06.12.2013|
01:05
Ինչպես միշտ, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցող «զարգացումները» շատ հետաքրքիր են: Նրա կուսակցությունում ոչ միայն աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, այլև այնտեղ օրվա տարբեր ժամերին ու վայրկյաններին Րաֆֆու տարբեր «զգացում» ունեն: Մի քանի օր առաջ, երբ փորձում էինք ճշտել` ո՞ւր է Րաֆֆին, ե՞րբ է վերադառնալու և արդյո՞ք վերադառնալու է, կուսակցությունում որևէ մեկը տեղյակ չէր: