա­ռա­վել քան մտա­ծե­լու ա­ռիթ է տա­լիս: Ան­տար­բե­րու­թյու­նը մեծ չա­րիք է, ո­րը սկիզբն է գո­յա­պահ­պան­ման վե­րաց­ման:
Դա­րեր շա­րու­նակ պե­տա­կա­նու­թյու­նը կորց­րած մեր ժո­ղո­վուր­դը ա­ռաջ­նորդ­վել և դի­մա­կա­յել է ար­հա­վիրք­նե­րին պատ­մա­հայր Խո­րե­նա­ցու. «Ով ենք մենք, որ­տե­ղից ենք գա­լիս և ուր ենք գնում» հիմ­նա­րար ու­ղե­ցույ­ցով, ո­րը հայ­րե­նա­սի­րու­թյան, հայ ո­գու ամ­րապ­նդ­ման, ազ­գա­պահ­պան­ման ու բո­լոր ա­ռա­ջադր­ված խն­դիր­նե­րի լուծ­ման բա­նա­լին է։
Օ­րի­նագ­ծի ա­ռաջ քաշ­ած խն­դի­րը շատ ա­վե­լի խոր է և խոր­քա­յին, քան ներ­կա­յաց­վում է: Հարցն այն է, որ ոչ մի լուրջ բա­ցատ­րու­թյուն չի տր­վում նման օ­րի­նա­գիծ ըն­դու­նե­լու հա­մար։
Ա­ռա­ջին, վե­րո­հի­շյալ ա­ռար­կա­նե­րը դա­սա­վանդ­վում են դպ­րո­ցում և անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա այն շա­րու­նա­կե­լու բու­հում:
Նախ, մի՞­թե ըն­կալ­ման և վեր­լուծ­ման աս­տի­ճա­նը ե­րե­խա­յի մոտ և ար­դեն չա­փա­հաս տա­րի­քում նույնն է: Օ­րի­նագ­ծի հե­ղի­նակ­նե­րը հե­ռու են հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման նպա­տա­կի անհ­րա­ժեշ­տու­թյան գի­տակ­ցու­մից, այն է՝ ազ­գա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան և ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյան հս­կա­յա­կան դե­րը ոչ միայն ե­րի­տա­սարդ սերն­դի ձևա­վոր­ման, այլև գլո­բալ ա­ռու­մով՝ գի­տու­թյան զար­գաց­ման գոր­ծում; Եվ երկ­րորդ, դպ­րո­ցում այդ ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման խո­րու­թյան աս­տի­ճանն ու ո­րա­կը բա­վա­րա­րում են ի­րենց պա­հանջ­նե­րը:
Ե­թե ի­րոք նպա­տա­կը բա­րե­նո­րո­գում­նե­րի խն­դիր ի­րա­կա­նաց­նելն էր, պետք է սկս­վեր դպ­րո­ցից: Դպ­րո­ցը մշակ­ված գի­տա­կան ծրագ­րե­րով, ճիշտ մե­թո­դա­բա­նու­թյամբ, ոչ միայն գի­տե­լիք­ներ տվող, այլև սե­փա­կան վեր­լու­ծա­կան միտք արթ­նաց­նող դա­սագր­քե­րով, բա­նի­մաց ու կիրթ ման­կա­վարժ­նե­րով միայն, կա­րող է երկ­րին տալ շր­ջա­հա­յաց, կար­դա­ցած, դպ­րո­ցում դա­սա­վանդ­վող բո­լոր ա­ռար­կա­նե­րի ի­մա­ցու­թյամբ ¥և ոչ թե մեկ-եր­կու ա­ռար­կա կրկ­նու­սույ­ցի մոտ պա­րա­պած¤ շր­ջա­նա­վարտ: Դպ­րո­ցի փո­փո­խու­թյուն­նե­րը կպա­հան­ջեն բու­հի ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն, ծրագ­րա­յին և դա­սա­վանդ­ման ժա­մա­նա­կա­կից մե­թո­դա­բա­նու­թյամբ։
Հետևա­բար, նա­խա­րա­րու­թյան ա­ռա­ջին խն­դի­րը դպ­րո­ցի և բու­հի հա­մար նոր գի­տա­կան ծրագ­րե­րի ու դա­սա­վանդ­ման մե­թո­դա­բա­նու­թյան մշա­կումն է: Ծրագ­րեր կազ­մե­լիս պետք է հաշ­վի առ­նել բնա­կան և հու­մա­նի­տար ա­ռար­կա­նե­րի դա­սա­վանդ­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն ու նմա­նու­թյուն­նե­րը: Տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­ներ ու­սու­ցա­նող բու­հե­րում դա­սա­վանդ­ման մե­թո­դը և թե­մա­տի­կան, բնա­կա­նա­բար տար­բեր են, բայց մե­կը՝ ձևա­վո­րել ազ­գա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյուն և ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյուն, նույնն է:
Երկ­րորդ, խո­շոր եր­կր­նե­րի հայտ­նի հա­մալ­սա­րան­նե­րում մայ­րե­նի լե­զու և ազ­գա­յին պատ­մու­թյուն չեն դա­սա­վանդ­վում:
Նախ, փոքր եր­կր­նե­րի խն­դիր­նե­րը մեծ եր­կր­նե­րը չու­նեն, բնա­կա­նա­բար, կա­րիք չու­նեն նաև դի­մե­լու մայ­րե­նի լեզ­վի և ազ­գա­յին պատ­մու­թյան օգ­նու­թյա­նը: Կամ, ԱՄՆ-ի նման եր­կի­րը իր ան­ցած ու­ղիով ո՞ր ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյան վրա պետք է հեն­վի: Իս­րա­յե­լի նման փոքր, բայց հզոր եր­կիրն ան­գամ ե­րեք ամ­սով վե­րա­պատ­րաստ­ման մեկ­նած օ­տա­րերկ­րյա մաս­նա­գետ­նե­րին պար­տա­դիր ու­սու­ցա­նում է սե­փա­կան պատ­մու­թյունն ու հիբ­րա­յե­րեն լե­զուն. վե­րա­բեր­մուն­քը սե­փա­կան պատ­մու­թյան և լեզ­վի նկատ­մամբ՝ անգ­նա­հա­տե­լի է: ՈՒ­րեմն, օ­տար եր­կր­նե­րի փոր­ձի վրա հեն­վե­լիս անհ­րա­ժեշտ է հաշ­վի առ­նել տվյալ երկ­րի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը, քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, ազ­գա­յին պատ­մու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։
Հա­յի պատ­մա­կան ան­ցյա­լը նրան շատ զգա­յուն է դարձ­րել ազ­գա­յին խն­դիր­նե­րի նկատ­մամբ: Հա­յը, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, իր իշ­խա­նու­թյուն­նե­րին նե­րում է կա­տա­րած սխալ­նե­րը բա­ցի ազ­գա­յին խն­դիր­նե­րի ու հայ­րե­նի հո­ղի անվ­տան­գու­թյա­նը վե­րա­բե­րող սխալ­նե­րից։ Այդ ժա­մա­նակ նա նման­վում է ա­ռյու­ծի, և նրան հետ պա­հե­լը սպառ­նա­ցող վտան­գի դեմ պայ­քա­րից դառ­նում է անհ­նա­րին:
Եր­րորդ պատ­ճա­ռը իբր ֆի­նան­սա­կան խն­դիրն է: Մի՞­թե այդ մեկ­ժա­մյա դա­սըն­թաց­նե­րը վե­րաց­նե­լով այն­քան ֆի­նանս­ներ կտն­տես­վեն, որ հե­ղաշր­ջող դեր կխա­ղան բնա­կան գի­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման գոր­ծում: Հա­մա­զո՞ր է ար­դյոք տն­տե­սած ֆի­նան­սի օ­գու­տը աշ­խա­տան­քը կորց­րած մարդ­կանց կե­ցու­թյա­նը… Ան­գամ «ընդ­դի­մա­դիր» կեց­վածք ըն­դու­նող մտա­վո­րա­կա­նը հան­գիստ խղ­ճով հայ­տա­րա­րում է. «Ե­թե հա­յոց լեզ­վի մեկ ժա­մը տրա­մադր­վի բնա­կան գի­տու­թյուն ու­սում­նա­սի­րող ու­սա­նո­ղին, նա ա­վե­լի լավ մաս­նա­գետ կդառ­նա», նաև՝ «հա­յոց լե­զու» և «հա­յոց պատ­մու­թյուն» ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցու­մը բու­հե­րում լի­նի ոչ պար­տա­դիր, այլ պայ­մա­նա­կան հի­մունք­նե­րով: Ա­ռա­ջար­կը նույնն է՝ վե­րաց­նել այդ ա­ռար­կա­նե­րի դա­սա­վան­դու­մը:
ԽՍՀՄ-ում ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հե­ռա­հար նպա­տա­կը ազ­գե­րի ձու­լումն էր: Իսկ նպա­տա­կին հաս­նե­լու մի­ջո­ցը՝ մայ­րե­նի լեզ­վի և ազ­գա­յին պատ­մու­թյան ի­րա­վուն­քի ոտ­նա­հա­րու­մը: Այդ տո­տա­լի­տար երկ­րում ան­գամ, ՀԽՍՀ շատ պե­տա­կան այ­րեր ազ­գա­պահ­պան­ման խն­դի­րը հա­մա­րում էին գե­րա­կա նպա­տակ, ո­րի միակ զեն­քը ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նումն էր: Ազ­գա­յին ար­ժեք­ներ են հա­մար­վում նաև մայ­րե­նի լե­զուն և հա­յոց պատ­մու­թյու­նը: Մեծ դժ­վա­րու­թյամբ, օ­տա­րի իշ­խա­նու­թյան պայ­ման­նե­րում, հնա­րա­վո­րինս աշ­խա­տում էին ինչ-որ ձևով պահ­պա­նել ու զար­գաց­նել ազ­գի գո­յու­թյան հիմ­նա­քա­րե­րը՝ մայ­րե­նի լե­զուն և հա­յոց պատ­մու­թյու­նը: Կա­յին նաև պաշ­տո­նյա­ներ, ո­րոնք «նախ կո­մու­նիստ էին, հե­տո հայ» ¥հայ­րի­կիս սահ­մա­նումն է¤ և նրանց գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում կորց­րինք ոչ միայն տա­րածք­ներ, այլև հայ­րե­նի­քի խն­դիր­նե­րին հե­տա­մուտ ե­ղող ան­հատ­նե­րի, ու շատ հար­ցեր մնա­ցին ան­լու­ծե­լի: Այ­սօր ար­դեն՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս լար­ված պայ­ման­նե­րում, մենք սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նենք: Այ­լա­պես ստաց­վում է, որ տո­տա­լի­տար երկ­րում հա­յոց լե­զուն և հա­յոց պատ­մու­թյունն ազ­գա­յին ար­ժեք էին հա­մար­վում, իսկ ան­կա­խա­ցած երկ­րում իշ­խա­նու­թյան շատ մտահ­ղա­ցում­ներ հա­կա­դարձ հա­մե­մա­տա­կան են ժո­ղովր­դի նպա­տակ­նե­րին ու ձգ­տում­նե­րին: Ծա­ռա­յեց­նե­լով ազ­գան­վեր խն­դիր­նե­րը ինչ-որ նեղ շա­հե­րի (կամ չգի­տեմ ին­չին)՝ դրա­նով իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը հար­վա­ծում են հենց ի­րենց կա­տա­րած շատ դրա­կան քայ­լե­րի: Ցա­վա­լի և վի­րա­վո­րա­կան է, որ ան­կա­խու­թյան ե­րեք տաս­նա­մյա­կում սե­փա­կան բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ թե հեն­վե­ցին, փայ­փա­յե­ցին ու զար­գաց­րին, այլ ոտ­նա­հա­րե­ցին ազ­գա­յին տար­բեր ար­ժեք­նե­րի ի­րա­վունք­նե­րը: Պատ­ճա­ռը մեկն է՝ գե­րա­դա­սե­ցին ԵՍ-ի գա­ղա­փա­րը ՄԵՆՔ-ից:
Մենք աշ­խար­հին ներ­կա­յա­նում ենք որ­պես «ժո­ղովր­դա­վա­րու­թյան դրո­շա­կա­կիր եր­կիր», իսկ պա­րոն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րում է. «ժո­ղովր­դա­վար լի­նել դեռ չի նշա­նա­կում, թե հա­կա­ռակ կար­ծիք ու­նե­ցող ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի պա­հան­ջով մենք հրա­ժար­վե­լու ենք ներ­կա­յաց­վող ծրագ­րից»: Կամ մեկ­նա­բան­վում է. «Ե­թե փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյուն չս­տաց­վի, հար­ցը կլուծ­վի կա­ռա­վա­րու­թյան մա­կար­դա­կով»: ՈՒ՞ր մնաց ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը, երբ փաս­տո­րեն նա­խա­գի­ծը ար­դեն իսկ դիտ­վում է որ­պես վերջ­նա­կան ծրա­գիր: Պա­րոն նա­խա­րա­րը հայ­տա­րա­րում է, թե «օ­րեն­քում կա ո­րո­շա­կի տրա­մա­բա­նու­թյուն և պետք է հետևել այդ տրա­մա­բա­նու­թյա­նը. Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հա­յոց լե­զու, հայ գրա­կա­նու­թյուն և հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կա­նե­րը բու­հե­րում պար­տա­դիր չէին դա­սա­վանդ­վում, բայց մեր ե­րի­տա­սարդ­նե­րը պա­կաս հայ­րե­նա­սի­րու­թյուն չդրսևո­րե­ցին»: Նախ, պա­տե­րազ­մում մեր ե­րի­տա­սարդ­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան կեց­ված­քը եր­բե՛ք չպետք է կա­պել որևէ գոր­ծըն­թա­ցի հետ, այդ ժա­մա­նակ հայ զին­վո­րի մեջ հա­յի ո­գին ու հայ­կա­կան գենն է խո­սում, և երկ­րորդ, ո՞րն է օ­րեն­քի տրա­մա­բա­նու­թյու­նը, ե­թե բա­րե­նո­րո­գում­նե­րի հա­ջո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վոր­վում է նրա­նով, որ ա­ռա­ջին հեր­թին պար­տա­դիր դա­սա­վանդ­վող ա­ռար­կա­նե­րի շար­քից հան­վում են հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րը, իսկ բու­հի ինք­նա­վա­րու­թյան մե­ծա­ցում է հա­մար­վում այն, որ դե­կա­նի ցան­կու­թյամբ է հար­ցին լու­ծում տր­վում: Ե­թե ի­րոք, այս գլո­բա­լի­զա­ցիա­յի և տեխ­նո­լո­գիա­յի զար­գաց­ման դա­րում նա­խա­րա­րու­թյու­նը դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­վակ­նու­թյուն ու­ներ, պետք է սկ­սեր դա­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող նոր գի­տա­կան ծրագ­րե­րի մշա­կու­մից, ո­րի հիմ­քում պար­տա­դիր պետք է դր­ված լի­նի հայ­րե­նի­քին նվիր­ված սե­րունդ ա­ճեց­նե­լը: Այս սկզ­բուն­քա­յին խն­դի­րը լու­ծե­լով է միայն, որ մենք կա­րող ենք ու­նե­նալ ի­րոք մր­ցու­նակ հայ մաս­նա­գետ­ներ:
Երբ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ լսե­ցի օ­րի­նագ­ծի մա­սին, ա­կա­մա հի­շե­ցի 1988 թ. դեկ­տեմ­բե­րին Մոսկ­վա­յում կր­թու­թյան և գի­տու­թյան աշ­խա­տող­նե­րի հա­մա­գու­մա­րում իմ ե­լույ­թում բարձ­րաց­ված հար­ցը՝ ին­չու՞ կենտ­րո­նա­կան իշ­խա­նու­թյու­նը չի թույ­լատ­րում, որ մենք դպ­րո­ցում ա­վե­լաց­նենք հա­յոց պատ­մու­թյան դա­սա­վանդ­ման ժա­մե­րը, ինչ­պես նաև անհ­րա­ժեշ­տու­թյուն է, որ հա­յոց պատ­մու­թյու­նը դա­սա­վանդ­վի ոչ միայն մաս­նա­գի­տա­կան, այլև բո­լոր բու­հե­րում (սա խո­սակ­ցու­թյան այլ նյութ է): Նիս­տից հե­տո ինձ մո­տե­ցավ ուկ­րաի­նու­հի մի պատ­վի­րակ և ցածր ձայ­նով ա­սաց.
-Ես նա­խան­ձե­ցի ձեզ (մտ­քումս ու­րա­խա­ցա, որ մեզ էլ նա­խան­ձող կա, 1988 թ. դեկ­տեմ­բերն էր) Կիևում ազ­գա­յին լեզ­վով մի քա­նի դպ­րոց է մնա­ցել, բո­լո­րը ռու­սա­կան են՛:
-Ին­չու՞ չեք բարձ­րա­ձայ­նում,- իմ հար­ցից հե­տո հուզ­վեց և հե­ռա­ցավ: Իշ­խող վա­խի մթ­նո­լոր­տը բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ի վեր­ջո դառ­նում է տվյալ ռե­ժի­մի կոր­ծան­ման պատ­ճառ: Ան­ցել են գր­չի մի հար­վա­ծով հար­ցեր լու­ծե­լու ժա­մա­նակ­նե­րը: Աշ­խա­տան­քի այդ ո­ճի ժա­ռան­գու­մը ան­հե­ռան­կա­րա­յին է: Հար­ցը պետք է դի­տար­կել ոչ թե մե­խա­նի­կա­կան, այլ հա­մընդ­հա­նուր հար­թութ­յան մեջ:
Բնա­կան գի­տու­թյուն­նե­րի ու­սում­նա­սիր­ման ա­ռար­կան կոնկ­րետ է և տե­սա­նե­լի, ինչը հեշ­տաց­նում է դա­սա­վան­դու­մը, ըմ­բռ­նումն ու եզ­րա­հան­գում­ներ կա­տա­րե­լը: Պատ­մու­թյան ու­սում­նա­սիր­ման ա­ռար­կան ա­ռա­վել քան լայն է, բայց տե­սա­նե­լի չէ, ինչը դժ­վա­րաց­նում է վե­րո­հի­շյալ խն­դիր­նե­րի լու­ծու­մը: Հար­ցը պետք է դի­տար­կել ոչ թե մե­խա­նի­կա­կան, այլ հա­մընդ­հա­նուր հար­թու­թյան մեջ:
Ես աշ­խա­տել եմ և՛ բու­հում, և՛ դպ­րո­ցում: Դպ­րո­ցում դա­սա­վան­դել եմ հա­սա­րա­կա­գի­տու­թյուն և պատ­մու­թյուն։ Դա­սա­վանդ­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կախ­ված է նրա­նից, թե որ­քա­նով ու­սու­ցան­վող նյու­թը տե­սա­նե­լի կդառ­նա դպ­րո­ցա­կա­նի և ու­սա­նո­ղի հա­մար: Մե­թոդ­նե­րը տար­բեր են. մա­նա­վանդ տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցած դա­րում հնա­րա­վո­րու­թյու­նը մե­ծա­նում է:
Բարձ­րաց­նե­լով տե­սա­նե­լիու­թյան մա­կար­դա­կը` ոչ միայն հեշ­տա­նում է նյու­թի ըմ­բռ­նու­մը, այլև նպաս­տում է սե­փա­կան տրա­մա­բա­նա­կան մտա­ծո­ղու­թյան խո­րաց­մա­նը: Անհ­րա­ժեշտ է կոնկ­րետ մտա­ծո­ղու­թյու­նից դե­պի ընդ­հա­նու­րը և ընդ­հա­նու­րից դե­պի կոնկ­րե­տը դի­տար­կել մեկ միաս­նու­թյան մեջ: Այդ ին­տեգ­րալ մո­տե­ցու­մից է կախ­ված և՛ բնա­կան, և՛ հու­մա­նի­տար գի­տու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը: Պատ­մա­փի­լի­սո­փա­յա­կան բարդ խն­դիր­նե­րի մեկ­նա­բա­նու­մը ա­ռա­վել տե­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար դի­մում էի մա­թե­մա­տի­կա­կան մո­դուլ­նե­րի օգ­նու­թյա­նը, ո­րում ինձ օգ­նում էր մա­թե­մա­տի­կա­յի ի­մա­ցու­թյու­նը (մե­թո­դի մա­սին լս­վեց լու­սա­վո­րու­թյան նա­խա­րա­րու­թյան կո­լե­գիա­յի նիս­տում, իսկ փոր­ձը կի­րառ­վում էր նաև Մոսկ­վա­յի մի քա­նի դպ­րոց­նե­րում):
Ե­թե ան­գամ դպ­րո­ցը զին­ված լի­նի մշակ­ված գի­տա­կան ծրագ­րե­րով ու ճիշտ մե­թո­դա­բա­նու­թյամբ, 11 և 12-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը ա­զատ­վեն պա­րա­պուր­դից, հա­յոց լեզ­վի ու հա­յոց պատ­մու­թյան ու­սու­ցու­մը ո­րա­կա­պես փոխ­վի, նույ­նիսկ այդ պայ­ման­նե­րում հա­յոց լեզ­վի ու հա­յոց պատ­մու­թյան դա­սա­վան­դու­մը անհ­րա­ժեշ­տու­թյուն է և՛ մաս­նա­գի­տա­կան և՛ ոչ մաս­նա­գի­տա­կան բու­հե­րում: Նպա­տակն ա­ռա­վել քան պարզ է. բարդ հաս­կա­ցու­թյուն­նե­րի՝ ազ­գա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան և ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյան սեր­մա­նումն է ե­րի­տա­սարդ սերն­դի մեջ:
Ազ­գա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը պար­տա­դիր պայ­ման է խն­դիր­նե­րի ճիշտ լու­սա­բան­ման ու մեկ­նա­բան­ման հա­մար բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով: Պատ­մու­թյան ու­սում­նա­ռու­թյու­նը լոկ փաս­տե­րի, թվե­րի, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ի­մա­ցու­թյուն չէ, այլ ճիշտ կողմ­նո­րոշ­վե­լու ու­նա­կու­թյուն: Բա­վա­կան է միայն մեկ օ­րի­նակ բե­րել. ինչ­պի­սին կլի­նի դի­վա­նա­գե­տի աշ­խա­տան­քի ո­րա­կը, ե­թե նա զին­ված չլի­նի ազ­գա­յին լեզ­վամ­տա­ծո­ղու­թյամբ և ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյամբ:
Ազ­գա­յին պատ­մա­կան մտա­ծո­ղու­թյունն է, որ ձևա­վո­րում է ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն:
Նոր միայն կա­րող ենք պա­տաս­խա­նել. «Ո՞վ ենք մենք, որ­տե­ղի՞ց ենք գա­լիս և ու՞ր ենք գնում» պատ­մա­հայր Խո­րե­նա­ցու ծրագ­րա­յին դրույ­թին:
Լուի­զա ՄԿՐՏ­ՉՅԱՆ
Դիտվել է՝ 5476

Մեկնաբանություններ