Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար, մարշալ Հուսեյն Տանտաուին պահպանում է պաշտպանության նախարարի պաշտոնը, որ զբաղեցնում է 1991 թվականից: 76-ամյա Տանտաուին Հոսնի Մուբարաքի իշխանազրկումից հետո դարձել էր Եգիպտոսի փաստացի ղեկավարը և Մուհամեդ Մուրսիի պաշտոնակալությունից հետո էլ պահպանում է մեծ ներգործություն քաղաքականության վրա: Երբ զինվորականների ազդեցության տակ գտնվող սահմանադրական խորհուրդը որոշեց լուծարել խորհրդարանը, որտեղ մեծամասնություն ունեն իսլամիստները, զինված ուժերի գերագույն խորհուրդը ստանձնեց օրենսդիր լիազորությունները: